Սուրբ Աստվածածնի հղացումն Աննայից, խոսնակ՝ Տ Դավիթ քհն․ Գիշյան

  Рет қаралды 541

Vem radio

Vem radio

Күн бұрын

Пікірлер: 6
@arevhakobyan4133
@arevhakobyan4133 18 күн бұрын
Շնորհակալ ենք Ձեզ Տեր Հայր հրաշալի բացատրության համար, Աստծո օրհնությունը և ողորմությունը Ձեզ
@talithageorgii5341
@talithageorgii5341 18 күн бұрын
*** Եվ մի ծերունու ձայն պիտի հնչեր՝ Հայտնատեսական, Որ Հովակիմի սիրտը հառաչեր, Արդար,բարեկամ Սիմեոն ծերունու խոսքերից հետո, Ծով համբերությամբ Նեղսրտվեր թաքուն,բայց և հավատար ամբողջ էությամբ... -Ընծան սրտիդ մեջ, Վերջին շարքերում կանգնած անզավա՜կ, Աղոթքդ՝ անշեջ, Աչքիցդ հոսող արցունքը՝ վտակ... Լեռներում քարեր,փուշ ու տատասկ կա. Վիշտդ տար այնտեղ, Այնտե՜ղ մռնչա թագավորական Քո ցավից անդեղ։ Քանզի երկինքը խնդրանքիդ առաջ չի մնա միշտ փակ, Ահա՜,գալիս է հրեշտակն Աստծո՝ ձեռքին մի նամակ. Լեռներում ծաղիկ,թռչուն ու կյանք կա, Սիրտդ բա՜ց այնտեղ... Ու մխիթարվիր քո արքայական Լուրով հարատև... Եվ Հովակիմը լեռները գնաց՝ խոսքն այդ իր սրտում, Սիրտը ծանրացած քահանաների նախատինքներով, Տանը թողնելով իր սիրելիին՝ անորոշ,տրտում, Ամեն քայլի հետ ետդարձի մասին պայման ուխտելով... -Նա տուն չի՜ դառնա,-գոչեց ծերունին քաղաքին ի լուր, -Չի՜ վերադառնա,մինչ չառնի լուրը ի ցույց բոլորիդ, «Անզավակություն» խարանո՛վ նրան ծաղրեցիք իզուր, Գուցե խղճացի՜ք,բայց դեռ չգիտեք անիմանալին... Իսկ Հովակիմի սրտից քարերին արցունք էր կաթում, Բաց երկնքի տակ՝ աստղերով լեցուն ու խոստումներով, Եվ Աբրահամի օրն էր վերհիշում թափառ ու անտուն, Ցասումի ցավով,այս բաց զրույցին համարձակվելով։ - Չե՜մ վերադառնա,թող դեռ սպասի կեսս իմ գալուն, Չեմ վեռադառնա՝ մինչ չառնեմ լուրդ ամենաբարի, Դառնությունս ողջ իմ արցունքո՜վ եմ այսօր լվալու... Ահա՜,սպասում եմ,ճերմակ հագած քո պատգամաբերին։ ...Ահա՜,տեսնո՜ւմ եմ... *** …Մի մանկան ծիծաղ պիտի կարկաչեր մխիթարական, Որ Աննային դեպ պարտեզը կանչեր՝ մրգով քաղցրահամ Խոսեցնելու հյուր մանուկին թոթով, մինչ զվարթությամբ Ծածկեր օրն իր լուռ,խմորումներով ծոմ- համբերության։ -Ծիլը իղձիդ մեջ, Ուրիշի բերքո՜վ հրճվող, անզավա՜կ, Մայրերի մոտ՝ խեղճ, Զի անկարող ես թողնել հիշատակ… Բայց ձեր աղոթքին,գալի՜քը վկա՛, Շնորհ է կաթել. -Մանկան աչքերով խոսում է ահա, Հրեշտակը արդեն… -Լույսը կհոսի խնդրանքիս միջով մինչ խորանը փակ, Եվ աստղի նման կսփռի իմ մեջ՝ շո՜ղը երկնապագ… Երկնի ծաղիկն իմ ներսում ծիլ կտա՜. Շո՜ւնչ քաշեմ թեթև… Հոգով նորոգվեմ,հանց կույս…հավատամ… Հոգիս փարատեմ։ Եվ Աննան ցնծաց,սիրտը տրոփեց...մինչ աղոթատուն Հասնելը վազք չէր՝ այլ մի վեհ ճախրանք,այն էլ՝ փութալով... Ծիրանի շղարշ՝ ճերմակ մազերին,դեմքը զվարթուն, Նորահարսի պես կեսին էր սպասում աղոթք- երգերով։ Սիրալի՜ր սպասում,-այդպես հասնելով Մինչև մուտքի դուռ, Հետո հասնելով քաղաքի ոսկե բաց դարպասներին, Աղմուկի միջով,բերկրանքն աչքերում, Սրտում՝ կյանքը հուր, Լռությամբ ամփոփ կանգնելով ճամփին իր սիրելիի։ Իսկ Հովակիմի սրտից գարուն ու կարկաչ էր հորդում՝ Լեռան զովի պես,քանզի գալիս էր ծաղիկ փնջելով... Գրկե՜լ են իրար և մի սրբազան օրոր կար օդում, Փարվե՜լ են իրար...երկինքը նախշել աղավնիներով։ -Օրհնյա՜լ է սերը,քանզի Աստծով է պտղավորվելու... Եվ ավետի՜սը,երկնքում ծագող երկու աստղերի, Զի մեկից մյուսը զույգ յոթնամյակ կա դեռ ինձ ապրելու... -Տաճարի առջև նրանց տեսնելով՝ հրճվեց ծերունին. Սուրբ Սիմեոնն էր։ …Երկնքի խորունկ ու խաղաղ հնչյուն տիեզերական, Անհունի՛ շնորհ,բովանդա՜կ ընծա, Հավերժի վկա՛... Պտղաբեր լույսի շողարձակումով վայրկյան հղացման, Անդորր երկնային ու երկրի վրա ղողանջ Էացման։ Օրեր լիության,երազ ու կյանքի Օրհնյա՜լ ժամանակ... Մայրերի մեջ՝ մե՜ծ, ծով համբերանքի ծփացող օրհնանք… Լուսե երակով սուրբ արյան հոսք կա Ու շող կա կաթե. Հրաշք օրերում մարգարեական Տեսլի՜ք արծաթե… Ծիրում կապույտի՝ Լուսնի բոլորման տասը շրջանակ, Պարում՝ պտույտի, Մոր ու մանկան շուրջ,երեք եղանակ... Կին-տաճար՝ խնկյալ, երկունք՝ մեղսաքամ. Արցունքը զարդ է… Եվ խոնարհվում է զորքը երկնքի Մոր ու մանկան դեմ. Զի արարում է… Բարուրը անո՜ւշ, երկնային ծաղիկ՝ բուրավե՜տ, ժպտո՜ւն, Օրորոցի մեջ՝ փափուկ, լիառատ վարդի թերթերով, Ծնողաց խնդուն աչքերի առաջ,գիշերը արթուն, Աստղի է նման,ճրագ սրտիկով բարուրը՝ սիրո։ Հսկում են նրան հրեշտակներն անտես, Եվ երգում են՝ «Սո՜ւրբ…» Օգնում արձակել հանգույցը՝ փոքրիկ,բողբոջ ձեռքերի, Օդում խաղացող համբուրված մատներն առկայծում են նուրբ… Աստղով շաղախված գիշերվա ծոցում երազ կա բարի։ Մայրը մանկացած՝ խաղաղություն է աշխարհին մաղթում, Աչքերով օվկիան,շուրթերով օրհնյալ,Հորն ընծայվելով, Սրբազան մի ուխտ և խորին խորհուրդ - կենսական երդումն Էության խորքում…մայրը մանկացած իր մոր օրորով։ . ..Օդում՝ ծաղկաշունչ երանիներն են մարգարեուհու, Աստծո շնորհը՝ ճերմակ տատրակներ նրա ուսերին, Տաճարի առջև անուշ Մարիամին իր գիրկն առնելու Տեսիլն աչքերում…Օրհնյալ Աննան էր՝ տոհմից Ասերի…Եվ լույսի տոն էր։ 5.09.2022թ. Տալիթա
@samosat8
@samosat8 17 күн бұрын
Շնորհակալություն, շատ հետաքրքիր էր
@tatevikgevorgyan7998
@tatevikgevorgyan7998 18 күн бұрын
🫶🙏🏻👏
@avonor3679
@avonor3679 18 күн бұрын
Հարգելիներս խնդրում եմ ներեցեք, բայց համոզիչ չէր, որովհետև հիմնավորված չէր Աստվածաշնչով և որոշ առումներով հակասում է։)
@samosat8
@samosat8 17 күн бұрын
Աստվածաշնչին հակասական բան չեմ նկատել, եթե ինչ որ պնդում եք անում, ճիշտ կլինի հիմնավորեք Սուրբ Գրքով։
We Attempted The Impossible 😱
00:54
Topper Guild
Рет қаралды 56 МЛН
To Brawl AND BEYOND!
00:51
Brawl Stars
Рет қаралды 17 МЛН
Try this prank with your friends 😂 @karina-kola
00:18
Andrey Grechka
Рет қаралды 9 МЛН
Sigma Kid Mistake #funny #sigma
00:17
CRAZY GREAPA
Рет қаралды 30 МЛН
Մարդկության անկման մասին
26:42
Անկյունաքար
Рет қаралды 4,5 М.
Եկմալեան Պատարագ
1:04:07
Armenian Liturgy
Рет қаралды 1,9 М.
Նարեկացի/ Բան ԾԱ/ Հույսս ո՞ւմ վրա դնեմ...
12:52
ՆԵՐԻ՛Ր ԻՆՁ, ՏԵ՛Ր. Կիրակնօրյա քարոզ / Տեր Շավարշ | Father Shavarsh | Отец Шаварш
19:50
Հայացք - Արամ Նիկոլյան. Անձն է նորաձև
33:02
Tovmas Arakelyan
Рет қаралды 2,5 М.
We Attempted The Impossible 😱
00:54
Topper Guild
Рет қаралды 56 МЛН