Рет қаралды 40,080
Մեր այսօրվա դիմանկար տեսանյութը Նեղոցում ապրող Քնարիկ Հակոբյանի մասին է։ Տիկին Քնարիկը խոսել է Հայաստանում բնակվող թոշակառուների խնդիրների մասին, որնց ստացած ցածր թոշակը հազիվ է բավականացնում առաջին անհրաժեշտության մթերքներին, կոմունալ վճարներին։ Իսկ ձմռանն իրավիճակն ավելի է բարդանում, որովհետև եղած ծախսերին ավելանում է նաև ջեռուցման ծախսը։ Տիկին Քնարիկը օգնողներ ունի, ավելի մտահոգ է մյուս թոշակառուների համար, որոնցից շատերը տարբեր պատճառներով այսօր մենակ են ու անօգնական: