Рет қаралды 9,029
Այս անգամ իմ խոհանոց եմ հրավիրել շատ սիրելի Հասմիկին, ով պատրաստեց համեղ ընթրիք և իր երգով գեղեցկացրեց երեկոն։
---
Սմբուկի պահածո Բաղադրատոմս
2կգ սմբուկ
1կգ բուլղարական կարմիր, քաղցր պղպեղ
1կգ լոլիկ
1-2 գլուխ սխտոր
1 թեյի գդալ աղացած կծու, կարմիր պղպեղ
1 թեյի գդալ աղացած , կարմիր պղպեղ
1 թեյի գդալ համեմի սերմ
3-4 ճաշի գդալ շաքարավազ
150մլ քացախ (6%)
150մլ ձեթ
աղը ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Պղպեղները դնել ջեռոցի մեջ և խորովել, այդ ընթացքում սմբուկը կտրտել 1սմ հաստությամբ, առանց կլպելու, աղ անել և թողնել։
Բլենդերով հարել սխտորը և լոլիկը, այնուհետև խորոված պղպեղները կլպել և բլենդ անել մնացած զանգվածի հետ միասին։
Շատ թույլ կրակով եփել բլենդ արադ զանգվածը։
միաժամանակ՝ տապակի մեջ տապակել քամած և կես մաս ձեթ խառնած սմբուկը։
Եփվող զանգվածին ավելացնել համեմունքները, քացախը և մնացած ձեթը։ Լավ խառնել, ավելացնել տապակված սմբուկը, եփել 5-8 րոպե։ Լցնել տարաների մեջ և փակել։