Рет қаралды 84,783
Մեկուկես տարեկան Էվային ծնողները Երևան էին բերել վիրահատելու վրացի բժիշկների խորհրդով: Վաղաժամ ծնված աղջկա մոտ հաստատվել էր անհասության ռետիոնապաթիա:
Հայաստանում արված վիրահատությունից հետո Էվան Վրաստան է վերադարձել կուրանալու վտանգը հաղթահարած:
Առողջապահության նախարարությունը Հայաստանում անվճար սքրինինգ է իրականացնում բոլոր անհաս նորածինների շրջանում:
📍 Անհասության ռետինոպաթիա ախտորոշման դեպքում հետագա բուժումը, ներառյալ բարդագույն վիրահատությունը, իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:
Այս ախտորոշմամբ Հայաստան բուժվելու են գալիս երեխաներ նաև աշխարհի տարբեր երկրներից: