Տիրամոր Գովք (ժողովրդական երգ) Քեզ հավատամ, խոստովանիմ, Անմահական սուրբ Տիրամեր, Քու տաճարին էրկրպագիմ, Շատ պատվական սուրբ Տիրամեր: Գովամ քումպեթ բանձըր սարեն, Լուս կը բխա մարմար քարեն, Էն է մըզի փրկի չարեն, Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր: Գովամ զքու նախշուն յօդեն, Չըմ հեռանա ես քու մոտեն, Չըմ կշտանա անուշ հոտեն Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր: Գովամ զքու օսկի խաչեր, Քու դուռ գիկան մատաղ խոչեր, Ըխտավորներ՝ ճերմակ մանչեր, Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր: Խոյլի Վարդան գովաց քըզի, Դու՛ էր շընորհք տվի մըզի, Թըղ պահապան էղնի մըզի՝ Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր:
@SrbuhiStamboltsyan8 жыл бұрын
+Gayane Azizbekyan Այս խոսքերը գրանցված են ու տպված ՞Հայ ազգագրություն ու բանահյուսություն՞, 3-րդ հատորում... և ոչ մի տեղ չեք գտնի, որ գուսան Խոյլի Վարդանի որևէ մեղեդի պահպանված կամ գրանցված լինի: Ուրեմն, այս երգը գուսանակա՛ն չի կարող լինել, ուր մնաց թե՝ ժողովրդական... Այո, ճիշտ են նշված հեղինակները...
@Bugsybag5 жыл бұрын
Джара инча ншанакум? ( Еким вроде это целитель) может это раны? На арабском яра это раны.
@animargaryan89654 жыл бұрын
Խոսքերի հեղինակ՝ Խոյլի Վարդանն է Երաժշտությունը՝ Աստղիկ Ստամբոլցյանի
@ՀովհաննեսԳալստյան3 жыл бұрын
@@animargaryan8965 հիմքեր կան ՞
@FindMusic-_3 жыл бұрын
Shat apres bareri hamar .Harganqners
@armensargsyan1864 Жыл бұрын
💖💖💖
@gayanedavidyan3 жыл бұрын
🙏🙏🙏
@bbbodd1004 жыл бұрын
Եթե կա մարդ, օվ կարող է հղում տալ Խոյլի Վարդանի կենսանգրության մասին պատմող կայքին ապա շատ շնորհակալ կլինեմ։
@SrbuhiStamboltsyan8 жыл бұрын
Հարգելի Կարեն Պետրոսյան, սա իմ կատարումը չէ...ցավոք, անգամ չգիտեմ, թե ումն է...
@karenpetrosyan82278 жыл бұрын
+Srbuhi Stamboltsyan Ներողություն սխալմունքի համար: