Рет қаралды 180
Armenian love song called "Arajin sérè" (First Love) by a band called Spurk.
Lyrics by Paruyr Sévak, music by Edmond Kirakosian, arranged by Mais Hovasapian. Recorded and released in USA, 1996.
Սփիւռք - «Առաջին սէրը» խօսք՝ Պարոյր Սեւակի, երաժշտ.՝ Էդմընդ Կիրակոսեանի, գործիքաւորում՝ Մայիս Յովասափեանի:
Ձայնագրուած է ԱՄՆ, 1996թ
Պէտք չէ, սիրելիս,
Զուր ես երդւում:
Առանց երդման էլ ես հաւատում եմ
Որ հիմա օրդ մի դար է տեւում,
Որ փուշ կարօտը քեզ ծուատում է,
Որ գիշերն ի լոյս չես քնում յաճախ,
Որ իմ անունն ես կրկնում յաճախ,
Որ աղջկական քո մաքուր բարձին
Թեքուած ես տեսնում մի ծերուկ արծիւ
(Անգղ էլ լինի` արծիւ է թւում),
Որ քեզ աշխարհում ոչինչ չի թովում,
Որ առանց սիրուս կեանքդ կորած է.
Որ ...
Գիտեմ, ջանս,
Զուր ես կրկնում.
Բայց գիտեմ և այն,
Ինչ դու չգիտես.
Առաջին սէրը, ինչպես որ հացը,
Ինչ էլ որ անես` միշտ կուտ է գնում:
Հեղինակ՝ Պարոյր Սեւակ