Рет қаралды 6,189
Սիրելի ընկերներ ուզեցի թարմացնել մատնաքաշի և, առհասարակ, հաց թխելու մասին ինֆորմացիան😎։
Կրկին կգրեմ բաղադրիչները և ընթացքը❗
Այսպիսով`
50գր թթխմոի
400մլ ջուր (եթե մատնաքաշ է) կամ 350մլ ջուր (եթե բոքոն է)
500գր ալյուր (երկուսի դեպքում էլ)
10գր աղ
սերմեր ըստ ցանկության❗
1. Խառնում եք թթխմորը, ջուրը և ալյուրը, թողնում եք 20-30 րոպե կափարիչով պակած։
Հետո ավելացնում եք աղը, եթե բոքոն եք անում` սերմերը։ Հունցում եք, և թողնում 20 րոպե կրկին փակ կափարիչով։ 4 անգամ անում եք ձգումները, ամեն անգամ 20 րոպե ինտերվալով։ Չենք մոռանում ամեն անգամ կափարիչը փակել😂։
Վերջին` 4-րդ ձգումից հետո ծածկում եք և թողնում մոտ. 2 ժամ։ Այնուհետև գնդում եք, դնում զամբյուղի մեջ` նախապես բամբակյա կտորով պատված և վրան բրնձի կամ սովորական ալյուրով ցանված։ Կարող եք նույն կտորով փակել խմորը վրայից, կամ ուղղակի թաղանթապատել, բայց չմոռանաք խմորի վրայից էլ ալյուր ցանել։ Եթե ուզում եք նույն օրը թխել, ապա դրեք սառնարան գոնե 3 ժամ, հետո թխեք։ Եթե թողեք 10-15 ժամ հացը արտակարգ կստացվի❗🥰
Թխում եք 250°C/500°F❗ Ջեռոցի մեջ հենց սկզբից դրեք ջուրը և այն ամանը, որի վրա կթխեք (կամ քարը)։ Ամանը պարտադիր պետք է տաք լինի, երբ խմորը` թխելու թղթով կդնեք վրան։ Թխում ենք այնքան, մինչև լավ կկարմրի։ Գուցե ձևը փոխի, ավելի մեծանա, հավատացեք, համից չեք կշտանա❤😍❗
Եթե թխելու եք բոքոն, ապա 10-12 ժամ հաստատ պետք է թողեք սառնարանում։ Հանելուց հետո պտտեք թղթի վրա, գեղեցիկ նախշեք (այն ածելիով, որը դրված էր զամբյուղի մեջ😉)։ Ապա վերցրեք չուգունե կաթսա, կամ այնպիսի կաթսա, որը կունենա կափարիչ և չի փչանա բարձր ջերմաստիճանից։ Ջեռոցը միացնելուն պես կաթսան դրեք, որ լավ տաքանա` անպայման կափարիչով։ Հենց լավ կտաքանա հանեք կաթսան, թղթով բոքոնը դրեք մեջը, փակեք կափարիչը և դրեք ջեռոցի մեջ։ Թխեք 20-25 րոպե, մինչև հացը լավ կբարձրանա, նույնիսկ կսկսի ոսկեգույն երանգ տալ։ Երբ դա նկատեք հանեք կափարիչը և թողեք, որ կարմրի։ Հենց լավ, գեղեցիկ կկարմրի հացը պատրաստ է❤
Բարի Մատնաքաշ, Բարի հաց☀️
#ուրախխոհանոց #երաժշտականխոհանոց
#գիտաֆանտաստիկխոհանոց #մատնաքաշ #հացորպեսնվեր #նվիրիրհաց #նվերթթխմոր
հարցերի դեպքում միշտ գրեք😎😂❤