Рет қаралды 13,967
Սիրյահայութեան
Ազգս ցիրուցան ամբողջ աշխարհում
Աշխարհի ցաւը իր վրայ զգում
Որտեղ էլ յանկարծ մի ռումբ որոտայ
Անպայման հային այն վնաս պիտ տայ
Երեկ էր կարծես անցանք Տէր Զօրով
Բարկ անապատի փշոտ ճամբէքով
Երբ բիրտ գազանը մեզ տեղահանեց
Մեր տնից հանեց Հալէպ աքսորեց
Փառք քեզ Երկնաւոր, որ չլքեցիր
Այստեղ մեր տուն կառուցել տուիր
Ու գաղութը մեր արագ զօրացաւ
Հայ Դատի ամուր կռուան դարձաւ
Նեցուկ ենք եղել Հայոց պայքարին
Թէ մեր Հայ դատին ու մեր Արցախին
Այսօր աւաղ գաղութը մռայլուած
Սիրիայի գլխին սեւ ամպեր կախուած
Արեւելքի զմրուխտ Հալէպն այսօր
Ցաւաքին տենդից գալարւում է դեռ
Շատ ենք տեսել մենք վայրի վերումներ
Բայց պահպանել ենք կանգուն տունը մեր
Աղօթում ենք, որ գտնես վերստին
Հանգստություն այն, որ կորցրեցիր
Միաբան լինենք այս դժուար պահին
Եւ ասպար լինենք մեր համայնքին