Рет қаралды 35,067
Ռուբեն Մաթևոսյան Սիրուններ միք նեղանա / Ruben Matevosyan Sirunner miq nexana
Երգում է Ռուբեն Մաթևոսյանը / Ruben Matevosyan
Ռուբեն Մացակի Մաթևոսյան (հունվարի 12, 1941, Սպիտակ, Հայաստան), հայ երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978), պրոֆեսոր (1996)։
Ծնվել է 1941 թվականի հունվարի 12-ին Սպիտակ քաղաքում։ 1967 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան։ 1961-1992 թթ. հանդես է եկել որպես ՀՀ հեռուստառադիոպետկոմի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար, 1996 թվականից՝ նույն անսամբլի գեղարվեստի ղեկավար։
Սիրուններ միք նեղենա
Խոսք: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Երաժշտություն: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Սիրուննե՛ր, մի՛ք նեղենա,
Որ միշտ իմ յարիս եմ գովում,
Դուք իմ դարդս չեք իմանա,
Էնտի յարիս եմ գովում,
Էնտի փերիս եմ գովում։
Թեկուզ լինիք աղավնյակ՝
Թևիկներդ լայն բաց արած,
Ճախրելով վեր բարձրանաք,
Էլի յարիս եմ գովում,
Էլի փերիս եմ գովում։
Որքան կուզեք զարդարվեք
Ալ ու եշիլ գոհարներով,
Յարս՝ սև, դուք՝ ալ հագեք,
Էլի յարիս եմ գովում,
Էլի փերիս եմ գովում։
Թեկուզ լինիք սիրամարգ
Ձեր նախշունիկ փետուրներով,
Կամ անուշ երգող սոխակ,
Էլի յարիս եմ գովում,
Էլի փերիս եմ գովում։
Մազերդ՝ ոսկե թելեր,
Ունքերդ՝ նորածին լուսին,
Աչքերդ՝ փայլուն աստղեր,
Էլի յարիս եմ գովում,
Էլի փերիս եմ գովում։
Ամենքդ մեկ-մեկ փերի
Աչքիս առաջ ման եք գալի,
Բայց ինձ չեք կարող գերի,
Էնտի յարիս եմ գովում,
Էնտի փերիս եմ գովում։
Մոնտաժը` Շիրազ Գորոյանի / Shiraz Goroyan
Музыка / Երաժշտություն` Фонотека KZbin.
Շնորհակալություն դիտման համար
Եթե որևէ տեսանյութ կամ լուսանկար պատկանում է ձեզ, և ցանկանում եք, որ դրանք ջնջվեն, գրեք ինձ info@shirazgoroyan.ru էլ փոստին Շնորհակալություն:
Այս տեսանյութում օգտագործված վիդեո պատմությունների բոլոր հեղինակային իրավունքը պատկանում է նրանց իրավատերերին: Եթե դուք այս տեսանյութում օգտագործված վիդեո սյուժեի հեղինակն եք և համարում եք, որ ձեր հեղինակային իրավունքները խախտվել են, դիմեք մեզ info@shirazgoroyan.ru էլ փոստին և ձեր տեսանյութը կջնջվի 12 ժամվա ընթացքում: Շնորհակալություն:
Если какие-либо видео или фотографии принадлежат вам и вы хотите, чтобы они были удалены, напишите мне по адресу info@shirazgoroyan.ru Спасибо.
Все авторские права на видео сюжеты, использованные в данном ролике, принадлежат их законным владельцам. Если вы являетесь автором видео сюжета, использованного в данном ролике и считаете, что ваши авторские права были ущемлены, просим связаться с нами по адресу info@shirazgoroyan.ru и ваше видео будет удалено в течении 12 часов Спасибо.