ՅԻՍՈՒՍ ՋՈՒՐԻՆ ՎՐԱՅԷՆ ԿԸ ՔԱԼԷ - 24.01.2021

  Рет қаралды 4,324

ՍԱՀԱԿ Բ. ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ - Badriark Sahak II

ՍԱՀԱԿ Բ. ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ - Badriark Sahak II

Күн бұрын

Այսօրուան Աւետարանի ընթերցումը Տէր Յիսուս Քրիստոսի ծովուն վրայ քալելու մասին է։ Այս դէպքէն առաջ Տէր Յիսուս հրաշքով հինգ հազար հոգի կը կերակրէ, մարդիկ Անոր զօրութիւնը տեսնելով Անիկա թագաւոր ընել կ'ուզեն։ Բայց Յիսուս անոնց նպատակը հասկնալով դէպի լեռ կ'երթայ։
Իրիկուան աշակերտները ծովեզերք կ'իջեն ու նաւով ծովուն միւս կողմը գտնուող Կափառնայում երթալ կ'ուզեն։
Մութը կոխած է, բայց Յիսուսը դեռ չէ եկած։ Ծովը սաստիկ փչող հովու պատճառով ալեկոծ է։ Աշակերտները թի վարելով հինգ քմ կ'ընթանան, յանկարծ ծովուն վրայ քալելով իրենց մօտեցող Յիսուսը կը տեսնեն ու շատ կը վախնան: Յիսուս անոնց «Ե՛ս եմ, մի՛ վախնաք» կ'ըսէ: Այն ատեն Յիսուսը նաւուն մէջ կ'առնեն եւ իսկոյն նաւը Կափառնայում կը հասնի։ (Յովհաննէս 6։14-21)
Տէր Յիսուս բնութեան տարրերուն կ'իշխէր, ամէն ինչ Իր խօսքին կը հնազանդէր։ Յիսուս աշակերտներուն «Ով որ ինծի կը հաւատայ, այս բոլորէն աւելի մեծ գործեր պիտի ընէ» ըսած էր։(Յովհաննէս 14։12)
Ան մարդկութիւնը Իր վրայ առաւ եւ Աստուծոյ հետ միացուց։ Այնուհետեւ Աստուծոյ հետ միացած մարդու կարողութիւնը մեզի ցոյց տուաւ։
Մենք Տէր Յիսուսը յաճախ աղօթքի, առանձնութեան եւ ծոմապահութեան մէջ կը տեսնենք։ Ան մեզի Իր օրինակով կեդրոնանալու, Աստուծոյ հետ մեր եսը միացնելու ճամբան սորվեցնել կ'ուզէ։ Եթէ մենք մեր անձերուն կարենանք տիրապետել այն ատեն արտաքին աշխարհին ալ կրնանք տիրապետել։
Այսօր Առաջաւորաց Պահքի Բարեկենդանն է։ Հայ Առաքելական Եկեղեցւոյ յատուկ, տարուան առաջին պահեցողութեան շրջանը Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի կողմէ հաստատուած է։ Երբ Ինքը Խոր Վիրապէն ելաւ, Տրդատ թագաւորը, ազնուականները եւ ժողովուրդը մկրտելէ առաջ հինգ օրուայ պահեցողութեան շրջան մը դրաւ։
Այս նաեւ Յովնան մարգարէի
Աստուծոյ պատգամով Նինուէ քաղաքը երթալու, հեթանոս բնակիչներու քարոզելու եւ
Նինուէցիներուն ալ պահքով ու աղօթքով ապաշխարելու եւ փրկութեան հասնելու օրինակէն առնուած է։
Ուրեմն պահեցողութիւնը իր մէջը մեծ ուժ կը պարունակէ։ Այս հինգ օրուան շրջանը ազգովին ապրիլ կարելի է։ Կրնանք կենդանական սնունդներէն կամ վատ սովորութիւններէն հեռու մնալ, աղօթքով եւ ապաշխարութեամբ մեր կեդրոնը գտնել եւ Աստուծոյ մէջ հաստատուիլ։
Տէրը օրհնէ ձեր բոլորը։
24 Յունուար 2021, Կիրակի

Пікірлер: 14
@user-tv7vn6mg5q
@user-tv7vn6mg5q 3 жыл бұрын
Ամեն 🙏ՀԱՅ ԱԶԳԻ ԶԱՎԱԿ ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ԶՈՐԱՎԻԳ 🙏🇦🇲💕
@likabaghdasaryan3743
@likabaghdasaryan3743 3 жыл бұрын
Ամեն Սրբազան Հայր. Թող Տերը այս անկատար պահեցողությունը ԻՐԵՆՈՎ ԿԱՏԱՐՅԱԼ դարձնի և ընդունի մեր` բազմիցս հեռացող ու վերադարձող, "Անառակ որդիներիս" վերստին դարձը Առ ԱՍՏՎԱԾ.
@marynorlin5529
@marynorlin5529 3 жыл бұрын
Amen🙏💒🙏
@user-xn5it9nm9m
@user-xn5it9nm9m 3 жыл бұрын
Վեհափառ և Հարգարժան Սահակ Բ. Սրբազան Պատրիարք ես հավատում եմ որ Ձեր միջոցով Սուրբ Հոգին է մեզ հետ զրույցում ✝️ 🙏 ✝️ 🙏 ✝️ 🙏 ✝️
@knarigagishian8017
@knarigagishian8017 Жыл бұрын
Ամէն🙏🙏🙏
@pianoworld3647
@pianoworld3647 3 жыл бұрын
Շնորհակալություն ճշմարտությունը բացահայտելու համար ։
@karineghukasyan7116
@karineghukasyan7116 2 жыл бұрын
Շնորհակալ ենք,սիրելի պատրիարք,կենաց խոսքի համար,առողջություն Ձեզ։
@raymondgrigoryan3766
@raymondgrigoryan3766 3 жыл бұрын
ԱՄԵՆ🙏🏻🙏🏻🙏🏻🇦🇲
@ruzannaharutyunyan983
@ruzannaharutyunyan983 2 жыл бұрын
Փառք Տիրոջը
@SIRARSEN-ri3om
@SIRARSEN-ri3om 3 жыл бұрын
Իմ շատ սիրել Վեհափառ Սահակ Բ. Պատրիարք Դուք Ձեր քարոզներով բժշկում եք իմ հոքին։ ⛪🙏⛪🙏⛪🙏⛪
@user-jh1yl2kw6u
@user-jh1yl2kw6u 2 жыл бұрын
🙏💋❤️I’m Surb! Dzez amen angam lsum ev hianum ev haskanum em ! Bayc tuyl tveq mi harc ! Xndrem em patasxaneq ! Ays amen inchi imasty vorna ? ! Erkar tariner em aprel ays kyanqum ! Te bari em exel ev te mexavor bazum angamner! Exel em anhavat ev havatacial! Tarapel em voxch kyanqum , mankutyunic I ver ! Kriv em tvel u talis chari dem ! Ev might aprum em txur , hivand , ev anchap bari u mardaser . Misht Dzez hetevelyc nkatum em I’m kyanqy . Asaceq xndrem ! Arduous ? Ka ays amen inchi imasty ! Chari ! Baru, ev ayln ! Mardiq te harust te axqat tarapum en mievnuynn e ! Chary inqnel e tarapum ! Es chem haskanum imasty ays amen inchi ! Vorqanel parz bacatrum eq ! Es der chem handipel voreve xelaci usucchi , voreve bnagavarum ! Miayn indz mot Misht bac e mnacel ays tanjox harcy !!! Ays ameni imasty vorn e 🙏💋💋💋😭ka ardyoq ☀️❤️💋🙏
@user-jh1yl2kw6u
@user-jh1yl2kw6u 2 жыл бұрын
❤️☀️💋🙏🙏🙏
@user-jh1yl2kw6u
@user-jh1yl2kw6u 3 жыл бұрын
🙏🙏🙏🙏🙏🙏🙏☀️❤️❤️❤️❤️❤️🙏👏💋
@sarkiskirkoriyan3532
@sarkiskirkoriyan3532 3 жыл бұрын
մեր նախկին եռակցումը karos
ՅԻՍՈՒՍ ԿԵՆԱՑ ՀԱՑԸ - 31.01.2021
1:01:13
ՍԱՀԱԿ Բ. ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ - Badriark Sahak II
Рет қаралды 10 М.
Ս. ՊԱՏԱՐԱԳ / Սուրբ Խաչ եկեղեցի (Աղթամար), Վան 8.9.2024
ՍԱՀԱԿ Բ. ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ - Badriark Sahak II
Рет қаралды 48
مسبح السرير #قصير
00:19
سكتشات وحركات
Рет қаралды 11 МЛН
Angry Sigma Dog 🤣🤣 Aayush #momson #memes #funny #comedy
00:16
ASquare Crew
Рет қаралды 47 МЛН
Incredible Dog Rescues Kittens from Bus - Inspiring Story #shorts
00:18
Fabiosa Best Lifehacks
Рет қаралды 35 МЛН
Մենք ինչ որ կուտանք Աստուծոյ այդ ետ կ'ստանանք
26:07
ՍԱՀԱԿ Բ. ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ - Badriark Sahak II
Рет қаралды 4 М.
Ամուսնալուծությունը մե՞ղք է:
2:53
ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ. Կիրակնօրյա քարոզ / Տեր Շավարշ | Father Shavarsh | Отец Шаварш
20:07
ՀԵՍՈՒՅԻ ՈՐԴԻ ՍԻՐԱՔԻ ԳԻՐՔԸ 1-8
37:43
Քրիստոսի քաղցր լուծը
6:40
Հայր Միքայել Hayr Miqayel
Рет қаралды 1,2 М.
Աստուած երբ որ տեսնայ սէրը, խոստում ունի զօրացնելու
30:28
ՍԱՀԱԿ Բ. ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ - Badriark Sahak II
Рет қаралды 3 М.
Աստուծոյ Խօսքը մարդուն ապահովութիւնն է ողջ կեանքի ընթացքին
30:26
ՍԱՀԱԿ Բ. ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ - Badriark Sahak II
Рет қаралды 10 М.
Բամբասանք - Սեդրակյան Սեդրակ/Sedrakyan Sedrak
1:14:49
مسبح السرير #قصير
00:19
سكتشات وحركات
Рет қаралды 11 МЛН