Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 24-ամյա վարորդը BMW-ով Արծվի թևերի մոտ հայտնվել է ձորում

  Рет қаралды 9,226

SHAMSHYAN

SHAMSHYAN

3 жыл бұрын

Այսօր, նոյեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 24-ամյա Վարազդատ Սիմիկյանը իր վարած BMW մակնիշի 96 MM 066 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 14 կմ հատվածում Արծվի թևերի մոտ, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և, մոտ 200 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ վարորդը, ում ավտոմեքենայից այնուհետև ձորից դուրս են բերել օպերտիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարներն ու հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Մանրամասները` shamshyan.com/hy/article/2020...

Пікірлер
Would you like a delicious big mooncake? #shorts#Mooncake #China #Chinesefood
00:30
1 День глазами Камазиста (помыл Камаз)
18:34
Առաջին Ակումբ 12 - Թույլ Օղակ | Arajin Akumb 12
20:26
Nor aliq | Նոր ալիք
Рет қаралды 217 М.