No video

Շունս երկրորդ հարկում լողում էր․ ռեպորտաժ Ալավերդիից

  Рет қаралды 11,304

Epress. am

Epress. am

Күн бұрын

Լոռվա և Տավուշի մարզերի՝ ջրհեղեղից տուժած բնակավայրերը աղետի գոտի են ճանաչվել։ Դեբետ գետի մակարդակն այսօր արդեն իջել է, առաջնային շոկը՝ մեղվել։ Ալավերդցիներն անցել են ռեզինից կոլոշների։ Մոտակա բնակավայրերից եկած կամավորների հետ միասին նրանք փորձում են մաքրել ջրհեղեղից մնացած տիղմը՝ խանութներից, բակերից, սեփական տներից, բազմաբնակարան շենքերի առաջին հարկերից, նկուղներից, գարաժներից, փողոցներից։ Ալավերդու երկու թաղամասերը մեկուսացման մեջ են։ Կամուրջները փլվել են։ Պաշարված ժողովրդին սնունդ են մատակարարում տրոսներով։ Քաղաքի կենտրոնում շրջում են երևանցի չինովնիկները, մարզպետարանի աշխատակիցները, տեղացի հանքահանները՝ տպավորություն ստեղծելով, թե ամեն ինչ վերահսկողության տակ է գտնվում, բնակիչներին հուզող հարցերն էլ շուտով կլուծվեն։
Մարզի մոտ 7 բնակավայրեր առ այժմ էլ շրջափակված են։ Ոչ ոք չգիտի՝ երբ են վերականգնվելու քանդված կամուրջներն ու ճանապարհները։ Մասնավոր սեփականություն կորցրած մարդիկ սպասում են փոխհատուցմանը վերաբերող որոշումներին։ Քաղաքում վիճում են պատճառների մասին՝ տասնամյակներ շարունակ գետն արհեստականորեն նեղացվել է ճանապարհ գցելու համար, իշխանությունների արտոնմամբ ափեզրերին ապօրինի շինություններ են կառուցվել, ՀԷԿ-երը վերջերս դադարել են ջուր քաշել, անվտանգային նախկին ենթակառուցվածքները քանդվել են, նորերը չեն ստեղծվել․․․

Пікірлер: 9
@mananasahakyan6383
@mananasahakyan6383 2 ай бұрын
Էսքան հսկայական ավերածություններ ու չորս զոհ ? Լավ ենք պրծել😥
@anahitsargsyan359
@anahitsargsyan359 2 ай бұрын
Փաստորեն էս մարդը ճիշտ էլ բացատրումա, գետի ափին ով ինչ ուզել կառուցելա, կաշառքը վերցրել են տարածքը տվել են, մարդիք էլ առանց հախուհաշիվ անելու կառուցել են, և ահա փաստը, ։
@armankazarian1221
@armankazarian1221 2 ай бұрын
էս մարդը շատ ճիշտա ասում,
@user-hv7bb4iz8t
@user-hv7bb4iz8t 2 ай бұрын
Хэхчь мер Азге. За что это всё. Господи, помоги Армении
@Anya-bagdas
@Anya-bagdas 2 ай бұрын
եթե պոչանքները թափեն, էս ջրհեղեղին երանի ենք տալու
@anahitsargsyan359
@anahitsargsyan359 2 ай бұрын
Որ գիշերը չլիներ հեղեղը, էսքան վնաս չէր լինի, ավտոմեքենաները կհանեին
@Play-sh4ts
@Play-sh4ts 2 ай бұрын
Մի լացեք ժողովուրդ ջան կարևորը ,որ դուք չեք վնասվել։Զոհերի համար ցավակցում եմ։Նյութականը ոչինչ թող թանգանոցը չլի էժանը լինի։Բա զոհված ծնողներն ինչ ասեն։Կօգնեն ամեն ինչ կվերականգնվի։
Ouch.. 🤕
00:30
Celine & Michiel
Рет қаралды 46 МЛН
Ու՞ր է կորել Ալավերդու նվերը
7:00
Ankyun gumarats 3
Рет қаралды 41 М.
Ouch.. 🤕
00:30
Celine & Michiel
Рет қаралды 46 МЛН