No video

Վենետիկում 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը

  Рет қаралды 144

Fastex

Fastex

3 ай бұрын

Ապրիլի 19-ին՝ արվեստի ոլորտի ամենահեղինակավոր ցուցահանդեսի՝ 60-րդ հոբելյանական բիենալեի մեկնարկի նախօրեին, Վենետիկի Ռամո դե լա Տանա 2124ա հասցեում բացվեց AKNEYE ֆիջիթալ սփեյսը:
Կարմիր ժապավենը կտրվեց Fastex համահիմնադիր Վիգեն Բադալյանի և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի կողմից: Վենետիկը մարդաշատ էր այս գողտրիկ անկյունում, որտեղ հայտնի արտիստներ Րաֆֆի Ետալեանը և Էլենե Մետրևելին ներկայացրին սեփական արվեստի գործերը, ներկաները վայելեցին միջոցառումը, ծանոթացան NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերեցին նոր ծանոթություններ՝ հիմք դնելով հետագա համագործակցությունների համար:
«AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան, իսկ այդ անսահմանության մեջ ծնվում է յուրահատուկ կապ ստեղծագործողի, դիտողի և միջավայրի միջև», - ընդգծեց Ֆասթեքսի համահիմնադիր Վիգեն Բադալյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հայտարարեց, որ այս տարի աննախադեպ երևույթ է տեղի ունենում Վենետիկի բիենալեում, քանի որ Հայաստանը ներկայանում է երկու տաղավարով՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնական տարածքով և AKNEYE ֆիջիթալ սփեյսով:
Արվեստի կուրատոր Անաստասիա Դոուսոնը նշեց, որ AKNEYE Ֆիջիթալ սփեյսները արվեստի ավանդական մոտեցումների և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների զուգադրումն են: Քանդակի և NFT տեխնոլոգիայի համադրությունը հնարավորություն է տալիս դիտորդներին տեսնելու նոր իրականություն՝ միաձուլելով ֆիզիկական և թվային աշխարհները:
Բիենալեի ընթացքում AKNEYE-ի ֆիջիթալ սփեյսը ներկայանում է որպես ոչ մրցութային նախագիծ՝ իր աջակցությունը ցուցաբերելով ազգային հայկական տաղավարին: Սփեյսում ցուցադրված են բազմաթիվ հայ և միջազգային ճանաչում վայելող օտարազգի ստեղծագործողների աշխատանքները՝ նպատակ ունենալով խթանել հայկական մշակույթի պատշաճ ներկայացումն ու տարածումը արտերկրում:
Ցուցադրությունը կամփոփվի նոյեմբերի 24-ին: Մինչ այդ կա հիանալի հնարավորություն՝ այցելելու հիասքանչ Վենետիկի սրտում գտնվող նորաբաց AKNEYE ֆիջիթալ սփեյս:
AKNEYE Phygital Space-ի մասին
Աշխարհում երրորդ ֆիջիթալ NFT սփեյսն է, որտեղ ձուլվել են թվային և ֆիզիկական աշխարհները: Այստեղ կարելի է բացահայտել NFT-ներն իրենց ֆիզիկական ձևաչափով և գնել ինքնատիպ արվեստի գործեր: AKNEYE ֆիջիթալ սփեյսը բաց է համագործակցությունների առաջարկների համար: Հեղինակավոր բիենալեի օրերին Վենետիկում գտնվող այս հիասքանչ անկյունում մինչև նոյեմբերի 24-ը կողք կողքի կքայլեն արվեստն ու տեխնոլոգիան:

Пікірлер
👨‍🔧📐
00:43
Kan Andrey
Рет қаралды 10 МЛН
Fortunately, Ultraman protects me  #shorts #ultraman #ultramantiga #liveaction
00:10
IQ Level: 10000
00:10
Younes Zarou
Рет қаралды 13 МЛН
Rafael Megall Art Exhibition
3:23
AKNEYE
Рет қаралды 376
Golden Strike - կարճամետրաժ ֆիլմ կատակերգություն 2023
21:20
World Of Gold Armenia | Ոսկու Աշխարհ
Рет қаралды 1 МЛН
Սարյանն ու Վենետիկը
8:05
Fastex
Рет қаралды 535
👨‍🔧📐
00:43
Kan Andrey
Рет қаралды 10 МЛН