Apo + Arpi + DerHova - Hani Tani / Հանի Տանի

  Рет қаралды 1,231,791

Apo Sahagian / Ափօ Սահակեան

Apo Sahagian / Ափօ Սահակեան

Күн бұрын

Stream/Download Hani Tani: found.ee/BIaJ0
Follow Apo: / apo_sahagian
Follow Arpi: / arpi_official
Follow DerHova: / derhova
Music: Apo Sahagian
Lyrics: Apo Sahagian & Arpi (Shahnubaryan)
Song Producer: DerHova
Video Directors: Mariam Gevorgyan & DerHova
DOP & Editor: Mariam Gevorgyan
Gaffer: Gor Poghosyan
Technical Assistant: Sergo Poghosyan
Make-up Artist: Gayane Meliqyan
Arpi's Stylist: Mariam Melik-Bakhshyan
Special Thanks: Mamik Guest House, Zulal Wines, Food Industry/T-Philosophy, and Vogis.
Երաժշտություն՝ Ափօ Սահակեան
Խոսք՝ Ափօ Սահակեան և Արփի (Շահնուբարյան)
Գործիքավորող՝ ԴերՀովա
Ռեժիսորներ՝ Մարիամ Գևորգյան և ԴերՀովա
Օպերատոր և մոնտաժ` Մարիամ Գևորգյան
Լուսավորող՝ Գոռ Պողոսյան
Տեխնիկական օգնական՝ Սերգեյ Պողոսյան
Դիմահարդար՝ Գայանե Մելիքյան
Արփիի ոճաբան՝ Մարիամ Մելիք-Բախշյան
Հատուկ շնորհակալություն` Մամիկ Հյուրատանը, Զուլալ Գինիներին, Ֆուդ Ինդըսթրի/Թի-Ֆիլոսըֆի ռեստորանին, և Ոգիս Ջին-ին։
Lyrics:
Մի արև, մի հասակ սեր պահեմ քեզի
Կգժվես ու կասես՝ էլի տուր ինձի
Սարերի քամու նման փոթորկեցիր ինձի
Չեմ տանի, չեմ հանի իմ սրտի միջից
Լուսաբացի հովիկն ես իմ
Վերուվար մի ալեկոծ ունի
Քեզ կհանի ու կտանի
Քեզ կտանի իմ սերը մեկ բանի
Մի սարի զառիթափի
Ուր ես մենակ կսպասեմ քո վերադարձին
Կեսգիշերին, երբ դու իմ անունն ես տալիս
Աշխարհին, աշխարհին, ի լուր աշխարհին
Դողերով հոգուցդ ինձ էլ դող է գալիս
Կխմեմ, կփնտրեմ անունդ շնչիս
Դու գիշերվա մրրիկն ես իմ
Ծովից ծով՝ մի ալեկոծ ունի
Քեզ կհանի ու կտանի
Քեզ կտանի իմ սերը մեկ բանի
Մի սարի զառիթափի
Ուր ես մենակ կսպասեմ քո վերադարձին
English Translation:
A sun and a lifetime of love that I save for you
You will go crazy and say, "Give me more"
Like the mountain wind, you stormed me
I will not give it away, will not take it out of my heart
You are my dawn breeze
Up and down with a sole wave
It carries you and takes you
My love takes you to one single thing
To the slope of a mountain
Where I alone wait for your return
At midnight, when you call out my name,
To the world, to the world, as news to the world
A shiver from your soul brings me a shiver as well
I drink and search with your name on my breath
You are my midnight whirlwind
From sea to sea with a sole wave
It carries you and takes you
My love takes you to one single thing
To the slope of a mountain
Where I alone wait for your return
#armenia #music #armenian

Пікірлер: 224
@vikendarakjian2612
@vikendarakjian2612 2 жыл бұрын
Շատ լավն է: Ապրեք: Ժամանակ առ ժամանակ երբ մարդ հիասթափվում է այդ շրջանում տիրող ոչ այդքան որակով երգերով, հայտնվում է այսպիսի ժամանակակից և որակով երգ որը հույս է ներշնջում հայ երգի ապագայի մեջ:
@mariamsebastatsi1562
@mariamsebastatsi1562 2 жыл бұрын
0000000
@mariamsebastatsi1562
@mariamsebastatsi1562 2 жыл бұрын
000000000
@mariamsebastatsi1562
@mariamsebastatsi1562 2 жыл бұрын
000
@mariamsebastatsi1562
@mariamsebastatsi1562 2 жыл бұрын
0
@mariamsebastatsi1562
@mariamsebastatsi1562 2 жыл бұрын
0
@lilitharutyunyan8312
@lilitharutyunyan8312 2 жыл бұрын
Հայաստանի անգին գանձ 👏👏👏ԱՐՓԻ👏👏👏💋💋💋💋
@goharohanyan9317
@goharohanyan9317 2 жыл бұрын
Այ ճաշակով երգ մալադեց վերջապես նորմալ երգ լսեցինք
@sirarpimelikbekyan5420
@sirarpimelikbekyan5420 2 жыл бұрын
DerHova կարոտել էինք 🥰Շատ պոզիտիվ աշխատանք է ,պակասը շատ ունենք ,ապրեեեեք❤️
@ACD_Vahanmosi
@ACD_Vahanmosi 2 жыл бұрын
Շատ լավնա բառերը , մյուզիքը , կատարողը , շատ լավնա , սենց երգեր շատ լինեն ժողովուրդը կտրվի են Լալա լալ լա լա լի լի , տենց զիբիլ բաներից)))
@armkro9261
@armkro9261 2 жыл бұрын
Հրաշք երգ, հրաշք կատարում։ Ես երգը Եվրատեսիլի համար պիտի պահեիք։
@ВергинеАмбарцумян
@ВергинеАмбарцумян Жыл бұрын
Ինչքան հոգի կա հոլովակում, երգում🕊️
@РубенГригорян-л8с
@РубенГригорян-л8с 7 ай бұрын
Бомба, а не песня. Спасибо за Ваш труд.
@susannanajaryan4305
@susannanajaryan4305 2 жыл бұрын
Ինչքան ուրախալի ա , որ ժամանակը ստեղծում ա մշակույթ, մենակ պահպանելը բարդ ա 🤍☀️
@ashottsarukyan1280
@ashottsarukyan1280 Жыл бұрын
Արփի ջան ապրես հրեշտակ էս դու , շատ հիանալի եվ գեղեցիկ երգ էր բրավո։
@love13579
@love13579 2 жыл бұрын
Շատ դրական երգ, դրական էմոցիաներով լի 😍 Շնորհավորում եմ հիասքանչ աշխատանք է։ Ցանկանում եմ մեծ հաջողություններ։
@petervarantkarbabian
@petervarantkarbabian 6 ай бұрын
Derhova + apo = genius .
@goharzakaryan2392
@goharzakaryan2392 2 жыл бұрын
Դեր Հովայի ձեռագիրը ուրիշ է👍
@svetohanyan6810
@svetohanyan6810 7 ай бұрын
տրամադրություն բարձրացնող հրաշք երգ, շնորհակալություն❤❤❤
@marinesargsyan4547
@marinesargsyan4547 7 ай бұрын
Շատ գեղեցիկ կատարում, գեղեցիկ երգչուհու մասնակցությամբ
@lusinemartirosyan9677
@lusinemartirosyan9677 2 жыл бұрын
Շատ ճաշակով __ յուրահատուկ երգ🇦🇲💜💜 սիրեցի 💜💜 ապրեք
@1lavrentiberia
@1lavrentiberia 2 жыл бұрын
hamamit em!
@truelife7248
@truelife7248 2 жыл бұрын
Բրավո👏👏👏 Շնորհակալություն այս ճաշակով երգը մեզ լսելի դարձնելու համար: Այսօրվա անճաշակ ու անասելիք երգերից հետո այս երգն ուղղակի հոգու դեղ և ուրախություն է🤗😊😊 💃💃 Ճաշակ, արվեստ, սեր, տրամադրություն ... Շնորհակալություն ստեղծագործական թիմին ❤️❤️❤️ Արփի ջան հանկարծ չշեղվես դեպի այսօրվա անճաշակ պահանջարկի կողմը, դու այնքան լավն ես ու այնքան յուրահատուկ երգացանկով որ քեզ անկարելի է չգնահատել ❤️
@juliettaharutyunyan4970
@juliettaharutyunyan4970 2 жыл бұрын
Շատ սիրեցի երգը։ Արդեն 20֊րդ անգամն եմ լսում ։ 💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜
@hovoharoyan5715
@hovoharoyan5715 10 ай бұрын
Menak?
@herminemanukyan2924
@herminemanukyan2924 2 жыл бұрын
Աշխարհի ամենահին ազգերից է հայ ազգը՝անչափ շքեղ մշակույթով,արվեստի զարգացած ճյուղերով։❤️💙🧡ՀԱՅԵՑԻ ներկայանալն ու ճիշտ մատուցել ՀԱՅԿԱԿԱՆԸ շաաաատ կարևոր է🥰ապրեք դուք 👍🏻🌹🌹🌹🌹🌹😍
@lusineghazaryan9941
@lusineghazaryan9941 Ай бұрын
Ոսկեղենիկ հայերեն մաքուր ելևէջներով❤❤❤
@hasmikaghuzumtsyan6195
@hasmikaghuzumtsyan6195 2 жыл бұрын
Հիանալի է էրեխեք ջան, շատ ապրեք։
@davidf3874
@davidf3874 2 жыл бұрын
Հրաշք տեղա Մամիկ Հյուրատունը շատ սիրուն
@GeorgeMuradyan
@GeorgeMuradyan 2 жыл бұрын
Բարձրորակ և բարձրաճաշակ երգ, ինչպես օազիս ժամանակակից երգարվեստում։ Շնորհակալություն Արփիին միշտ լավ երգեր երգելու, հին երգերը նորովի ներկայացնելու և դրանով ապրեցնելու համար։ Շնորհակալություն Դեր Հովային միշտ որակի բարձր նշաձող պահելու համար, ինպես ճիշտ, իսկական երաժիշտ։ Եվ վերջապես շնորհակալ եմ Ափոյին այս հիասքանչ երգի համար։ Հ.Գ. Պատկերացնում եք երգի մեջ օգտագործվում է «զառիթափ» բառը։ Այնինչ ներկայիս հայկական շատ երգեր լալա նանա էլի-էլիներից չեն կարողանում դուրս գան ))) Ինչ կլինի ասեք Ափոնա թե Արփինա այդ բառի հեղինակը ☺️
@Hakobyan_8
@Hakobyan_8 Жыл бұрын
Դուք ՀՐԱ՜ՇՔ եք!!!!!!!!❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥🥇👏👏👏👏 Առավոտից երեկո այս երգն եմ լսում🥰🥳 Շնորհակալ եմ հիասքանչ տրամադրություն պարգևելու համար🫶😘👏
@anjelasahakyan9354
@anjelasahakyan9354 2 жыл бұрын
Urisheer mi tesak💞💞💞💞💃💃💃
@vardvard1371
@vardvard1371 2 жыл бұрын
🥰🥰😍Ինչ հավեսս երգ է❤❤🥰 Ապրեք շատ 🤗🤗😘😘😘🎉🎉🎉🎉
@АрпиСукиасян
@АрпиСукиасян Жыл бұрын
Браво! Прекрасная музыка и красивая песня. Не устаю слушать.
@lusinepoghosyan9073
@lusinepoghosyan9073 2 жыл бұрын
Հավես էր, ապրեք❤💙🧡բոլորովդ առանձին հիացած էի, հիմա բոմբել եք
@Saturnus6688
@Saturnus6688 10 күн бұрын
Հազիվ մի լավ երգ լսեցի, մնացած `թուրքա ազռբառանական կլկլոցների ու ելեւեջների մեջ....
@rp_m3222
@rp_m3222 Жыл бұрын
Հրաշք, դրական երգ և տեսահոլովակ։ Կեցցե՜ք!!!!
@Luis-nw9ht
@Luis-nw9ht Жыл бұрын
Ապրեք Արփի եվ Դեհովա,շատ լավ երգի ու կատարման համար
@migrationservice5295
@migrationservice5295 4 ай бұрын
շատ եմ սիրում բոլորիդ ու ձեր երգերը
@anushikabrahamyan4951
@anushikabrahamyan4951 Жыл бұрын
Մի տաս անգամ լսեցի միանգամից։ Արդեն գիտեմ վատ տրամադրությունից ինչ երգ ինձ կփրկի😉❤❤❤
@LudwigArm
@LudwigArm Жыл бұрын
На повторе, каждый день. Супер 👍👍👍
@vanikps9536
@vanikps9536 2 жыл бұрын
💥SUPER ! BRAVO ! LIKE !💥
@HKosakyan
@HKosakyan 2 жыл бұрын
Սպասում եմ հաջորդ համագործակցությանը և ճաշակով երգին։ Շարունակեք լավ երգեր մատուցել 😘
@storychannel1520
@storychannel1520 8 ай бұрын
Arpi Der Hova❤
@Ani-zu4zv
@Ani-zu4zv 2 жыл бұрын
Finally something refreshing and soulful 👏 Bravo guys🙌💜
@adis752000
@adis752000 2 жыл бұрын
Bravo
@KarenMartirosyan-w8e
@KarenMartirosyan-w8e 7 ай бұрын
Ընտիր
@sashagabekyan1759
@sashagabekyan1759 2 жыл бұрын
Շատ լավնա Ապրեք։
@zhannaavetisyan221
@zhannaavetisyan221 2 жыл бұрын
Շատ հաճելի եք՝ և՛ դուք, և՛ երգը, և՛ տեսահոլովակը։ Ապրեք ճաշակով պրոդուկդ մատուցելու համար
@maratika100
@maratika100 16 күн бұрын
You're Amazing. Good luck to you!!!💋💋💋💋💋💋
@СашаНиконова-т2ы
@СашаНиконова-т2ы 2 ай бұрын
БРАВО 👏👏👏👏👏👏👏👏 ПОТРЯСАЮЩЕ
@arminepetrosyan256
@arminepetrosyan256 2 жыл бұрын
Ընտիր երգ👍👍👍👍
@tatevikgalstyan2106
@tatevikgalstyan2106 2 жыл бұрын
Հիանալի երգ է!!!
@flogiu
@flogiu 7 ай бұрын
Սիրունիկ Արփին սիրուն երգեր կերգի միայն 👏👍
@ani.avetyan
@ani.avetyan 2 жыл бұрын
Yntiraaa sirelinersssss❤️❤️❤️❤️
@KaraPandora
@KaraPandora 2 жыл бұрын
Крутоооо все очень крутоооо!!! И клип и музыка и слова и исполнители💟💟💟💟💟💟💟💟💟
@hildaandreas7469
@hildaandreas7469 2 жыл бұрын
love love love ❤️ aprek
@neli.kirakosyan.04
@neli.kirakosyan.04 2 жыл бұрын
Հիանում եմ ձեր երգերով❤
@narekpiloyan6952
@narekpiloyan6952 2 жыл бұрын
Լավն է շատ😍, իսկ երգի ակորդները որտեղի՞ց կարող ենք գտնել:
@v.g.9330
@v.g.9330 Ай бұрын
Վերջապես ևս մեկ հրաշք Հայկական երաժշտություն, առանց կլկլոցի, ոռնոցի, տնքոցի ու այլ սրտխառնոցային ծլվլոցների Շատ լավ և երգ և երաժշտություն ❤❤❤❤❤❤❤🎉🎉🎉🎉🎉🎉🎉
@nunelaura7006
@nunelaura7006 7 ай бұрын
Ընտիրրրր
@yeseniasimonyan6626
@yeseniasimonyan6626 2 жыл бұрын
Լավնա
@laobaghramian
@laobaghramian 2 ай бұрын
Great music ❤ This is the best music I have ever listened to.
@ShahverdyanSilva75
@ShahverdyanSilva75 2 жыл бұрын
Արփին չունի որևէ երգ որը չսիրվի:Իսկ այս երգը լավագույններից մեկն է,որ անդադար ուզում ես լսել
@tatevikgalstyan2106
@tatevikgalstyan2106 2 жыл бұрын
Ընտիր երգ է, Դեր Հովա👍👍👍👍👍👍👍👍🤩🤩🤩🤩🤩🤩🤩
@Vladkazenski7777
@Vladkazenski7777 6 ай бұрын
Lavna apreq! mlavocneric hoqnecinq
@СирвардОганнисян
@СирвардОганнисян 7 ай бұрын
կուզեի շատ էսպիսի գործեր լինեին
@АнаитПаронян-й6ф
@АнаитПаронян-й6ф 2 ай бұрын
Իրոք լավ երգ է ❤
@hasmikaghuzumtsyan6195
@hasmikaghuzumtsyan6195 Жыл бұрын
Էրեխեք ջան, շատ ապրեք, հիանալի է։
@emilsargsyan7049
@emilsargsyan7049 Жыл бұрын
Ո՜նց եմ սիրում քո երգերը Արփիսսս❤❤❤
@armeniaeasterneurope5404
@armeniaeasterneurope5404 2 жыл бұрын
Էս երաժշտությունը շատ դուրս եկավ չնայած ես հայկական երաժշտության սիրահար չեմ քանի որ շատա նման մուսուլմանականին։ Երևի էս երաժշտությունը հազվադեպ հայկական երաժշտություններիցա որ մուսուլմանականին նման չի։ Երանի հայկական երաժշտությունը բարելավեր իրա երաժշտության մեջ որակը բարձրացներ ու մուսուլմանական ազդեցություն չլիներ մեջը
@edwinhakobyan7481
@edwinhakobyan7481 Жыл бұрын
Ուաթ
@Elen-z3q
@Elen-z3q Жыл бұрын
Այս երքի ինձ շատ շատ դույր եկավ ապրեք բալորդ
@marineghazaryan7328
@marineghazaryan7328 4 ай бұрын
Հայկական երաժշտությունը մուսուլմանականին նման չէ,պարզապես շատ երգիչ,երգչուհիներ իրենք են այդպես երգում:Բայց հայկական ժամանակակից երաժշտություն առանց կլկլոցների կարող եք գտնել:
@anushghahramanyan2924
@anushghahramanyan2924 2 жыл бұрын
Ճաշակ,որակ 👍👏👏👏👏
@Shans-Frank
@Shans-Frank 5 ай бұрын
Es nor em lsum es ergn u durs shat ekav
@grigoryisraelyan3036
@grigoryisraelyan3036 2 жыл бұрын
Ջան
@михаилАкопян-щ9у
@михаилАкопян-щ9у Ай бұрын
Bravo aprek ❤❤❤
@nellibaghdasaryan9301
@nellibaghdasaryan9301 2 жыл бұрын
Շատ հաջողված ու պոզիտիվ կատարում է 😊👏👏👏
@HopefulInterventions
@HopefulInterventions 2 жыл бұрын
Beautiful 😍🇦🇲🙏🇦🇲
@rafoam9873
@rafoam9873 2 жыл бұрын
Ես սիրում եմ Apo երգերը, բայց նրaն չլսեցի այս երգում, ափսոս: Տեսախցիկը կարող է ավելի քիչ շարժվել, իմ տարիքում չեմ կարողանում նայել Գեղեցիկ երգ էր՝ ապրեք:
@worldexplorer8226
@worldexplorer8226 2 жыл бұрын
DerHova-ն ինչ հավես դեմք ա.....Առանց իրա կլիպը լիարժեք չէր լինի
@nunematevosyan
@nunematevosyan Жыл бұрын
Drakan katarum💜
@Vahan484
@Vahan484 Жыл бұрын
Շատ սիրեցի,թեթև կարևորը ճաշակով ❤️ ստանդարտ տանջված սիրո մասին չէր
@IGUALTOS
@IGUALTOS 2 ай бұрын
Մակարդակ ❤❤❤❤❤
@Ovakim001
@Ovakim001 7 ай бұрын
Арпин шад лавна🔥🔥🔥
@songtvarmenia
@songtvarmenia 2 жыл бұрын
Հիանալի աշխատանք ) Մեզ էլ եթերի համար ուղարկեք
@Ann.9
@Ann.9 Жыл бұрын
Էս ինչ հավես երգա։Թե ինչի եմ ես նոր լսում։
@shoghiksardaryan4808
@shoghiksardaryan4808 2 жыл бұрын
Կեցցեք … հրաշալի ու հիանալի 👏❤️
@AshotHovsepyan
@AshotHovsepyan 2 жыл бұрын
Congratulations guys 🤍 love it so much 💜 yaaayyy
@marysargsyan9602
@marysargsyan9602 2 жыл бұрын
Շատ սիրուն
@araqsmelikian5971
@araqsmelikian5971 2 жыл бұрын
Շաաատ կրեատիվ աշխատանք է 💕 Ընտիր է, շնորհակալություն🫶🏼
@ГК.ян
@ГК.ян Жыл бұрын
Ջան ինչքան դրական ոգով է ողողված👍💋
@anahitmukhsyan24
@anahitmukhsyan24 Жыл бұрын
Inch drakan erga,parel chimacoxn el kpari,bravo dzez!
@alinkojageozian4556
@alinkojageozian4556 2 жыл бұрын
Սիրեցիիիիիի❤️❤️❤️🌹🌹🌹
@emilsargsyan7049
@emilsargsyan7049 2 жыл бұрын
Բրավո, շատ եմ սիրում ձեզ👌🏽👌🏽👌🏽👌🏽թույն ա
@anjelhovhannisyan8041
@anjelhovhannisyan8041 2 жыл бұрын
Ախխ շատ լավներ, ճաշակով ու ոճային,,, շատ լավն եք միասին❤️❤️
@armenharutunian5851
@armenharutunian5851 Жыл бұрын
Abres hazar dari 🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲
@armenharutunian5851
@armenharutunian5851 Жыл бұрын
HAYENK 🥃🥃🥃🥃🥃
@nairakazakhetsian3270
@nairakazakhetsian3270 2 жыл бұрын
Super
@Լիլիթ-յ1ֆ
@Լիլիթ-յ1ֆ Жыл бұрын
Շատ լավնա, հավես երգ 🤍🤍🤍
@anahitghukasyan
@anahitghukasyan 2 жыл бұрын
Սիրու՜ն...
@LusineMatinyan-gy9pi
@LusineMatinyan-gy9pi 3 ай бұрын
Браво,супер❤🎉
@ga5909
@ga5909 2 жыл бұрын
Hrashq katarum snorhavorum em shnorakal enq lav erajsbtutyan hamar
@hovsepyanhovsepyan7637
@hovsepyanhovsepyan7637 2 жыл бұрын
Hrashali katarum👌👌👌👌super
@gayanekarapetyan1199
@gayanekarapetyan1199 Жыл бұрын
Մի տեսակ շատ սիրեցի։ Ձեւականություններից դուրս, հավեսով երգ ու տեսահոլովակ❤
@ШушаннаХачатрян-г1м
@ШушаннаХачатрян-г1м 2 жыл бұрын
Թօօյն👌🥰Սիրեցի շատ☀️❤️
@nonanon9070
@nonanon9070 2 жыл бұрын
Հավես երգ👌👌🔥
@annagevorgyan1252
@annagevorgyan1252 5 ай бұрын
Արփի ես գալու եմ պարելու իսկ դու երգես❤
@arusgevorgyan7238
@arusgevorgyan7238 2 жыл бұрын
😍😍😍😍
@armanmkrtchyan775
@armanmkrtchyan775 9 ай бұрын
Հիանալի, շնորհակալություն ՁԵԶ․․․
Apo Sahagian feat. Ani Kharatyan - Karin Tak / Քարին Տակ
3:58
Apo Sahagian / Ափօ Սահակեան
Рет қаралды 1,6 МЛН
Saro Tovmasyan - Sirun
3:39
Saro Tovmasyan
Рет қаралды 6 МЛН
Players vs Corner Flags 🤯
00:28
LE FOOT EN VIDÉO
Рет қаралды 57 МЛН
Նորահրաշ - Norahrash
1:13
Arpy Djanikian
Рет қаралды 1 М.
Arame ft. Harout Pamboukjian - Ekar Hovi Teverov
4:35
Arame
Рет қаралды 7 МЛН
Iveta Mukuchyan - Ser ka erknqum Yerevani
4:22
Iveta Mukuchyan
Рет қаралды 14 МЛН
Nemra - Arnem Elnem / Առնեմ Ելնեմ (Official Video)
3:54
Apo Sahagian & Sevak Amroyan - Poragrir / Փորագրիր
3:03
Sevak Amroyan
Рет қаралды 345 М.
Hayat Project - Tash Tush / Տաշ Տուշ / Таш Туш
7:26
«Hayat Project» Gyumri
Рет қаралды 8 МЛН