Рет қаралды 17,325
Օշականը կարծես երկու մասի բաժանված լինի՝ ձորից այս կողմ դեպի Մեսրոպ Մաշտոցի եկեղեցի և ձորից այն կողմ՝ եզդիական թաղամաս, առանձին դպրոցով, զբաղմունքներով ու մշակութային առանձնահատկություններով։
Եզդի ընտանիքների մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ, շատ ընտանքիներ ապրիլի վերջ բարձրանում են յայլաներ ու հետ են վերադառնում սեպտեմբերի վերջին։
Երեխաները ևս այս աշխատանքներից անմասն չեն մնում, ինչի արդյունքում դպրոցում ունենում են բացակայություններ, իսկ 9 ամյա դպրոցն ավարտելուց հետո չեն շարունակում կրթությունը, չնայած պետության այն պահանջին, որ 12 ամյա կրթությունը պարտադիր է։
------
Հետևեք մեզ նաև՝
Instagram / xiret_media
TikTok / xiret_media
Facebook / xiret.media
Website xirat.com/