Սիրելի´ #լաոներ և #լաոուհիներ, այսուհետ Patreon-ի հարթակում #Թարգիրլաո -ի աջակիցները հնարավորություն կունենան «Փորձագետ 1»-ին ու «Փորձագետ 2»-ին հարց հղելու: Յուրաքանչյուր շաբաթ փոդքասթի վերջին մի քանի րոպեները կնվիրվեն ձեր հարցերին պատասխանելուն:
@artursargsyan4377 Жыл бұрын
Առաջարկում եմ ամեն հաղորդման սկզբում, ընթացքում կամ երբ հարմար կգտնեք, գրականություն խորհուրդ տաք
@MrHAYFIDAYIN Жыл бұрын
Լավն էր 👍
@GrigTech9 ай бұрын
Ժող Ջան առանձին եթեր կանեք Չինգիզ Խանի մասին։
@ht1580 Жыл бұрын
Շնորհակալություն
@АгуникМагакян Жыл бұрын
Познавательный выпуск ,благодарю, Уважаемые!!!❤❤
@mherhakobyan804 Жыл бұрын
- 23:00 - ՀԵԹՈՒՄ I-Ի և կոնկրետ ՕՐԲԵԼՅԱՆ ԻՇԽԱՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ մենք տեղեկություն չունենք, բայց, հաշվի առնելով, որ Կիլիկիայի արքան բավականին երկար մնաց Երևանի մոտակայքում, նշվում է Վարդենիս ավանը, ու այդ ընթացքում բազում հանդիպումներ ունեցավ, այդ հանդիպման հավանականությունը շատ մեծ է, - 42:00 - Մոնղոլական բանակի թվաքանակը: Մոնղոլական տերության բանակը ԵՎ մեծաքանակ էր, և՝ լավ էր կռվում: Իր լավ ժամանակներում Ղարա-Քիդանական խաքանությունը ուներ մոտ 300.000 ռազմիկ, իսկ Խորեզեմի սուլթանությունն էլ հենց նույն 1217 թվականին ցույց էր տվել, որ ի վիճակի է մարտադաշտ դուրս բերել նույնիսկ 400.000 ռազմիկ: Այսպիսով՝ Խորեզեմի սուլթանությունը հանդիսանում էր իր ժամանակի մահմեդական և քրիստոնյա աշխարհների ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐԸ, քանզի մահմեդական և քրիստոնյա աշխարհների մյուս ինքնուրույն խաղացողները ունեին անհամեմատ ավելի քիչ ուժեր: Այսպես, Էյուբյանների սուլթանություն բանակը կարող է գնահատվել առավելագույնը մոտ 200.000 ռազմիկի չափով և մոտավորապես այդքան ռազմիկ ուներ նաև Ալմոհադյանների խալիֆությունը: Մոտակա երկու տասնամյակների վերջում մոտ 160.000 ռազմիկ ուներ նաև իր հզորության գագաթնակետին հասած Իկոնիայի սուլթանությունը, Քարթլիի և Կիլիկիայի թագավորությունների բանակային ուժերը կազմում էին, համապատասխանաբար, 90.000 և մոտ 70.000 ռազմիկ, դե իսկ Տրապիզոնի ու Բյուզանդական կայսրությունները, ինչպես նաև խաչակիրների պետական միավորներն էլ ունեին անհամեմատ ավելի քիչ ուժեր: Իդեալում մոտ 200.000 ռազմիկի չափով զգալի ուժեր ուներ նաև Ղփչախական խանությունը, սակայն վերջինս արդեն վաղուց բաժանված էր չորս մասերի և առանձին այդ մասերը նույնիսկ փորձ էլ չէին կատարում հանդես գալ միասնական ճակատով՝ ուժերը ծախսելով հիմնական այս կամ այն տիպի վարձկան ծառայության մեջ, որոնք իրականացնում էին սահմանակից պետություններում, ի դեմս Կիևյան Ռուսիայի, Բուլղարական և Քարթլիի թագավորությունների, ինչպես նաև նույն Խորեզեմի սուլթանության: Մխիթարական չէր վիճակը նաև Կիևյան Ռուսիայում, որտեղ մոբիլիզացիոն մոտ 100.000 հոգանոց իդեալի պարագայում նույն այդ ուժերը իրար գլուխ բերելուն լրջորեն խանգարում էր ֆեոդալական մասնատվածությունը: Ինչ վերաբերում է Եվրոպայի հիմնական մասին, ապա այստեղ ամենաուժեղ խաղացողը հանդիսացող Հռոմեական «սրբազան» կայսրությունը հազիվ ի վիճակի էր ի մի բերել մոտ 100.000 հոգանոց մի բանակ, այն դեպքում, երբ նրան հզորությամբ զիջող Ֆրանսիական ու Հունգարական թագավորություններն այդքանն էլ ի վիճակի չէին հավաքել: Սրան հակառակ, արդեն 1220 թվականի վիճակով Մոնղոլական տերության ահեղ տիրակալն ամենահամեստ հաշվարկներով ուներ մոտ 400.000 հոգանոց մի բանակ, ընդ որում վերջինս այնքան էր վստահ իր ուժերին, որ, վերջնականորեն նույնիսկ չավարտած էլ պատերազմը Չժուրչժեական խաքանության դեմ և այդ գործը որոշակիորեն թողնելով ինքնահոսով գործող սեփական բանակային ուժերի մի մասին, ոտքի հանեց 230.000 հոգանոց ուժեղ մի բանակային բռունցք ու պատրաստվեց դրանով հարված հասցնել արևմտյան ուղղությամբ: Եվ այսպես մոնղոլական ապագա հարվածի ուղղության վրա գտնվող ՆՈՒՅՆԻՍԿ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ, ի դեմս Խորեզեմի սուլթանության, առավելագույնը ՀԱԶԻՎ ՄԻԱՅՆ ՀԱՍՆՈՒՄ ԷՐ ուժերի ընդհանուր այն մակարդակին, որին իր իսկ հարվածի սկզբնական պահին հեշտությամբ տիրապետում էր Չինգիզ-խանը, սակայն ոչ պակաս կարևոր էր նաև այն հանգամանքը, որ, եթե Խորեզեմի սուլթանությանը հիշատակված թվին հասավ միայն մեկ անգամ և այդ փորձն էլ արդյունքում ի վերջո ավարտվեց անհաջողությամբ, ապա Մոնղոլական տերության ռազմական մեքենան նման որևէ խնդիր սկզբունքորեն իսկ չուներ: Իրավիճակը, սակայն, ինչպես ասվեց, ավելի էր ծանրանալու մոնղոլական մեքենայի ամեն մի հաղթանակի հետ միասին, քանի որ դա միայն մեծացնելու էր Չինգիզ-խանի ռազմական մեքենայի հարվածային հնարավորությունները՝ պարտություն կրած ուժի ռազմական հնարավորություններն ԻՐԵՆՈՎ ԱՆԵԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ: Հետագայի համար, սակայն, պետք է հաշվի առնել նաև փոփոխված ռազմաքաղաքական իրավիճակը: Իրոք, ԵԹԵ XIII դարի առաջին կեսին Մոնղոլական տերությունն ու նրա 700.000 հոգանոց բանակը ներկայացնում էին մեկ ամբողջություն և պատրաստ էին Մոնղոլական տերության ղեկավարի առաջին իսկ հրամանով մարտի մեջ մտնել Ճապոնական ծովից մինչև Սև ու Միջերկրական ծովեր, Հնդկական օվկիանոս և Պարսից ծոց ընկած հսկայական տարածքի ցանկացած կետում, ԱՊԱ, սկսած արդեն նույն XIII դարի կեսերից, իրավիճակը աստիճանաբար սկսում էր փոխվել: Արդյունքում, քանակական տեսակետից ավելի մեծացած և արդեն մոտ 1.000.000 ռազմիկ ընդգրկող Մոնղոլական տերության բանակը, ուղիղ համեմատական սեփական տերության կենտրոնացվածության աստիճանական անկմանը, ավելի ու ավելի շատ էր սկսում կորցնել հիշատակված թվաքանակը գործնականում ապահովելու հնարավորությունը: Այս թվաքանակը, սակայն, արդեն մեծապես ունենալով տեսական նշանակություն, դադարեց արդեն նույնիսկ այդպիսին լինել սկսած 1250-ական թվականների վերջից, երբ Մավերնահրն ու Յոթնագետքը ընդգրկող Չաղաթայական ուլուսը փաստացի անջատվեց Մոնղոլական տերությունից` դրանով իսկ վերջինիցս անջատելով նաև ավելի արևմուտք գտնվող Էլխանությունը և Ոսկե Հորդան: - 44:36 Թամարի թոռան - Գոռ ջան, Քարթլիի թագավորության թագուհի Ռուսուդանը (1223-1245) Թամարայի (1184-1213) ԱՂՋԻԿՆ ԷՐ, ոչ թե թոռը, - 57:56 - Լիոնի թե Մարսելի տիեզերաժողովին: Լիոն-1274՝ Լիոնի երկրորդ տիեզերաժողովը, - 1:07:00 - Անարզաբայի 1307 թ-ի ջարդի ամենաճիշտ նախատիպը կարող է համարվել ոչ թե Խլաթի 705 թ-ի հրակիզումը, այլ՝ Պապ թագավորի սպանությանը հեռավոր 374 թվականին: Առողջություն Կարպիսին:
@ԳյամշոԿազուրյան-ը3ւ Жыл бұрын
Եքա մարդ ես գոնե քֆուր գրես մտել անկապ դուս ես տալիս
@mherhakobyan804 Жыл бұрын
@@ԳյամշոԿազուրյան-ը3ւ , բարդ բան ասացիք, մարդ չգիտի, ինչ ասի, տո լի կատակ էր, տո լի լուրջ էր, տո լի ինձ էր կպնում, տո լի՝ հաղորդման վարողներին...
@andrejan2752 Жыл бұрын
Ալհամդուրիլլահ մի հատ նորմալ կոնտեքստ գտնվավ կարգինից հետո։ շատ ապրեք տղեք։ spyurqy dzez het e🇦🇲✊🇩🇪
Պետք չէ էդքան գումար ուզել: Նկարիչը նկարում է, նոր է գինը դնում: Նա չի ասում, որ իր ներկերի ու այլ նյութերի փողը տվեք, որ նկարեմ:Նկարեք, փող տվողը կգտնվի:
@Angie-pr3in Жыл бұрын
Բայց և այնպես, շնորհակալություն! Շատ հետաքրոիր ժամանայաշրջան եք քննարկում, լավ կլինի մի քանի հաղորդում անեք: Անդրեյ Դեվյատովն է շատ անդրադառնում Ոսկե Հորդային, Չինգիզ Խանի էթիկայի կանոններին "5 выше", լավ կլիներ այդ կանոնների մասին էլ խոսել: власть выше собственности, служение выше владения, общее выше частного, справедливость выше закона, духовное выше материального
@Chookulus11 ай бұрын
Ո՞նց, ձեզ հարցեր էլ էր կարելի տալ
@naramamikonyan Жыл бұрын
Վահրամ Թոքմաջյանին հրավիրեք։
@armenhovhannisyan310 Жыл бұрын
Manavand vor dzer @ngerna 😎
@GevorG13 Жыл бұрын
Ռուսաստանից patreon չի աշխատում, ուրիշ միջոցի հղում տվեք, սիրով կաջակցեմ
@vazgenhovhannisyan6421 Жыл бұрын
Խնդրում եմ նշերլ Ռենե Գռուսեյի, որ գրքից եք մեջբերումը արել։
@tigrantahmizean Жыл бұрын
կեցցեք
@newmankind Жыл бұрын
Լսել եմ Լաոն այքոսով ա թարգել
@MrMartuneci Жыл бұрын
👍
@melikyanmargarita394511 ай бұрын
""Թարգել"" լաոներ,դուք ոչ մի հայանպաստ հաղորդում չեք վարում։
@vazgenhovhannisyan6421 Жыл бұрын
Ի դեպ հարգելիներս մեկ շատ կարևոր փաստ ևս Բառտոլդը նշում էր, որ Իլխանները Ատրպատականի թյուրքացման պատճառ դարձան սա շատ կարևր փաստ է ձեր հաղորդման համարար։ Ըստ Երևույթին քոչվոր տարրը գերկա դառավ այդ ժամաանակահատվածում։ Խնդրում եմ մենակ Սելուջուկների մասին թե բա իրանք էին առաջինը չասեք։ Սելջուկական պետությունը և սուլթանությունները տիպիկ պարսկա-հռոմիական կառավարման և ավանդույթներով պետ միավորումներ էին։
@ОфеляКарапетян-л4й11 ай бұрын
ԿԵՑՑԵՔ ՏՂԱՆԵՐ ։։։։
@AjdahakKeshishyan Жыл бұрын
Բարև ձեզ, լաոների գիրը քաղցրով կտրեմ, խնդրում եմ հայերեն տառերով գրառում արեք։ Կներեք, որ միջամտեցի։
@ТигранЕсосян Жыл бұрын
Киликиа ,Муш,Сасун,Арцах,Бакуракерт,Тигранакерт.
@ԳյամշոԿազուրյան-ը3ւ Жыл бұрын
Հա ինչ
@vazgenhovhannisyan6421 Жыл бұрын
Իլխաննները ուլուսի մի մաս էին, առանձին ուլուս չէին, ավելի կոնկրետ Տալույի ուլուսի մի մաս էին, որից ավագը Խուբելայն էր իսկ Խուլագն կրթսեր կարգավիճակ ուներ։ Ուլուսներ էին 4 ը ՝ Ջուչի, Չագատայ, Ուգեդեյ, Տոլույ։ Այո Հայերը բաժին էին ընկնում Իլխաններին կամ Խուլագուիդներին, բայց կրկնում եմ դա առանձին ուլուս չէր։ Մի քիչ ավելի սկուրպուլիոզ մոտեցեք տվյալներին, ոնց որ Լենդրուշի բիսեսդկում ճտենց լուսաբանելուց լինեք։
@karpispashoyan Жыл бұрын
Ձեր մեկնաբանությունը սխալ ա, ավելի շուտ կիսատ, քանի որ Իլխանությունը նույնպես ուլուսի կարգավիճակ ուներ։ Մունաթ գալուց առաջ արժե մանրամասն խորանալ թեմայի մեջ։
@karpispashoyan Жыл бұрын
Դուք ըստ էության շփոթում եք կայսրության նախնական շրջանում սահմանված ուլուսները 1269թ.-ից ձևավորված չորս անկախ խանությունների կամ ուլուսների հետ, որոնցից մեկը Հուլավուի պետությունն էր։ Ես երկրորդի մասին եմ խոսում։
@vazgenhovhannisyan6421 Жыл бұрын
@@karpispashoyan ջան նախ շնորհակալություն պատասխանի համար, 2-րդ ես չեմ շփոթում, պատմաբան չլինելով այդ ժամանակաշրջնի պատմության նկատմամբ բավականին մեծ հետքրքրություն եմ ունեցել։ 3-րդ ինքներդ նշեցիք, որ ի սկզբանե 4 ուլուսների մասին՝ Խուլագուն ենթարկվում էր Հուբելային։ Իսկ դուք այդ ժամանակվա մասին էիք խոսուոմ։ Որ ըտենց խորանանք Մոգուլները Չագատայի ուլուսի ժառանգներն են։ Դրա համար դասականը 4 ուլուսա ընդունված, սա նույնիսկ իմ մոնղոլ ընկերներն են փաստում։ Ինչևիցե մունաթ չեմ եկել կատակ եմ արել, եթե վիրավորել եմ հայցում եմ ներողամտությունը։ Լավ օր։
@karpispashoyan Жыл бұрын
Ես խոսում էի մոնղոլական կայսրության պառակտման մասին, այլ ոչ թե դրա սկզբնական շրջանի։ Ինչևիցե ես էլ շնորհակալ եմ մեկնաբանությունների համար։