Рет қаралды 929
Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին ուղարկեց աշխարհ, որպեսզի մեզ փրկի մեղքի ու մահվան գերությունից: Այս հավատքը Հայ Առաքելական մեր Մայր եկեղեցին արտահայտել է նաև եկեղեցական արարողությունների մեջ և բարեպաշտական սովորությունների միջոցով:
Մենք՝ քրիստոնյաներս, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ծնունդը սկսում ենք տոնել նախօրեին՝ հունվարի 5-ի երեկոյան, ճրագալույցի Սուրբ Պատարագի վերջում միմյանց ասելով.
Ողջույն տվողն ասում է. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» , իսկ ողջույն ընդունողը պատասխանում է. «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»: Սբ. Ծննդյան ավետիսի լուրը Պատարագի ավարտից հետո եկեղեցում կանթեղից վառված մի մասնիկ մոմի տեսքվ տանում ենք մեր ընտանիքներ, մեր տուն:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին միաժամանակ է տոնում Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածհայտնությունը:
Աստվածահայտնության տոնը հիշատակությունն է Հիսուս Քրիստոսի մկրտության: Ամեն տարի հունվարի 6-ին մեր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ժամանակ կատարվում է Ջրօրհնեքի արարողություն: Այն Հիսուսի՝ Հորդանան գետում մկրտության հիշատակությունն է: Սկզբում Ջրօրհնեքը կատարում էին միայն Երուսաղեմում: Բոլորը հավաքվում էին Հորդանանի եզերքում: Աղոթք անելուց հետո Սուրբ Մյուռոնով օրհնում էին ջուրը և ապա խաչ իջեցնում գետի մեջ: Երիտասարդները ջուրն էին նետվում, և ով որ կարողանում էր խաչը գտնել և դուրս բերել, կնքահայր էր դառնում:
Պատմվում է, որ 1022 թվականին Պետրոս կաթողիկոսը Տրապիզոնի մոտ, Ճորոխ գետի ափին, Ջրօրհնեքի արարողություն կատարելիս, երբ Սուրբ Մեռոնը լցնում է գետի մեջ, ջրերը սկսում են հակառակ ուղղությամբ հոսել: Դրա համար էլ Պետրոս կաթողիկոսը պատմության մեջ կոչվեց Գետադարձ:
Հետո Ջրօրհնեքի սովորությունը տարածվեց բոլոր քրիստոնյա եկեղեցիներում: Սակայն շուտով տեսան, որ բոլորին հարմար չէ հավաքվել գետի կամ հոսող ջրի եզերքում, ուստի որոշեցին այս արարողությունը կատարել եկեղեցիների ներսում: Մեր եկեղեցում Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Սուրբ Պատարագի ժամանակ Ջրօրհնեքը կատարվում է հետևյալ կերպ. մի մեծ կոնքի մեջ (դա շատ մեծ թաս է) ջուր են լցնում և դնում խորանի վրա: Քահանան խաչով և աղավնաձև անոթից թափվող Սուրբ Մյուռոնով օրհնում է ջուրը: Այդ արարողության համար գրված են հատուկ աղոթքներ և շարականներ: Որոշ բարեպաշտ ընտանիքներ ուխտ են արած լինում, որ իրենց զավակը կնքահայր դառնա: Այդ ընտանիքների արու զավակներից մեկը բարձրանում է խորան և խաչը հանում ջրից: Իրենք լինում են այդ եկեղեցու այդ տարվա խաչքավոր:
Սուրբ Պատարագի ավարտին հավատացյալները մոտենում են, վերցնում սուրբ ջրից ու տանում իրենց հետ: Մինչև հաջորդ ջրօրհնեք այդ ջուրը հավատքով և աղոթքով խմում ենք հիվանդության ու փորձությունների հաղթահարման համար:
Սուրբ Ծննդյան տոնից հետո հավատացյալ ընտանիքներում սովորաբար քահանան կատարվում է տնօրհնեք:
Հետևեք մեզ⬇️
⏩️Facebook: / temtv.aht
⏩️Instagram: / temtv
⏩️TikTok: / temtv_aht
⏩️Telegram: t.me/Araratyan...
#ԹեմTVTemTV #ՍուրբԾնունդ #Ճրագալույց #Ամանոր
©ԹեմTV/TemTV (Արարատյան Հայրապետական Թեմ)