No video

"Veradardz" ensemble - Norhars ellim (Hamshen folk song)

  Рет қаралды 6,943

ԱՅԳԱԲԵՐ

ԱՅԳԱԲԵՐ

Күн бұрын

Համշենի հայերի «Նորհարս էլլիմ» պարերգն է՝ «Վերադարձ» անսամբլի կատարմամբ: Հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Ալեքսանդր Ավետիսյան: Մենակատար՝ Մերի Մարտիրոսյան:
Այցելեք «Վերադարձ» անսամբլի ֆեյսբուքյան էջ՝ / veradardzfolkensemble
և ինստագրամի էջ՝ ...
Երգը Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով գրառել և գրական արևելահայերեն է թարգմանել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Վարդանյանը:
Երգի խոսքերը (տրամադրեց «Վերադարձ» անսամբլի անդամներից Վազգէն Սարգսյանը)՝
Չէքէտէս խադփուլի յա,
Մէչուս ալ փօլօր քալ չի,
Իսա քյաղիս դաղաքէ
Ինձի ալ ումիշ քալ չին։
Գալաթէ լէրթէզ արի,
Հէրու ջամփա քալէցի,
Դա՛, քէզի սէվդա դէվի,
Յէս ինձիգի քօլէցի։
Շադ էրանդ իմ, շադ էրանդ,
Քէլխուս ալ իփաղ ունիմ,
Խիգօյի քյաղին մէչէ
Չախալ աչվի յար ունիմ։
Նoրհարս էլլիմ, ինշալլահ,
Դուն ավէլիմ, մաշալլահ,
Քու դադին ու քու մօրէ
Քուրբա քօրձիմ, ինշալլահ։
Ձիյափան հէդ թէր արի,
Խադվին էնօղ ում դէյի,
Քյաղին մէչ յար հազ այի,
Էմմէն օր դէսնում դէյի։
Արաքագ իմ, թիբաձ իմ,
Օնջուրուդ գյուբաղնիյուս,
Լուսնիկա իմ, չարագդաձ իմ
Սէվդային օդանիյուս:
***
Ժակետս փայլփլուն է,
Գոտկատեղիս չի բոլորվում,
Այս գյուղի տղաները
Ինձ էլ համապատասխան չեն։
Կողովը մեջքիս դրեցի,
Հեռու ճանապարհ գնացի,
Դա՛, քեզ սեր տվեցի,
Ես ինձ այրեցի։
Շատ սիրուն եմ, շատ սիրուն,
Գլխիս էլ մետաքսե գլխաշոր ունեմ,
Խիգո գյուղում
Կապուտաչյա յար ունեմ։
Նորահարս լինեմ, ինշալլահ,
Տուն ավելեմ, մաշալլահ,
Քո հորն ու քո մորը
Գուլպա գործեմ, ինշալլահ։
Քաղաքից թել առա,
Որ զարդանախշ անեմ,
Գյուղում յար սիրեցի,
Որ ամեն օր տեսնեմ։
Արեգակ եմ, դիպել եմ
Անճուռուտի լանջին,
Լուսին եմ, լուսավորել եմ
Սիրածիս սենյակը։
Ծանոթագրություններ________________
չեքետ - ժակետ
խադփուլի - փայլփլուն
մէչ - մեջք, իրան
քյաղիս - գյուղիս
դաղաքէ - տղաքը, տղաները
ումիշ քալ չին - համապատասխան չեն
Գալաթ - կողով
լէրթէզ արի - շալակեցի
սևդա - սեր
դէվի - տվի
քօլեցի - այրեցի
էրանդ - սիրուն (երևի երանելի)
իփաղ - մետաքսե գլխաշոր
ինշալլահ (արաբ.)- Աստծո կամոք
դադ - հայր
քուրբա քորձիմ - գուլպա գործեմ
Ձիյափան հէդ թէր արի - քաղաքից թել առա
խադվին - զարդանախշ
հազ այի - հազ արեցի, հավանեցի
էմմեն - ամեն
դեսնում - դրսում
դէյի - տեսա
արաքագ - արեգակ
թիբաձ - դիպած
Օնջուրուդ - Անճառուտ (սարի անուն)
գյուբաղնի - լանջ
լուսնիկա - լուսին
չարագդաձ - լուսավորել (հավանաբար ճրագ բառից)

Пікірлер: 11
@emmaeskandari3922
@emmaeskandari3922 17 күн бұрын
Shnorhakalem. Շնորհակալեմ շատ գեղեցիկ
@tatevikmargaryan8963
@tatevikmargaryan8963 2 жыл бұрын
Շատ հետաքրքիր են համշենահայերի երգն ու երաժշտությունը,տարբերվող են,նույնիսկ փորձում եմ թարգմանության միջոցով բառերի նշանակությունը մտապահել:
@khanummkrtchyan7487
@khanummkrtchyan7487 2 жыл бұрын
Շնորհակալություն
@user-fi7tl3sy7m
@user-fi7tl3sy7m 2 жыл бұрын
Մեր զարմանալի (գեղեցիկ և՜ տեսքով, և՜ երգարվեստով), հետաքրքիր տեսակներից են։ Մեր պատմությունը և տեսականին հնարավո՞ր է վերլուծել, միավորել, համահավաք խորհուրդը հասկանալ։ Շնորհակալություն։
@JohnyKondakjian
@JohnyKondakjian 2 жыл бұрын
Жыл бұрын
Ohhh I love this so much!!! Blesses from Romania!
@Aygaber
@Aygaber Жыл бұрын
Thank you and my warm greetings from Gyumri, Armenia.
@Liviu-Theodor
@Liviu-Theodor 2 ай бұрын
Nice to see another one from Romania interested in Armenian culture.
@lba6859
@lba6859 9 ай бұрын
Thank you for the text in Armenian.
@bloggermood
@bloggermood Жыл бұрын
Sad erand ganceguk ahckner 😊
@user-dm5ti8qx4g
@user-dm5ti8qx4g 2 жыл бұрын
😍😍😍
Komitas - Garuna, Hov areq,Habrban (live concert)
8:11
Ardini Band
Рет қаралды 33 М.
The Joker kisses Harley Quinn underwater!#Harley Quinn #joker
00:49
Harley Quinn with the Joker
Рет қаралды 19 МЛН
Please Help Barry Choose His Real Son
00:23
Garri Creative
Рет қаралды 23 МЛН
Kind Waiter's Gesture to Homeless Boy #shorts
00:32
I migliori trucchetti di Fabiosa
Рет қаралды 15 МЛН
Hopa Hemşin Horonu
4:15
Vova - Topic
Рет қаралды 491 М.
IME, dansatorii georgieni care i-au uluit pe jurați | Românii Au Talent S14
8:54
Armenian shepherd dance - Hovivneri par & Taltala
3:18
Ilia Mazia Duduk in Israel דודוק ארמני Дудук
Рет қаралды 1,6 М.
Ethno Colors - Garmi / Գարմի
4:39
Ethno Colors
Рет қаралды 2,6 МЛН
Der Voghormia (Traditional Armenian Song)
7:04
Filip Holm
Рет қаралды 49 М.
The Joker kisses Harley Quinn underwater!#Harley Quinn #joker
00:49
Harley Quinn with the Joker
Рет қаралды 19 МЛН