Рет қаралды 34,440
Տանձի չիր Անտառային գեղեցկուհի տեսակից։
2 կգ միրգ
800 գրամ շաքարավազ
200մլ ջուր
Կես թեյի գդալ լիմոնի աղ
Տանձը լվանալ, պոչիկն էլ հետը կիսել մեջտեղից ։
Պատրաստել սոդայաջուր ՝
2_3 լիտր ջրին մեկ ճ/գ սոդա ավելացնել, լավ խառն դնել մի կողմ ։
Տանձը կեղևազրկել և լցնել սոդայաջրի մեջ ։
Թողնել 2 ժամ,ոչ ավել։
Եթե երկար մնա,եփելիս մանուշակագույն երանգ կստանա ։
Օշարակի համար օգտագործել 200_300 մ/լ ջուր և 700_800 գրամ շաքարավազ ։Երբ եռա ավելացնել լիմոնի աղը։
Տանձը սոդայաջրից հանել,լավ լվանալ և լցնել օշարակի մեջ ։
Եփել 10 րոպե, թույլ կրակին ։Թողնել օշարակի մեջ 10_12 ժամ։
Գործողությունը կրկնել ևս մեկ անգամ և դնել չորանալու ։
Անուշ լինի ։