Հայոց երկնքով անցեք հավքեր իմ սիրուն, Քաջ հայդուկից բարև տարեք դեպի տուն, Ծեր արծվի պես մոլոր օտար ափերում, Ծնող հողին կարոտ մտար հավերժ քուն: Ելի՛ր դաշնակ Դրո՜ բազկիդ ուժը բեր, Հեծիր քո ճերմակ ձին քշի՛ր սարն ի վեր Ձա՛յն տուր քո քաջերին քնած թե արթուն Փրկի՛ր քո Հայրենիք չքնախ Սուրմալուն: Շատ դահիճներ են ընկել բազկիդ հարվածից, Չես վհատվել անգամ կրծքիդ խոր վերքից, Անվերջ զրկանք ես կրել քո կամքով արի, Դու քաջ զինվոր ազգի ու գաղափարի: Դաշնակցականին վայել աննկուն կամքով, Պայքարել ես կռվել ազգիդ կարոտով, Ղարս ու Անի, Սուրմալու Բիթլիս հիշելով, Փակվեցին աչքերդ հավիտյան քնով:
@религияврагбогаМосква6 жыл бұрын
Сари дзори Дашнакна Дашнак тече кабинетный дашнак ум тандзина?