Վարդենիսի կացարանում հրդեհը վերապրած զինվորի ցուցմունքը․ չմոնտաժված

  Рет қаралды 49,345

Epress. am

Epress. am

Күн бұрын

Վարդենիսի (Ազատ գյուղ) զինվորական կացարանի հրդեհի գործով մայիսի 17-ի դատին ցուցմունք է տվել հրդեհից փրկված երկու տուժողներից մեկը՝ վարդենիցսի Ժիրայր Սահակյանը։
Դատախազները, փաստաբանը, պաշտպանները խաչաձև, կրկնվող հարցեր էին տալիս, որ ստուգեն «ասածի արժանահավատությունը»։ 15 զոհված զինծառայողների ծնողները, որոնք երբեմն միջամտում էին դահլիճից, ի սպառ չէին հավատում նրա խոսքերին․ «Ավելի լավ տղա կլինես, եթե ասես, որ իրականում այնտեղ չես եղել»։ Տուժածին ուղղված հարցերը հանգում էին եզրակացությանը՝ նա փրկվել է, մյուսները չեն փրկվել։ «Որ տեսաք՝ երկու հոգի հրդեհը մարում են, ինչո՞ւ ձայն չտվեցիք, որ գան», «եթե սրբիչը դրել եք ձեր երեսին, որ կարողանաք շնչեք, ինչու մյուսներին հնարավորություն չեղավ օգտվել նույն մեխանիզմից», - հարցնում էին դատախազները, փաստաբանը։ Սահակյանը չէր արդարանում, կրկնում էր «այն, ինչ հիշում է, այն, ինչ տեսել է», մի քանի անգամ ասաց, որ «խառնաշփոթ էր», «իրենք իմ ախպերներն են եղել», «չեմ կարող իմ ապրումները նկարագրել, ոչ էլ նկարագրելու է..»։
Հատվածներ Ժիրայր Սահակյանի ցուցմունքից.
Կացարանի առօրյան
Զինվորական կացարանի վերածված գյուղական տունը ուներ միջանցք, որտեղ կար հեռուստացույց և սեղան։ Մուտքի մոտ վառարան էր դրված։ Տղաներն այնտեղ նաև «եկեղեցի էին սարքել՝ սրբի նկարներով»։ Միջանցքը ննջարանից բաժանվում էր փայտյա դռներով, որոնք լավ չէին փակվում․ արանքում ռեզին էին դրել, որ ննջարանը տաք մնա։ Ննջարանում երեք շարքով երկհարկանի մահճակալներ էին։ Պատուհանները դրսից փակված էին մետաղյա ճաղերոՁմեռը ջրի խողովակները սառում էին, ցերեկները հերթապահներն էին տաքացնում-բացում, որ ջուր հավաքեն, կամ ջուր էին բերում հարևան տներից։ Տան հատակը ու տանիքը փայտից էին, բալկոնը՝ հիմնականում փայտից, պատերը՝ քարից։ Չուլանում ունեին կրակմարիչ, որը չէր աշխատում։ Տուժողը չի հիշում, որ անվտանգության կանոնները վերադասները երբևէ պարզաբանած լինեն, «ուստավից» էլ տեղյակ չէր։
Վառարանը կոնկրետ պատասխանատու չուներ։ Սովորաբար, վառում էին հերթապահները, որոնք պիտի արթուն մնային գիշերը և կարող էին հետևել կրակին։ Որպես կպչան օգտագործում էին սոլյարկայի և թեփի խառնուրդ։ Այդ օրը սպա Եղիշե Հակոբյանը բենզին է օգտագործել որպես կպչան։
Հրդեհի օրը
Յոթի կողմերը բոլորը հավաքվել են տանը, Սերոժը բորշ է եփել: Ընթրիքից հետո Ժիրայրին այցելել է հայրը, որպեսզի տանի շորերը լվանալու. «Լվացքի մեքենան փչացել էր»։ Սուրճ են խմել ու գնացել։ Ներկա է եղել նաև Եղիշը (գլխավոր մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը)։ Հակոբյանը ընթացքում գնացել է արուժեյկի սենյակ՝ զինանոց, երևի հեռախոսով «կրակոցի» խաղալու։ Մյուսները զբաղվել են հիգիենայով։ Զինվորներից մի քանիսը առավոտյան պիտի գնային Երևան՝ ռազմական ոստիկանությունից էին կանչել։ Զորամասում հրդեհից առաջ ինչ-որ դեպք է պատահել։ Ժիրայրը ենթադրում է՝ տելեգրամով նարկոտիկ առնելու թեմայով։ Մի քանի օր առաջ սմարթֆոնները հավաքվել էին։ Հրամանատարությունը ասել էր, որ սրանից հետո պետք է ծառայեն ըստ կանոնագրքի։
Երեկոյան 9.30-ի կողմերը Արամը անվանականչ է արել, հետո բոլորով աղոթել են ու գնացել քնելու։
«Ես զարթնել եմ Ռադիկի ձայնից, որ լուսամուտը ջարդեց ու գոռաց՝ տղեք, զարթնե՛ք, պաժառ ա։ Թունդ խեղդող ծուխը լցված էր կազառման, աչքերս բացեցի՝ էդ կրակի բոցի լույսը քցեց կազարմա»։
Ժիրայրը վազել է դեպի դուռը ու այդտեղ դժվարացել է շնչել։ Մոտակա պատուհանն է փորձել ջարդել՝ չի ստացվել։ Վերադարձել է մահճակալի մոտ։ Բերանին դրել սրբիչը։ Դռան մոտ նկատել է երկու հոգու, ովքեր ծածկոցով փորձում էին կրակը մարել։ Մեկ մետրի վրա էլ չի նկատել՝ ովքեր են նրանք։ Այլ շարժ սենյակում չի նկատել։ Մոտեցել է մյուս պատուհանին և նկատել, որ դրսում գտնվողները ճաղերը ծռել են, Գարուշին քաշում են, որ հանեն։ Գարուշից հետո դրսի զինվորները հանել են նաև իրեն՝ պատուհանի ճաղերի արանքից։ Ձութ էր թափվում կռիշից։ Եղիշի ձեռը ոնց-որ թե երկաթ կար, փորձում էր ռեշոտկեքը ջարդել։ Ռադիկը փորձում էր ռեշոտկեն պոկեր։ Սողոմոնյան Արսենը փորձում էր շենքի ճաքած պատը քանդել։ Վաղինակն էլ Ուռալով խփել է պատին, որ փլի, հանի տղերքին։ Ներսում այդ պահին շարժ արդեն չի եղել։ Տղաներից մեկը փորձել է նույն պատուհանով դուրս գալ, մայկից բռնել են, որ քաշեն, բաց են թողել, ու նա էլ չի արձագանքել։
Դեպքից հետո ողջ մնացածներին տարել են հոսպիտալ, առավոտյան զինվորական համազգեստով մարդիկ են եկել՝ փոխգնդապետ ու գնդապետ։ Առաջին հարցաքննությունն այնտեղ է եղել։
Հակասությունները շատ են
Զոհված զինծառայողների ծնողները դժգոհ են քննությունից։ Նրանք ստիպված են կարդալ գործի հարյուրավոր հատորները, հարցուփորձով վերարտադրել ննջասենյակի մակետը։ Ստիպված են հակասություններն ինքնուրույն ի մի բերել։
Ինչպե՞ս է ստացվել, որ ճաղերից առաջինը դուրս եկած Գարուշը լուրջ այրվածքներ ունի և պնդում է, որ կրակն արդեն ներթափանցել էր ննջասենյակ, իսկ Ժիրայրը, որը երկրորդն է դուրս եկել կացարանից, կազարմում կրակ չի տեսել և չի հասցրել այրվել։ Ինչո՞ւ են զինվորների ցուցմունքները ընթացքում փոխվել։ Ի՞նչ է եղել դեպքից առաջ։ Նրանք վառելիքի ապօրինի առքուվաճառքի, թմրանյութերի, դեպքին նախորդած վիճաբանությունների մասին տեղեկություններ ունեն, որոնք ողջ մնացածները չեն հաստատում։
Սրանք հարցերից ընդամենը մի քանիսն են։ Քննությունը համոզիչ պատասխաններ չի առաջարկում։ Պաշտպանության նախարարությունում բարդակ է, բարդակ է նաև քննչական կառույցներում։
Քանի որ նիստին այլ տեսանկարահանում չկար, հրապարակում ենք մեր ունեցած բոլոր կադրերը առանց մոնտաժելու

Пікірлер: 141
@anahitavagyan3591
@anahitavagyan3591 Ай бұрын
մեղավորները ամենակարող Աստծուց են իրենց պատիժը ստանալու 🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻
@user-mq4ex2ks3x
@user-mq4ex2ks3x Ай бұрын
Ինչքան ծանր է ծնողների համար, ձեզ համբերություն սիրելիներս!
@Lilit-sq2fk
@Lilit-sq2fk Ай бұрын
Ես որ չեմ ճանաչել նույնիսկ իմ համար ա աղետալի, օր չկա որ չհիշեմ, որ նայում ես էս խեղճ մամաների աչքերին էնքան տխրություն կա չգիտես ինչ ասես💔💔
@user-rh9xg3ik5u
@user-rh9xg3ik5u 2 ай бұрын
Տեսնես են անմեղզոհված տղաները իրեն երազ չեն գալիս , խիղճը իրեն չի տանջում ստի համար
@Mane-Harutyunyan
@Mane-Harutyunyan 3 ай бұрын
Նույնիսկ եթե էս երեխեն ինչ-որ բան սուտ ա ասում, իրան սենց ճզմելը առանձնապես չի նպաստի ճիշտն ասելուն։
@lianaavetyan368
@lianaavetyan368 Ай бұрын
Վախեցած են ցուցմունք տվողները😢 Լավ էլ գիտեն ինչպես է եղել ,կպարզվի մի օր մեկի խիղճի կտանջի իրան և լրիվ ճշմարտությունը կպատմի հաստատ
@user-wu8hl9ld3v
@user-wu8hl9ld3v 2 ай бұрын
Բա ինքը խի չի ձայն տվել, տղերք ուր էք արթնացեք հրդեհա
@ovikbabayan9235
@ovikbabayan9235 2 ай бұрын
ճիճիշտ չի ասում երիտասարդն, հոգեվարքի մեջա զգացվում վրեն ճնշող ուժ կա
@Lilit-sq2fk
@Lilit-sq2fk Ай бұрын
Հարգելի լրագրողներ խնդրում եմ միշտ տեղադրեք նիստերը
@user-dx1td2fr6d
@user-dx1td2fr6d Ай бұрын
Դատավոր,դատախազ իշու պես նստել են
@A_m407
@A_m407 Ай бұрын
Հայրը ավելի լավ դատախազ է
@anahitmayilyan7234
@anahitmayilyan7234 Ай бұрын
Հազարից մեկ, որ դատական նիստ եմ նայում, հասկանում եմ, որ իրավաբանականում պետք է անպայման մաթեմատիկայից քննություն ընդունեն: Էսքան անիմաստ հետաքննություն կլինի՞: Ստանդարտ հարցերին անիմաստ , իբր պատասխաններ են տալիս:
@user-dd7lq4me8o
@user-dd7lq4me8o Ай бұрын
Դատավորին՜անմիջապես՜փոխել՜է՜պետք՜որով՜հետև՜ճիշտը՜թաքցնւմ՜էխիղճը՜կորցրած՜էչի՜վախենւմ՜աստվածից
@lauragrigoryan7118
@lauragrigoryan7118 Ай бұрын
Չեք կարծում, որ վերեւից հրաման է իջեցվել չբացահայտել
@user-dx1td2fr6d
@user-dx1td2fr6d Ай бұрын
Եղիշն է
@user-mq4ex2ks3x
@user-mq4ex2ks3x Ай бұрын
Ինձ թվում է վկաները շատ բաներ են թաքցնում, շատ են ընկճված!
@Lilit-sq2fk
@Lilit-sq2fk Ай бұрын
Վկաները ոչ թե շատ բան են թաքցնում, այլ ամեն ինչ թաքցնում են, ու չեն հասկանում որ մի օր կամ հենց իրանց հովանավորներն են սպանելու իրանց, կամ էլ էս խեղճ ծնողները դրա համար մեկա պետք ա ճիշտը պատմել, հետո մինչև հասկանան շատ ուշ կլինի
@user-xu5fd8gb5p
@user-xu5fd8gb5p Ай бұрын
Аствац цнохнерин амберутюн та.им нервере чи эрикум ур мнац хехч цнохнери нервере эрики
@marianna2988
@marianna2988 Ай бұрын
Իսկ կա վերսիա որ էս տղեն տնեցիքի հետա դրսում էղել ,էնի պաժառա տվել տունն գարուշը մի կերպ փրկվելա ,իրար հետ պայմանավորվելեն սրան ասել որ իբր ասի որ տուննա էղել փրկելեն սրանե ,առանց վառվածների դուսա էկե
@user-pp5mw7cw1e
@user-pp5mw7cw1e 2 ай бұрын
Դատավորին փոխեք
@mariamisraelyan3616
@mariamisraelyan3616 2 ай бұрын
Es amenic parze vor Vararan@ vare helel en durs u ugara exel sax xextvel en. Het en eke tese mahacac en hrdeh en kazmakerpe vor chkaskacen irenc😢
@annamazmanyan2243
@annamazmanyan2243 Ай бұрын
Gazic chi ugar linum? Bayc irenc vararan@ payt e benzinov Kam salyarkayov en kpcrel.ed depqum inch ugar? Hnaravor e cux. Bayc ayd depqum El mard kartnanar qnic xexdvelov
@lauragrigoryan7118
@lauragrigoryan7118 Ай бұрын
Տղա ջան, քո խիղճը քեզ չի տանջում ստելու համար
@seradar5000
@seradar5000 Ай бұрын
Ողբամ ձեզ, սպաներ, զինվորին չեք բացատրում կառաուլի պարտականությունները, թու, ձեր երեսին...
@lianaavetyan368
@lianaavetyan368 Ай бұрын
Դրիսիրովկա արած տղա է ,լրիվ սուտ տվյալ է ասում,ստի դեդեկտոր չունի քնչական կոմիտեն:Միացրեք ու սուտները բռնեք😢😢 Հերիք է ծնողների համբերության հետ խաղաք
@seradar5000
@seradar5000 Ай бұрын
Իբր չի ուզւոմ ծախել...
@user-ti9it6yv7o
@user-ti9it6yv7o 3 ай бұрын
Սուս ու փուս ադիալով կրակ էին հանգցնում?
@mgproduction9047
@mgproduction9047 Ай бұрын
Բոլոր դատավարության մասնակիցներիդա վերաբերվում (հատկապես տուժողի իրավահաջորդներ) ՔԻՉ ՀՌՀՌԱՑԵՔ ԱՄՈԹԱ
@seradar5000
@seradar5000 Ай бұрын
Ինչ ԲԱՐԴԱԿ վիճակ է, վայ Պապիկյան, ամոթ քեզ, աֆիցեռդ գնացել է հեռախոսո՞վ խաղալու, փոխանակ ամեն րոպե մտածի իր երկրի ու զինվորի անվտանգության մասին... պետության տված էդ փողերը չեք մարսելու... Խեղճ երեխեք...
@Arev_10-bl
@Arev_10-bl Ай бұрын
ըտեղ ուրա Պապիկյան,նրան լավ կսազի ուսուցչուհի
@hovomamikonyan9256
@hovomamikonyan9256 2 ай бұрын
բայց պատկերացնում եք ինչա կատարվել այդ ժամանակ վարկյաններա պանիկա կյանքի կռիվ, ես տղեն հազիվ իրանա փրկել։
@lauragrigoryan7118
@lauragrigoryan7118 Ай бұрын
Մութ անկյունները շատ են, էս տղան էլ ստում է
@marianna2988
@marianna2988 Ай бұрын
Մարդու հոգեկանա խանգարվում լսելուց արդեն .. ինձ թվումա էսի ներսից դուրս չի էկել ,կամ զուգադիպեց իրա տնեցիքի էտ օրը ընդեղ լինելը
@user-mi4ly3tr2g
@user-mi4ly3tr2g Ай бұрын
Каждый вечер дежурный обязан доводить до личного состава пожарный расчёт и боевой расчёт, каждый военнослужащий обязан знать свои обязанности при пожаре, при черезвучайных ситуациях ...
@qristinepogosyan8219
@qristinepogosyan8219 2 ай бұрын
Խեղճ ծնողներ դուք էլ էք ծնող հասկացեք ասեղ չեն կորցրել մի պահ ձեզ դրեք իրենց տեղը
@marianna2988
@marianna2988 Ай бұрын
Այսինքն ջրերը կտրածա էղել էտ օրը ՞՞ էս ինչ զուգադիպությունա..
@user-hw6rs4cu6m
@user-hw6rs4cu6m 2 ай бұрын
ստուգեք դետեկտռով սուտ է թե ճիշտ,,100% սուտը ասում
@ElmiraKhachatryan
@ElmiraKhachatryan Ай бұрын
Ճիշտը իմանալու համար հարցերը ողղեք ստի դետեկտորի միջոցով։
@user-ti9it6yv7o
@user-ti9it6yv7o 3 ай бұрын
Նույն հարցը 100 անգամ մի տուր
@KarinaZiroyan
@KarinaZiroyan 2 ай бұрын
Դե տալինս էն որ հասկանան ճիշտա պատմության
@----dk4um
@----dk4um Ай бұрын
Իսկ ինչի են նույն հարցը մի քանի անգամ տարբեր ձևակերպումով տալիս,որովհետև էդտեղի նստածները խոտակեր չեն։
@Sergoyoutube
@Sergoyoutube Ай бұрын
Сперва говорит что слышал голос с окна которая у двери, потом говорит что окно бы не полностю сломан что он пытался доломать, а потом типо его сняли с другова окна. Все внимательно послушайте и все можно понять что этот парень сачиняет. И еще! В те решотки где можно руки обжечь не такуж и легко человека без ожогов вытошить, я не знаю как вообше там он был без ожогов если об решотку люди могли руки обжечь. Если ему открыли проход через решотки, то что стоило одтуда зайти еще некоторых спасти? Тут нечего не понятно. По моему он говорит то что ему сказали. Я пару видео посмотрел, оба га вопрос (а другие почиму не просгулись) отвечают одними и тежими словами. ЕС ЕД hАРЦИН ПАТАСХАН ЧУНЕМ. оба воттак отвечают, оочень странно!
@marianna2988
@marianna2988 Ай бұрын
Կամե էսի իմացելա որ պաժառա տալու եղիշը դիտմամբ շորերովա քնել որ շուտ թռնի , մնացածը ինչ խոսաց հեքիաթ պատմեց իրար հակասող ..
@user-xu5fd8gb5p
@user-xu5fd8gb5p Ай бұрын
У воч мекин цен чи твел?
@arm.yan.2345
@arm.yan.2345 2 ай бұрын
Խճճե պատմության,հերը անիծել են։ ☝️
@mariarmenia7240
@mariarmenia7240 Ай бұрын
Վայ վաաայ վաաայ😞😞😞 խեղճ հայրերն էլ կորցրել են իրենց, անարդարա շատ!!!!!
@Sergoyoutube
@Sergoyoutube Ай бұрын
Сут э патмум эс тхен!
@user-xu5fd8gb5p
@user-xu5fd8gb5p Ай бұрын
Эс пастабаннери арцере инц униц анумен.иск эс тхен лавел сута хосум
@marianna2988
@marianna2988 Ай бұрын
Էտ մանասարյան տիգրանին ինչի չեն կանչում հարցաքննության՞՞ փախածա հա՞՞՞..
@gayanesukiasyan5389
@gayanesukiasyan5389 Ай бұрын
Койкиц որ բռնեց հարվածեց, էլի արթնացող չեղավ?
@user-pz9jk5to3b
@user-pz9jk5to3b 2 ай бұрын
Эк казарми дур дарцрин чинакан пат .неужели чейн карох дур бацел кам тханерин хабар тал.просто сут эн хосум болор
@larisaaghababyan2492
@larisaaghababyan2492 Ай бұрын
Էստղան ինձ թվումա անգիր արած բաներ է պատմում որ ասում էխառնա շփոթ վիճակ էր
@rafaelium
@rafaelium Ай бұрын
3:45:40 prekapet goyutyun chuni, u voch miayn karar liner pahakapet, ayl naev pahakadir, pahakapeti ognkan, kam pahakapet. te ba parekapet. yani nenc du Kayazorayin ev pahakayin carayutyunneri kanonarqin tirapetum es?
@user-ce2xg4fh2b
@user-ce2xg4fh2b Ай бұрын
Jiron xabuma 15 km qelbajary ski chi 2km ya heru
@karohunanyan4902
@karohunanyan4902 Ай бұрын
Chem haskanum es cnoxnern en senc beranner@ bacel? Hetevi fonin nstac?
@samvelsargsyan685
@samvelsargsyan685 2 ай бұрын
ԾԱԾԿԱԴՄՓՈՑ ԿԱՆԵՆ ՈՒ ՎԵՐՋ։ !!!!
@user-vw5ks4dw8x
@user-vw5ks4dw8x Ай бұрын
Ба эн 2 зинворе вор крак эин hангцнум нранк инч ехан, дурс чекан?
@shushanikavakyan4409
@shushanikavakyan4409 3 ай бұрын
Айооо вах ка мечы,,,,,вахенум э мардаспанериц
@user-dx1td2fr6d
@user-dx1td2fr6d Ай бұрын
Ժիրոն հորինում է
@lianagrigoryan291
@lianagrigoryan291 Ай бұрын
Es txen anmexa achqericela erevum u hangistela isk en nstac@ arden kaptaca parz erevumaa
@Tatul-qn9ct
@Tatul-qn9ct 3 ай бұрын
Ed dadaxazernnnnn harc tvoxnern xi chen asum ete dur bac er xi drov dursss ches exeeee,sa caxvacaaa et harc tvoxnernel elen caxvaccccccc
@user-vw5ks4dw8x
@user-vw5ks4dw8x Ай бұрын
Эс востикани демкин найелов марду мехка галис, вонцвор комик дерасан лини
@user-pg5vl2vo3h
@user-pg5vl2vo3h Ай бұрын
Ет е чишт Аси хморн Шат джур кзи из Артен твума мер еркрум сах клаузникен
@user-ok6uy3vu4c
@user-ok6uy3vu4c Ай бұрын
Ջարթնել եր թող գոռար որ մյուսներնէ էլ զարթնեին
@user-ti9it6yv7o
@user-ti9it6yv7o 3 ай бұрын
Ես ինչ ձևով են բերանը փակել
@user-ok6uy3vu4c
@user-ok6uy3vu4c Ай бұрын
Բենզինի բռնկվել վայրկյանների հարց է
@karlenhakobyan1292
@karlenhakobyan1292 2 ай бұрын
Эс инч тгет капиеутюнерек анум.чем ишум ереви чгитем...дук амот угек.инчтек этпес анум.ззвелиек болорт
@rafaelium
@rafaelium Ай бұрын
3:47:02 ha tenc karg ka. kara vorevei bani hamar vorpes parij artahert verakarg nshanakvi
@user-fq2bl7wn1e
@user-fq2bl7wn1e 2 ай бұрын
1000%
@amF224
@amF224 2 ай бұрын
Mek asuma hertapahy lav cher zgum texy urish mard kaynav mek asuma chem hishum vor meky iran lav chi zgace
@user-yh6bx6rp3c
@user-yh6bx6rp3c Ай бұрын
Lusamutnerin inchia reshotka exel ete karaul ka . Incheq jur cecum. 28 qarakusu mej 20 mard . Anvtangutjan masin xosaceq cnoxner
@user-kw3yc4kz2w
@user-kw3yc4kz2w 2 ай бұрын
АРЦ ТВОХИ КНГА БЕРНИН ЖАЖТАМ
@vahagbarsegyan6385
@vahagbarsegyan6385 2 ай бұрын
Martun. Vaxcrelek. Berel. Xocnumek.
@gagikaleksanyan4530
@gagikaleksanyan4530 3 ай бұрын
Suta xosum Graz senara lavel vaxasrelen
@karlenhakobyan1292
@karlenhakobyan1292 2 ай бұрын
Эс анориал воч ми баниц теэекутюн чугецох андзнаворутянн вортех цек гтел.камел лав чек соворацрел вор дщес асацн ангир анер..верч твек дщер капикутянн
@user-uz7mk5ep5w
@user-uz7mk5ep5w 3 ай бұрын
ЭС ЕРЕХЕН ВАХЕНУМ Э ЧИШТ ПАТАСХАННЕРИЦ.
@user-fq2bl7wn1e
@user-fq2bl7wn1e 2 ай бұрын
Сута. Асум............ ) 😪😪🙏🙏
@Tatul-qn9ct
@Tatul-qn9ct 3 ай бұрын
Erkusnel stummmmm ennnn vor es dev gna u avartvi ,es sargaca exel es erkusnel texyak en amen inchi sut cucmunqner en asum vor verjana gnaaa
@v5271n
@v5271n 3 ай бұрын
Mexqners galis a arden voch menak zohvatsneric, ayl naev chzohvatsneric.
@zenfirahakobyan208
@zenfirahakobyan208 2 ай бұрын
Ետ դեպպքը եեղելա ազատ գյուղում ոչ թե վարդենիսում
@hasmikkhachatryan2996
@hasmikkhachatryan2996 2 ай бұрын
Նիկոլի բենզինն է մեղավոր
@user-lf2kx7qw3h
@user-lf2kx7qw3h 3 ай бұрын
Эси кркеса
@user-mi4ly3tr2g
@user-mi4ly3tr2g Ай бұрын
Случился пожар и погибли армянские солдаты, вопросов много и много, солдаты проживали в необорудованном здании, который не отопливался, видимо армянское руководства и генералы не учли итоги войны 2020 г и продолжают обворовать армянскую армию, диверсия Пашиняна 100 процентов
@user-vr7ci4rn8s
@user-vr7ci4rn8s 2 ай бұрын
Инч аваи арцер катастрофы
@user-mh2wj4do6l
@user-mh2wj4do6l 2 ай бұрын
Երևի հիմնական մեղավորներին թողած,էս խեղճին եք այդքան հարց տալիս,մի գուցե ձևականորեն։Չեք տեսնում ,որ վախեցած է։
@user-hw6rs4cu6m
@user-hw6rs4cu6m 2 ай бұрын
պիլոտկեքը խի են սենց կագկել հետույքը դատավորին
@vaganasoyan8074
@vaganasoyan8074 2 ай бұрын
Էս ինչ լոլ, լոլ յա, արա բա մեկը չի հարցնում ինչի դրսի դռնից չեիկ դուրս փախնում ???????? 👉
@manvelhambardzumyan
@manvelhambardzumyan 2 ай бұрын
Ет датахазнерь инчамарен
@h.m1147
@h.m1147 Ай бұрын
AY VOCHXAR MI STI KATRER NAYUM ENK VARVOX TAN DU PRKVAR TXEK CE
@irinamosoyan709
@irinamosoyan709 Ай бұрын
Vor hmi Manvel grigoryann sağ liner voç hima krvum partvas k lineyin voç hoğern tvas k lineyin voç eskan mer .hayos banakn tuyl k liner voçel es 15 erexekn espes varvas klineyin u voçel eskan Nikoln baxti kmahacuyki inç kuzer vons kuzen kaner
@user-zb5wn1rd7f
@user-zb5wn1rd7f Ай бұрын
Axr etqanov shrein krak@ kmarer ara
@user-px2ei8vv5n
@user-px2ei8vv5n 2 ай бұрын
Гоне ми цуиц твек амоте манкапартези ерехен ел асканума вор сута асум лрив
@irinamosoyan709
@irinamosoyan709 Ай бұрын
Şhad izur ed martu vra etpes dişovka klavuzya hanesin astsu dadastann ka hamperek sut xosoxner patjvelus khişek vor astso kşerkn cişt e kşrum martik k xapen mekn miyusin bays Astvas voç
@user-km1fw6mh5c
@user-km1fw6mh5c 2 ай бұрын
Бозр зивонерен манацел нстац хндумен
@user-ck9og8yn7z
@user-ck9og8yn7z Ай бұрын
Dataxaz@ shat texina harc talis henc dzen talu het kapvac,shat xelaciya ira gorci mej
@PoweredByDPET
@PoweredByDPET Ай бұрын
sax jurna arel, shmol gaz ban man hnaravor chi, snundnel real chi. jroven txeqin anzgaiacrel. Esi drsi gorca. Permiakov, Pemzashen, 15 Txeq. Nuyn dzeragirna. hetevutyunner areq. Pti chlini terror, pti chlni meki mexq, pti 2-3 tari dat gna, u kpni Hay yntaniqi srbutyany. yntaniq, zinvor... vaxenam miusy lini ekexecin...
@user-uz7mk5ep5w
@user-uz7mk5ep5w 3 ай бұрын
ЛАВ ТЕСЕЛ ЭС ОВКЕР ЭН КАШЕЛ АНЕЛ БАЙЦ НЕРСЫ ВОЧИНЧ ЧЕС ТЕСЕЛ?.МИ СТИ.ТХА ДЖАН ОГНИ АЙД ХЕХЧ ЦНОХНЕРИН.
@manvelhambardzumyan
@manvelhambardzumyan 2 ай бұрын
Ачкис минчев ет ет ерехекь маацацен ехел тече вонцкарар ес зинворь сахмнар кам елнер пахнер. Ет 15 огуц миканись цавиц кам цхиц. Члеин дус. Еревума. Ес зинворин лав парапцрелен
@gayaneepremyan8156
@gayaneepremyan8156 Ай бұрын
Ba harc tveq as3c garush@viravorer ete boc ckar menak tuxa garush voncer varve enel voter@
@user-qe6hy8ps7q
@user-qe6hy8ps7q 2 ай бұрын
Es jahely enter chi erel hastat
@rafiagassi4841
@rafiagassi4841 2 ай бұрын
Hertapahnern qnum el en aetxa jischtn xosa carael enq gidenq et mek sut brncrim
@rafiagassi4841
@rafiagassi4841 2 ай бұрын
Ov saxa mnace etexa exe tveq goxi kam qeropi vraz kpatmen chen uzum jischtn asen vor asen kasen boz eq miliceqin tsvaq eta
@taronnikoxosyan7383
@taronnikoxosyan7383 2 ай бұрын
Vorov hetev txerk arten mahacacen ele ay boz
@user-ck9og8yn7z
@user-ck9og8yn7z Ай бұрын
Ara anhnara dzen liner zivor@ chlser u chkangner,vortev ete voch amen or gone shapatum 3 or TAGNAP anumen u eti nmanatip depqeri hamara chem asum el payerzami hamara,amwn depqum chem karcum zinvor@ etqan xor@ qner,ov carayaca et tagnap asvac@ giti u mitqs khaskana
@Lilit-sq2fk
@Lilit-sq2fk Ай бұрын
Իրանց հրամանատարները անասուն են եղել ու "տագնապով վեր կաց" չեն պարապել հետները
@rafiagassi4841
@rafiagassi4841 2 ай бұрын
Ov voxja mnace tveq Goxakan aschxarhi txerqin sax patmen qani tariya tuntunik eq xaxum datavorner caxvacner
@likaraffi9512
@likaraffi9512 2 ай бұрын
Комедианты, все про вас уже все знают. Парня чего впутывайте в грязные дела.
@user-lf2kx7qw3h
@user-lf2kx7qw3h 3 ай бұрын
Эсел фашохлу банакы цццнем ынтанигд Никол
@givispir
@givispir 2 ай бұрын
ԷՍ ԱՆԳՐԱԳԵՏ ՊԱԳՕՆԱՎՕՐՆԵՐԸ ՈՆՑ ԿԱՐԱՆ ՄԱՐԴՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐ ՈՐՕՇԵՆ։ ՊՂԾՎԱԾՆԵՐ ԹՈՒՈՒՈՒՈՒ
@user-xt8zt4ws6r
@user-xt8zt4ws6r 2 ай бұрын
Saya sut xosum sa yndex chi exe
@user-vr7ci4rn8s
@user-vr7ci4rn8s 2 ай бұрын
Кошик наски чи эхел баиц вотов шуша кчарте сута хосум
Little brothers couldn't stay calm when they noticed a bin lorry #shorts
00:32
Fabiosa Best Lifehacks
Рет қаралды 18 МЛН
Lehanga 🤣 #comedy #funny
00:31
Micky Makeover
Рет қаралды 29 МЛН
managed to catch #tiktok
00:16
Анастасия Тарасова
Рет қаралды 37 МЛН
Бутылка Air Up обмани мозг вкусом
01:00
Костя Павлов
Рет қаралды 2,7 МЛН
Little brothers couldn't stay calm when they noticed a bin lorry #shorts
00:32
Fabiosa Best Lifehacks
Рет қаралды 18 МЛН