Aram MP3 & Forsh - Requiem

  Рет қаралды 2,137,349

Aram MP3

Aram MP3

Күн бұрын

Для сотрудничества |
For Bookings | +374 (33) 303 303 (Hayk)
Music: Forsh
Lyrics: Avet Barseghyan
Arrangement: Karen Sevak
Mix/Mastering: Martin Mirzoyan (AFA)
Director: Lusine Martirosyan
DOP: Artak Margaryan
Video Editing: Gravity Production
Costume Design: Diana Shatverian(Aram MP3)
Logo & Cover Design: Davit Margaryan
Facebook - / arammp3official
Instagram - / aram_mp3
Twitter - / aram_mp3
SoundCloud - / aram-mp3
SMM: Armen Asryan
/ armen_asryan
#AramMp3 #Forsh #requiem #Реквием #Ռեքվիեմ #Khamozem #Կհամոզեմ #Alabalanica #Hanina #SksumEnq #Shine #NotAlone #Dashterov #Asa #YoureMySunshine #Help #IfITried #Ալաբալանիցա #ԱրամMP3 #LavEreko #AREV
Anyone who re-uploads the music video or song will be removed from KZbin on Copyright Claim charges.

Пікірлер: 1 500
@AramMp3Official
@AramMp3Official 2 жыл бұрын
Անասելի պատիվ էր աշխատել մեծ երաժիշտ՝ Ֆորշի հետ: Ծնվեց «Ռեքվիեմ»-ը՝ մեր պատկերացմամբ ու փիլիսոփայությամբ: Ամեն մեկս մեր հոգում ունենք պատասխանը՝ -ի՞նչ կանեինք «եթե այսօր լիներ երեկ» Ահա իմ ու Ֆորշի և իհա՛րկե Ավետի տարբերակը: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Կարեն Սևակին Լուսինե Մրտիրոսյանին Արամայիս Հայրապենտյանին
@Ս.Վ.Յ.Վանաձոր
@Ս.Վ.Յ.Վանաձոր 2 жыл бұрын
👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏бравоооо,кспасем нор ергери Forsh & Aram mp3
@QQH7891
@QQH7891 2 жыл бұрын
Ճիշտ պահի ու ժամանակի ճիշտ տեղի համար ստեղծված կատարում,որ հասնում է մարդու հոգուն
@ԱնահիտՀախվերդյան-շ3օ
@ԱնահիտՀախվերդյան-շ3օ 2 жыл бұрын
Ինչպես միշտ ստացված էր և չկրկնվող : Թող լինի շարունակելի
@annayepremyan646
@annayepremyan646 2 жыл бұрын
Спасибо вам❤️
@gretamisakyan9683
@gretamisakyan9683 2 жыл бұрын
Aram jan apreq bayc urish herosi anun chgiteq baci et Avetic
@manchhambardzumyan6120
@manchhambardzumyan6120 2 жыл бұрын
Եթե այսօր լիներ երեկ, Լիներ մի նոր գիշեր-ցերեկ, Ես կապրեի դա նույն մտքով Ու իմ կյանքի խոսքով երեկ։ Եթե այսօր լիներ երեկ... Եթե այսօր լիներ երեկ, Ես կասեի ինձ կներեք, Երգել եմ կյանքն ինչպես որ կա Ու կյանքը իմ դարձել է երգ։ Եթե այսօր լիներ երեկ... Եթե այսօր լիներ երեկ, Լիներ մեղքեր ջնջող մի ձեռք, Ես կասեի թողեք հանգիստ Ու չփորձեք շտկել երբեք։ Եթե այսօր լիներ երեկ... Եթե այսօր լիներ երեկ, Ես կուզեի, որ ետ բերեք, Առանց ոչինչ ուրախության Կտավ ներկող հին ջրաներկ։ Եթե այսօր լիներ երեկ... Եթե գա վերջը աշխարհի, Կգամ սկզբիս ճանապարհին, Ու կգտնեմ ես ինքս ինձ Ու իմ հոգին` հանդարտ ու մերկ։ Եթե այսօր լինի երեկ... Եթե այսօր լինի երեկ... 🖤🖤🖤
@n.k.3028
@n.k.3028 2 жыл бұрын
Պարզ ու հասկանալի մտքեր
@las_oliilo
@las_oliilo 2 жыл бұрын
Ռեքվիեմ Եթե այսօր լիներ երեկ, Լիներ մի նոր գիշեր-ցերեկ, Ես կապրեի դա նույն մտքով ու իմ կյանքի խոսքով երեք, Եթե այսօր լիներ երեկ։ Եթե այսօր լիներ երեկ, Ես կասեի. - Ինձ կներեք. Երգել եմ կյանքն ինչպես որ կա ու կյանքը իմ դարձել է երգ, Եթե այսօր լիներ երեկ։ Եթե այսօր լիներ երեկ, Լիներ մեղքեր ջնջող մի ձեռք, Ես կասեի. - Թողե’ք հանգիստ ու չփորձեք շտկել երբեք. Եթե այսօր լիներ երեկ։ Եթե այսօր լիներ երեկ, Ես կուզեի, որ ետ բերեք Առանց ոչինչ ուրախության կտավ ներկող հին ջրաներկ, Եթե այսօր լիներ երեկ։ Եթե գա վերջը աշխարհի, Կգամ սկզբից ճանապարհի Ու կգտնեմ ես ինքս ինձ ու իմ հոգին` հանդարտ ու մերկ Եթե այսօր լինի երեկ, Եթե այսօր լինի երեկ...
@gohargalstyan9628
@gohargalstyan9628 Жыл бұрын
👍👍👍
@JasyManoukian
@JasyManoukian 2 жыл бұрын
Մի տեսակ երգարվեստի՝ դեպի կործանում գնացող որակի հարության երերացող հույսի առկայծում զգացի ու սիրտս լցվեց։ Տաղանդավոր մարդիկ, շնորհակալ եմ։
@VladimirHovhannisyan-rl1ht
@VladimirHovhannisyan-rl1ht 2 жыл бұрын
Ձեր հետ լիովին համաձայն եմ
@JasyManoukian
@JasyManoukian 2 жыл бұрын
@@VladimirHovhannisyan-rl1ht 👍
@coolaper
@coolaper 2 жыл бұрын
Այս երգը կլինի հավերժ մնայուն : Շնորհավոր մեզ ...
@galinaenoqyan7816
@galinaenoqyan7816 2 жыл бұрын
Հա։
@Երաժշտությանօվկիանոս
@Երաժշտությանօվկիանոս 2 жыл бұрын
Hamadzaynem
@myperfume1456
@myperfume1456 Жыл бұрын
❤️❤️❤️
@narjan1325
@narjan1325 Жыл бұрын
​@В М Ф юд Юджэ09😢😮😢69😮щ¹й
@lifeisbeautifule-wx1rv
@lifeisbeautifule-wx1rv Жыл бұрын
Ամենաորոկով քոմմենթը❤
@ladylady7826
@ladylady7826 2 жыл бұрын
1 օրում համարյա 100.000 դիտում։ Էլ չասեք ժողովուրդը ճաշակ չունի։ Թող սա տեսնեն մեր քնձխ երգՉիստները, որ իրանց հոգու ցածրորակ կլկլոցները փաթաթում են մեր վզին։
@marcars8484
@marcars8484 2 жыл бұрын
Uxaki tox mardik lsen senc erg erajshtutyun vochte Super saqo esim rabiz inch vor axjikneri xumba jaytnvel inch vor...
@narinekarapetyan13
@narinekarapetyan13 Жыл бұрын
Եթե այսօր լիներ երեկ ,ես կուզեի որ հետ գային Սպարապետը, Կարեն Դեմիրճյանը, Կաթողիկոս Վազգեն Առաջինը, Մոնթեն, Ջիվան Աբրահամյանը, Թաթուլ Կրպեյանը, Հաց բերողը........Ռոբեռտ Աբաջյանը.....🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀 😪😪😪 ։Եթե այսօր լիներ երեկ։🙏🇦🇲
@Comic_Book_Creator
@Comic_Book_Creator 2 ай бұрын
Եթե այսօր լիներ երեկ: Լիներ մի նոր գիշեր-ցերեկ։ Ես կապրեի դա նույն մտքով Ու իմ կյանքի խոսքով երեկ։ Եթե այսօր լիներ երեկ։ Եթե այսօր լիներ երեկ: Ես կասեի ինձ կներեք։ Երգել եմ կամքն ինչպես որ կա Ու կյանքը իմ դարձել է երգ։ Եթե այսօր լիներ երեկ։ Եթե այսօր լիներ երեկ: Լիներ մեղքեր ջնջող մի ձեռք։ Ես կասեի թողեք հանգիստ Ու չփորձեք շտկել երբեք։ Եթե այսօր լիներ երեկ։ Եթե այսօր լիներ երեկ: Ես կուզեի, որ ետ բերեք։ Առանց ոչինչ ուրախության Կտավ ներկող հին ջրաներկ։ Եթե այսօր լիներ երեկ։ Եթե գա վերջը աշխարհի: Կգամ սկզբիս ճանապարհին։ Ու կգտնեմ ես ինքս ինձ Ու իմ հոգին հանդարտ ու մերկ։ Եթե այսօր լինի երեկ։ Եթե այսօր լինի երեկ։
@Армения-е5ц
@Армения-е5ц Ай бұрын
Երգել եմ « կյանքն» ինչպես որ կա…
@Dantix63
@Dantix63 27 күн бұрын
Спасибо за текст!! делаете очень полезное дело!! очень трудно найти переводы песен с Армянского языка на Русский а так же найти текста песен Армянскими буквами для перевода!! Огромное вам Спасибо! Вроде бы кажется мелочь всего лишь текст но как же это помогает людям незнающим языка переводить песни! хочется под каждой Армянской песней видеть хотя бы текст как у вас а в идеале перевод на Русский! многие в России слушают Армянские песни и хотели бы узнать о чём поют исполнители!!
@Comic_Book_Creator
@Comic_Book_Creator 27 күн бұрын
@@Dantix63
@ԱրմանԳրիգորյան-ք1թ
@ԱրմանԳրիգորյան-ք1թ 2 жыл бұрын
երգի բառերը 💫 եթե այսօր լիներ երեկ, լիներ մի նոր գիշեր-ցերեկ, ես կապրեի դա նույն մտքով ու իմ կյանքի խոսքով երեկ, եթե այսօր լիներ երեկ․․․ եթե այսօր լիներ երեկ, ես կասեի ինձ կներեք, երգել եմ կյանքն, ինչպես որ կա ու կյանքը իմ դարձել է երգ, եթե այսօր լիներ երեկ․․․ եթե այսօր լիներ երեկ, լիներ մեղքեր ջնջող մի ձեռք, ես կասեի թողեք հանգիստ ու չփորձեք շտկել երբեք, եթե այսօր լիներ երեկ․․․ եթե այսօր լիներ երեկ, ես կուզեի, որ ետ բերեք, առանց ոչինչ ուրախության կտա ներկող ինձ ջրաներկ, եթե այսօր լիներ երեկ․․․ եթե գա վերջը աշխարհի, կգամ սկզբից ճանապարհի ու կգտնեմ ես ինքս ինձ ու իմ հոգին՝ հանդարտ ու մերկ, եթե այսօր լինի երեկ․․․ եթե այսօր լինի երեկ․․․
@АнжелаПетросова-о7н
@АнжелаПетросова-о7н 2 жыл бұрын
Спасибо за перевод
@AS-ro4sx
@AS-ro4sx Жыл бұрын
Մեղքեր ջնջող Ձեռք կա, դա Հիսուսի Ձեռքն է, բայց ցավոք շատերը չեն ցանկանում մոտենալ մեղքեր ներող Աստծուն։
@enyaavetisyan1310
@enyaavetisyan1310 Жыл бұрын
Այո ամեն
@ГаянеЯйлоян
@ГаянеЯйлоян 2 жыл бұрын
Եթե հասկանանք ամեն մեկս , որ մեր ԱՅՍՕՐԸ դառնալու է ԵՐԵԿ մեր բոլոր արարքներով, մտքերով, ցանկություններով, որոնց հետևանքների համար պատասխան ենք տալու եկող ԱՅՍՕՐ - վա ընթացքում... միգուցե այսքան ցավալի չլիներ մեր ԵՐԵԿԸ։ Միգուցե այսքան դժվար չթվար ԱՅՍՕՐԸ։ Շնորհակալ եմ նման խորիմաստ ստեղծագործոգթյան համար և նման հոյակապ կատարման համար։ Բրավո!!!
@sonaharutyunyan7497
@sonaharutyunyan7497 2 жыл бұрын
Ինչքան հիանալի միտք էք գրել, ու ճիշտ
@ladylady7826
@ladylady7826 2 жыл бұрын
Եկեք դիտումները հասցնենք 1.000000-ի ժող ջան։ Լավ աշխատանքը պետք է գնահատել, որ էն կլկլ մոլախոտերն ինքնամաքրվեն։
@artsakh_is_armeniaarmenia1152
@artsakh_is_armeniaarmenia1152 2 жыл бұрын
Առաջին իսկ տողից երևում է Ավետի ձեռագիրը....բռավո😍❤❤
@armenuhihakobyan3082
@armenuhihakobyan3082 2 жыл бұрын
Ցավոք երբեք չի լինի այնպես,որ այսօրը լինի երեկ։ Բայց մեղքերը ջնջող ձեռք կա Արամ ջան և վաղը նման երգերի կարիքը չունենալու համար պետք է ճանաչել այդ ձեռքի տիրոջը՝ Աստծուն։ Մենք Աստծուն չճանաչելու պատճառով դեռ լավ օր չենք տեսնելու ու ամեն անգամ երեկվան ենք նայելու։
@mariadokhoyan6719
@mariadokhoyan6719 2 жыл бұрын
Как нужно было изгадить настоящее, чтобы люди мечтали о таком будущем, как прошлое. երգը գեղեցիկ է։
@arminehovhannisyan5554
@arminehovhannisyan5554 2 жыл бұрын
Ոնց եմ սիրում իմ հայ ազգին՝ մեր արվեստի ներկայացուցիչներին՝ մեր բոլոր բոլոր հայերին՝ Հայեր զգացեք ձեզ՝ ՀԱՅԵ՚Ր դուք եք աշխարհի ազգերի ԱՂԸ՝ հավատացեք գրածիս
@lilitgabrielyan54
@lilitgabrielyan54 2 жыл бұрын
🇦🇲Միանշանակ այո ես ել եմ դա միշտ ասել ու ասում Աստվալ օրհնի իմ ազգգ🙏🇦🇲
@goharharutyunyan-uo3xs
@goharharutyunyan-uo3xs 3 ай бұрын
Հոգին տակնուվրա է անում ❤❤❤ շնորհակալություն այս հոգեվիճակի համար
@anahitbaghdasaryan9077
@anahitbaghdasaryan9077 2 жыл бұрын
Երկու տաղանդավոր մարդ ու շատ տպավորիչ երգ. շատ լավն էր, շնորհակալություն
@ԱնահիտՀախվերդյան-շ3օ
@ԱնահիտՀախվերդյան-շ3օ 2 жыл бұрын
Կարծես բալլադ լինի , երկու հզոր կատարողների կողմից: Հրաշք Արամ , լեգենդար Ֆորշ , ձեր դուետը չափազանց ստացված է , շարունակեք ձեր ունկնդրի ակաջը շոյել : Շնորհակալություն գեղեցիկ կատարման համար
@anjelakhachatryan4185
@anjelakhachatryan4185 2 жыл бұрын
Խոր երգ է ցավոք շատերը չեն հասկանա , ես ինձ գտա ու իմ ապրումները այս երգի մեջ
@Erik_Manukyan
@Erik_Manukyan Жыл бұрын
Мудрые слова, высокая музыка и хорошее исполнение! Շնորհակալություն ! Փորշին առանձին շնորհակալություն այս երաժտության և իր երկար բեմական գործի համար.😊
@tatevikphilipp
@tatevikphilipp 2 жыл бұрын
Արամի միմիկան ինձ տանում ա 🤍 ահավոր խոսուն դեմք ունես Արամ ջաան։ Ավետ ջան, ես քո ֆանը չեմ առանձնապես, բայց քո տաղանդը չհարգել ու չսիրել չեմ կարող։ Քո տեքստերն առանց իմանալու , որ քոնն են, միանգամից զգում եմ։ 🤍 Դե Ֆորշն էլ իմ սերնդի Ամենան ա: Ես քո երգերով եմ մեծացել , սիրելի Ֆորշ։ Ու անչափ տխրում եմ, երբ տեսնում եմ, ինչքան ես ծերացել։ Բայց մեկ ա՝ ձայնդ նույն վիսկիոտ, թավշյա ձայնն ա։ Ապրեք դուք բոլորդ 🤍
@moneybunny5721
@moneybunny5721 Жыл бұрын
Bolors enq tseranum....
@artilida1
@artilida1 2 жыл бұрын
Авет Барсегян, золото современной армянской поэзии, какие глубокие слова, какая глубина прожитых эмоций и жизни. Какой вкус, и тонкость каждого слова, и несомненно выбор исполнителей этого шедевра. Браво
@Black_lady666
@Black_lady666 2 жыл бұрын
Ֆորշը, հանճար ա, Արամը՝ մեր ժամանակների լավագույն արտիստը: Գործը՝ առանց խոսքերի.. 🖤🖤
@hz7404
@hz7404 2 жыл бұрын
Երգը գեղեցիկ է,բայց խոսքերի հեղինակին կարելի է առաջարկել մտորերել մեղքեր ջնջող Ձեռքից չհրաժարվելու շուրջ։Մի կորցրեք երեկն ու այսօրը, չսկսված վաղը դա այլևս հնարավոր չէ...... Հավիտենական տանջանքները կստիպեն զղջալ, բայց ավաղ,ուշացած և անվերադարձ կորսված.... Ապաշխարություն բոլորիս🕊🕊🕊
@annamanukyan7110
@annamanukyan7110 2 жыл бұрын
Amennn Chisht xosqer Ka hnaravorytyun Astvac karogh e jnjel u nory steghcel Erbeq ush che
@Ars53_15
@Ars53_15 11 ай бұрын
փաստորեն սենց հրաշք գործ կա՞, չէ լուրջ սենց գլուխգործոց ու Ես նոր եմ իմանում... ներսի ներդաշնակության համար էսա պետք, շարունակե՛ք, սա օդի պես պետքա ազգին 💔
@alikalik7930
@alikalik7930 2 жыл бұрын
Ete aysor liner erek txaneric shater@ voxj klinein🥲🥲🫂🫂
@Aleks77197
@Aleks77197 10 ай бұрын
Հզոր եվ մնայուն արժեք ներկայացնող արվեստ եք մատուցում 👌👌👌❤️❤️❤️
@arminehovhannisyan6399
@arminehovhannisyan6399 2 жыл бұрын
Beautiful music and thoughtful lyric , and no words about the performance. Amazing job everyone )))))))
@lilitnavasardyan5008
@lilitnavasardyan5008 2 жыл бұрын
Կա մեղքեր ջնջող ձեռք, դա Աստծո ձեռքն է, միայն ապաշխարհել է պետք։
@МммМм-э2т
@МммМм-э2т 2 жыл бұрын
Ապաշխարել*
@beautyshowroom2410
@beautyshowroom2410 2 жыл бұрын
վերջապես միտք արտահայտող երգ,😍վերջին ժամանակներում մատերի վրա կարելի է հաշվել նման որակի ստեղծագործությունները
@Anuma1000
@Anuma1000 2 жыл бұрын
Շնորհակալ եմ հեղինակներին ամմահական երգ է։ Ֆորշը անզուգական վարպետ է,իսկ Ավետի բառերի համար գժվում եմ։ Կատարումն էլ անթերի,Արամը մի առանձին սեր է։
@lusinenersisyan8749
@lusinenersisyan8749 2 жыл бұрын
Հիացմունքի արժանի երաժշտություն, խոսքեր, կատարում,,👏👏👏👏
@hayarpihovhannisyan1020
@hayarpihovhannisyan1020 2 жыл бұрын
Առանձնահատուկ խոնարհվում եմ Ֆորշի արվեստի ու մեծության առջև: Շնորհակալ եմ` իմ մանկության, պատանեկության ու հասուն կյանգի հոգին հանդարտեցնող երգերի համար: Ձեր երգերի շնորհիվ նաև մենք հասկացանք ու ավելի սիրեցինք մեր Երևանի կոլորիտն ու առհասարակ Երևանը: Ձեր երգերով դուք մեզ շատ սեր, ուրախություն ու խորհելու առիթներ եք տվել: Շնորհակալ ենք👏👏👏
@annamartirosyan7685
@annamartirosyan7685 2 жыл бұрын
Ձայնային համադրությունը սուպեր, Արամին շատ եմ սիրում, իսկ Ֆորշին սիրել եմ դեռ դպրոցական տարիներից։ Շատ-շատ սիրունա։ Ապրեք❤️
@maneyeranyan1856
@maneyeranyan1856 2 жыл бұрын
Ես կթողնեմ ջնջեք 2020ը խնդրում եմ ջնջեք............
@Anuma1000
@Anuma1000 2 жыл бұрын
Ախ,երանի...
@hayhayer7425
@hayhayer7425 Жыл бұрын
Առաջին անգամ լսեցի այս հրաշալի երգը։ Վստահ կարող եմ ասել,որ թերապիա է երաժշտության։
@ArmenianMusicChannel
@ArmenianMusicChannel 2 жыл бұрын
Անսպասելի զուգերգ․ Աշխատանք, որը մտածելու տեղիք է տալիս․․․ ինչը շատ հազվադեպ է հանդիպում մեր երգարվեստում․ Բրավո Ֆորշ, Ավետ Բարսեղյան, Արամ MP3...👏👏👏 Սակայն տեսահոլովակի որոշ դրվագներ մի փոքր հիշեցրեցին մեկ այլ հայկական տեսահոլովակ (4 Rope / 4 Րոպե ) ․․․ ինչը հուսով եմ պատահականություն է 🙂։
@D.ell1709
@D.ell1709 2 жыл бұрын
Եթե այսօր լիներ երեկ, Լիներ մեղքեր ջնջող մի ձեռք.... У каждого свой ад в душе.
@ernamnoyan6180
@ernamnoyan6180 2 жыл бұрын
Когда все профессионалы в одном месте!! Талантам БРАВО!!!
@rimabalyan3670
@rimabalyan3670 Жыл бұрын
Լսում, լսում ու չես հոգնում, սպասում եմ հաջորդ չքնաղ երգին❤❤
@paptag3800
@paptag3800 2 жыл бұрын
Ոչ երեկ էր լավ, ոչ էսօր, խաբված պապեր, խաբված մարդկություն, ապրել ու ապրում ենք ստի աշխարհում ,,ՆՈՅԱՆ ՏԱՇՏԱԿ,,ն էլ հարուստներինա պատկանում։
@sonamelqonyan850
@sonamelqonyan850 2 жыл бұрын
Վերջին ժամանակների լավագույն գործնա,որ լսել եմ: Ամեն անգամ լսելուց նորից ու նորից համոզվում եմ:
@nepa4568
@nepa4568 2 жыл бұрын
Հավերժական թեմա, որ բոլորիս մտորելու տեղիք է տալիս, ամեն մի բառն ու նախադասությունն այնքան խորիմաստ են, որ ինչքան լսես նոր բան կբացահայտես։ Անչափ շնորհակալություն բոլորից։
@qtimaz8416
@qtimaz8416 2 жыл бұрын
Հետո, հիմա ոնց ենք նայելու մնացած երգիչների կլիպները, մի քիչ տեղ թողեիք էլի..
@rozipapikyan8111
@rozipapikyan8111 2 жыл бұрын
Փշաքաղվելու աստիճան սիրունա, բառեր չեմ գտնում նկարագրել թե ինչքա՜ն եմ հավանել։
@annagevorgyan8911
@annagevorgyan8911 2 жыл бұрын
Աստվածային ,հոգու ու սրտի մեղեդի։ Աստված եմ ,ինձ համար կարծես մեդիտացիա լինի։ Ինքնամաքրվում ու անէանում եմ։ Կեցցեք,կեցցեք,Կեցցեք
@СирМар
@СирМар 2 жыл бұрын
Կա մեղքեր մաքրող մի ձեռք, ու այդ ձեռքը Հիսուսինն է🤗🙏🏻
@manuksh
@manuksh 2 жыл бұрын
Ովքեր ստեղծել են այս... չեմ կարող բառ գտնել թե ինչը... Դուք հանճարեղ եք։ Ապրե'ք։
@lilitgabrielyan54
@lilitgabrielyan54 2 жыл бұрын
🇦🇲🙏Խենթացնող աստիճանի լավ ստեղծագործություն🇦🇲🙏
@elenkarapetyan330
@elenkarapetyan330 2 жыл бұрын
Հրաշք երգ, որն իր մեջ ունի խորը փիլիսոփայություն, պարզապես պետք Է լինել Աստվածաշնչին մոտիկ, և հասկանալ երգի խորը միտքը։
@luys7997
@luys7997 2 жыл бұрын
Փշաքաղվելու աստիճան Հզոր,անընդմեջ լսելու, Հոգու գործ է,Երեկվանից մինչ Այսօր լսում եմ։Խորհելու ինչքա՜՜ն տողատակ տվեց,միայն լավ կլիներ,որ մեղքեր ջնջող Ձեռքի ու ապաշխարելու կարիքը իրապես զգայինք,քանզի Արարչի գործերն անքննելի են,իսկ մեր մեղավոր անձերի համար Աստվածադեպ Մատը՝ միշտ հոգենորոգ.... ❤
@angelinakhachatryan6097
@angelinakhachatryan6097 2 жыл бұрын
Inchu Forshin chen mecarum mer orerum, nman taxand, nman dzayn , uxxaki kendani legend. Hima hargeq u shaaaat mecareq, vor marde haskana vor iskapes sirvac e.
@susanna4026
@susanna4026 2 жыл бұрын
մեծարել է պետք միայն ԱՍՏԾՈՒՆ🙏
@plutoplutoan4734
@plutoplutoan4734 2 жыл бұрын
Amen
@magdam1807
@magdam1807 2 жыл бұрын
Եթե այսօր լիներ երեկ, Լիներ ամենակարող մի ձեռք, Կաղաչեի, կաղերսեի Շտկել, շտկել, շտկել Ու փրկել, փրկել կյանքեր իմ ազգի։ Գեթ մի այսօր լիներ երեկ... 🥀 ։
@karinearevshatyan7802
@karinearevshatyan7802 2 жыл бұрын
Ավետը շատ լավ է ստեղծագործում։
@anitamazyan4007
@anitamazyan4007 2 жыл бұрын
Ֆորշը ուղղակի անկրկնելի արտիստ է …. Նման արվեստագետները դարը մեկ են ծնվում 👍
@goharmelkumyan5098
@goharmelkumyan5098 2 жыл бұрын
Անզուգական կատարում, հիանալի երգ։ Առհասարակ, Արամն, ինձ համար, առանձնանում է ոչ միայն հայկական երգարվեստում։ Ավետ Բարսեղյանն էլ միշտ զարմացնում է իր` մի քանի բառերով ամեն ինչ մի երգի մեջ արտահայտելու վարպետությամբ։ Կեցցեք♥️💥
@Maya-Papazyan
@Maya-Papazyan Жыл бұрын
Շնորհակալ եմ շատ խորիմաստ երգի համար,ինչպես միշտ տարբերվող...սիրեցի շաաաաատ այս երգը։Շնորհավորում եմ և ձեզ մաղթում նորանոր` որակով և կիրթ ստեղծագործական, երկար տարիների կյանք
@manesargsyan1334
@manesargsyan1334 2 жыл бұрын
Bravo Avet Barsegyanin, aranc nayelu miangamic parz er hexinaky. Bravo Forshin erajshtutyan hamar ev anzugakan katarman. Bravo Aramin👏👏👏
@alinkakhachatryan1818
@alinkakhachatryan1818 2 жыл бұрын
Ֆորշ, խնդրում եմ նոր երգերով մեզ ավելի հաճախ ուրախացրեք։ Իսկ այս երգը դառնալու է հայկական երգի պատմության պարծանքներից մեկը. Ես համոզված եմ։ Արամ ջան, շարունակիր բոլորիս զարմացնել։ Ամեն անգամ թվում է էլ չեմ զարմանա քո տաղանդից, բայց միշտ ավելի հետաքրքիր ես ու նորովի, շարունակիր ճաշակներ զարգացնել։
@manikhakobyan6134
@manikhakobyan6134 2 жыл бұрын
Katox eq asel Ov e xosqeri hexinake?
@sonabdoyants2958
@sonabdoyants2958 2 жыл бұрын
@@manikhakobyan6134 Ավետ Բարսեղյան
@musyupick
@musyupick Жыл бұрын
Արամ, դուք ժամանակակից հայ երաժշտության ամենամեծ երևույթն եք։ Ես հայերեն շատ վատ եմ խոսում։ Բայց ես ձեր լեզուն կսովորեմ: Ես ուզում եմ ձեր երգերը զգալ այնպես, ինչպես դուք եք զգում դրանք:
@sp-mb1qe
@sp-mb1qe Жыл бұрын
Սիրելիս, Ձեր հայերենը հիանալի է❤❤❤❤❤❤
@musyupick
@musyupick Жыл бұрын
@@sp-mb1qe Շատ շնորհակալություն։ ❤ Բայց ես դեռ սովորում եմ։
@sp-mb1qe
@sp-mb1qe Жыл бұрын
@@musyupick Սիրելիս, Հայերենը շատ հարուստ լեզու է ու բարդ, ցանկանում եմ հաջողություն ու շնորհակալություն , որ ընտրել եք սովորել հայոց լեզուն։ Ցանկանում եմ Ձեզ հիանալի ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈւՆ , եղեք առողջ։🙏🏻🙏🏻🙏🏻❤️❤️❤️
@musyupick
@musyupick Жыл бұрын
@@sp-mb1qe Ինձ համար հայերենը երկար պատմություն ունեցող գեղեցիկ և իմաստուն մարդկանց լեզու է։ Մի անգամ ընկերս ինձ հարցրեց, ինչ հայտնի հայերի գիտեմ։ Ասացի՝ Մեսրոպ Մաշտոց: Նա ամբողջովին զարմացած էի: Նա մտածեց, ես կնշեմ հայտնի ժամանակակից հայերի անունները։ Բայց ես կարծում եմ, հայկական գրի ստեղծողը բոլորից ամենահայտնին մարդն է։ Ցավում եմ այդքան երկար պատասխանների համար։ Ես սիրում եմ հայերեն խոսել, բայց խոսելու մարդ չունեմ։ Շատ շնորհակալ եմ իմ հանդեպ այդքան բարի լինելու համար: ❤
@sp-mb1qe
@sp-mb1qe Жыл бұрын
@@musyupick Դուք շատ զարգացած եք և ինձ շատ հաճելի է լսել Ձեր գրագետ հայերենը , բռավո❤️։ Գնացեք Հայաստան ու երբ տեսնեք Հայաստանի ԲՆՈՒԹՅՈՒՆԸ , ավելի շատ կսիրեք հայերենն ու Հայաստանը։ Հայերս ամենուր ենք չգիտեմ դուք որտեղ եք, այնպես որ, որ փնտրեք ՛ կգտնեք մեզ (ծիծաղ)։ 🙏🏻🙏🏻💯💯❤️❤️
@Ru-uw7yv
@Ru-uw7yv Жыл бұрын
Великолепно, как говорится всё сошлось ,слова здесь не к чему всё сказано...... Браво 👍 с уважением Дагестан 🙏✊💞
@matevosyanarev7144
@matevosyanarev7144 2 жыл бұрын
Աննկարագրելի։այս 3րոպեների մեջ անփոփված մի ամբողջ կյանք։բրավո և երգի հեղինակներին և կատարողներին։ճաշակով և որակյալ։
@КараМан-г8н
@КараМан-г8н 2 жыл бұрын
Միշտ նմանեցրել եմ Արամի երգելու ոճը `Ֆորշին։Շնորհավորում եմ 👏👏Բրավո 👍 գեղեցիկ ու նմանատիպ գործեր միշտ հաճելի է ունկնդրել։Թող շարունակական բնույթ կրի ✊
@noraamiralyan
@noraamiralyan 7 ай бұрын
Ես կզարմանայի, եթե խոսքերի հեղինակը Ավետը չլիներ: Ինչքան գլուխգործոց կա' Ավետինն է: 👏🏻👏🏻👏🏻 Ֆորշ❤Արամ❤
@anahitervandyan116
@anahitervandyan116 2 жыл бұрын
Եթե այսօր լիներ երեկ, Լիներ մեղքեր ջնջող մի ձեռք, Ես կասեի թողեք հանգիստ Ու չփորձեք շտկել երբեք, Եթե այսօր լիներ երեկ...🖤
@khudiakovkhudiakov5089
@khudiakovkhudiakov5089 2 жыл бұрын
Ֆորշն ինչքան է ծերացել😔։ Վաղուց ելույթ չէր ունեցել ։ Հիանալի երգ էր երկուսի կատարմամբ։ 👍👍
@vardsimonyan3665
@vardsimonyan3665 2 жыл бұрын
Պարզապես Ավետ Բարսեղյան,Ֆորշ,Արամ MP 3 ,որակ, ճաշակ,մակարդակ,ու բոլոր այս գործի վրա աշխատող մարդիկ՝ այսօր և երեկ և հետո էլ բռավո
@diomond7777
@diomond7777 2 жыл бұрын
vonc enq karot mnacel che voraki makardaki u nman mardkanc.... Araj krtvum , dastirakvum, hianum einq es mardkancov , isk esor nman mardkanc tesnele darzela shqexutyun...
@vardsimonyan3665
@vardsimonyan3665 2 жыл бұрын
Համամիտ եմ
@valodsimonyan8204
@valodsimonyan8204 2 жыл бұрын
Sa apacuycne e ayn bani vor partadir che shat xosel vor xelaci tvas.shnorhakal enq shat er aseliqe ays mi qani bareri mej misht lsvox katarum🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲❤️❤️❤️❤️❤️❤️
@SuperLN2011
@SuperLN2011 2 жыл бұрын
Աննկարագրելի զգացողություններ ունեցա ու չեմ դադարում ամեն անգամ լսելով նույն զգացողություններն ապրել։ Հրաշալի կատարում, հրաշալի տեսահոլովակ, մեզ շատ է պետք նման որակյալ երգեր և տեսահոլովակներ։
@aniabrahamian
@aniabrahamian Жыл бұрын
Եթե այսօր լիներ երեկ, Լիներ մեղքեր ջնջող մի ձեռք, Ես կասեյի թողեք հանգիստ Ու չփորձեք շտկել երբեք Եթե այսօր լիներ երեկ։ Ցավում եմ որ նոր եմ լսում այս երգը Ուղղակի բռավո👍👍👍❤️
@ՌոզաՍիմոնյան-կ5չ
@ՌոզաՍիմոնյան-կ5չ 2 жыл бұрын
Առաջին անգամ լսելու համար պատրաստվել, տրամադրվել էր պետք։
@jorkosakyan2839
@jorkosakyan2839 2 жыл бұрын
Այսպիսի երգերը ասելիք ունեն, հասկանալ է պետք հենց էդ ասելիքը, լսենք ու հասկանանք, շատ շնորհակալություն մեծ աշխատանքի համար...
@sonahakobyan4226
@sonahakobyan4226 2 жыл бұрын
Ահավոր սիրուն գործ է, արդեն չգիտեմ քանի անգամ եմ լսել❤❤❤ հրաշալի էր❤❤❤
@LongBeachArmenian
@LongBeachArmenian 2 жыл бұрын
Այս երգը լսելու համար, մի քանի անգամա պետք լսել, որ հասկանալ, հրաշալի զուգերգ և ԵՐԳ
@hasmikshamoyan4627
@hasmikshamoyan4627 2 жыл бұрын
gone ays ergi bareric heto mardkanc mot artnana ser u hamerashxutyun
@moneybunny5721
@moneybunny5721 Жыл бұрын
Djvar te....
@MsAfrica1988
@MsAfrica1988 2 жыл бұрын
Ու ձև մի տվեք, իբրև թե չեք հասկանում ինչի մասին են Տղերքը երգում։🥺
@annaharutyunyan7266
@annaharutyunyan7266 2 жыл бұрын
Ուղղակի հրաշալի էր. ճաշակով, սիրուն կատարում 😍 շնորհակալ ենք նման ստեղծագործության համար ❤️
@GLAMUR72
@GLAMUR72 2 жыл бұрын
Մակարդակ❤️‍🔥։Ոչ թէ արաբա-թուրքական կլկլոց
@НеллиП-м9д
@НеллиП-м9д 2 жыл бұрын
Վաայ ինչ եք ասում, բա մի հատ էն մեքենայի մեջ երգող "Ոչ ավել, ոչ պակաս"-ը չլիներ լսեինք(
@GLAMUR72
@GLAMUR72 2 жыл бұрын
@@НеллиП-м9д 🤣🤣🤣👍
@QQH7891
@QQH7891 2 жыл бұрын
Բռավո,իմաստնալից խոսքեր,որոնց շուրջ սկսում ես շաատ երկար մտածել,բռավո հիանալի կատարում Ֆորշի ու Արամի կողմից։
@lilitgabrielyan54
@lilitgabrielyan54 2 жыл бұрын
❤️🇦🇲❤️B R A V O O O O 🇦🇲 Իմ հզոր ու տաղադաշատ հայեր իմ սիրելի երգիչներ👏👏👏👏👏👏👏👏🇦🇲🇦🇲
@narinepilosyan4580
@narinepilosyan4580 2 жыл бұрын
Verchhapes erqq lsecii voch tee klkloc u nvnvoc kam bvvvoc
@margaritpoghosyan4865
@margaritpoghosyan4865 2 жыл бұрын
Այո՛, ռեքվիեմ է՝ ծանր, հուզիչ և շատ իմաստալից։ Երանի՜ այսօր լիներ երեկ, որ ճիշտ ապրեինք։ Շնորհակալություն շատ։
@siranushmartirosyan5284
@siranushmartirosyan5284 2 жыл бұрын
Ինչքան էի կարոտել ֆորշի ձայնը: Շնորհակալ եմ նմաներգի ու կատարման համար!
@tatevikkrmoyan7541
@tatevikkrmoyan7541 2 жыл бұрын
Եթե այսօր լիներ երեկ- ես կասեի ՆԵՐԵՔ ՏՂԵՔ…
@Taxedo1221
@Taxedo1221 2 жыл бұрын
aveli lav kliner ays ergi barere duq greyq )
@tatevikkrmoyan7541
@tatevikkrmoyan7541 2 жыл бұрын
@@Taxedo1221 բա չգիտես գրել եմ …
@alvinaleqsanyan0991
@alvinaleqsanyan0991 2 жыл бұрын
😭😭😭😭😭😭😭😭😭😭😭😭😭😭😭😭😭😭😭😭😭😭😭😭😭😭😭😭😭հաաաա ես էլ եմ էդ ուղղությամբ մտածում էս տողերը
@lianparonyan2190
@lianparonyan2190 2 жыл бұрын
Եթե այսօր լիներ երեկ, կճանաչեինք սպիտակ և սև..... Բռավո շնորհակալություն 🙏🙏🙏
@Армения-е5ц
@Армения-е5ц 3 ай бұрын
Ինչպիսի խոսքեր… կատարում…գործիքավորում…👏👏👏
@lilitmartirosian4708
@lilitmartirosian4708 Жыл бұрын
Amazing song!!!!!!!! Fascinating voices!!!!!!!!!! THANK YOU ARAM AND FORSH!!!!!!!!!!!!!!!
@karinepetrosian2330
@karinepetrosian2330 2 жыл бұрын
Это не просто песня-- это исповедь ,где каждая нота и слово касаются души и сердца,заставляют оглянуться,задуматься и многое переоценить.Спасибо авторам и исполнителям,мы были в единой гармонии с вами.
@happyuniversal4815
@happyuniversal4815 2 жыл бұрын
Առանց նայելու գուշակեցի, որ Ավետն է բառերի հեղինակը։ Իր անձը կարող եք չսիրել, բայց լեգենդար պոետ է
@yanamuradyan5474
@yanamuradyan5474 2 жыл бұрын
Շատ լավն էր, խոսքեր չեմ գտնում ասելու ինչքան եմ հավանել
@Nono200913
@Nono200913 2 жыл бұрын
Եթե այսօր լիներ երեկ, Լիներ մեղքեր ջնջող մի ձեռք, Ես կասեի. - Թողե՛ք հանգիստ Ու չփորձեք շտկել երբեք…
@RuzannaAvdalyan-i8w
@RuzannaAvdalyan-i8w 11 ай бұрын
Հրաշք երգ։Երկու տարբեր ժամանակների տաղանդներ։
@АннаДонукян-в6ъ
@АннаДонукян-в6ъ 2 жыл бұрын
Очень красивая и трогательная песня браво маестро 👍👍👍👍💖💖💖💖💖👏👏👏👏👏
@manukyanhayk5410
@manukyanhayk5410 2 жыл бұрын
Կլիպը, բառերը, երաժշտությունը, կատարումը ,,, մակարդակովա արած շնորհավորում եմ
@sargiskristmanhakobyan6794
@sargiskristmanhakobyan6794 2 жыл бұрын
Ինչ ասեմ էս երկուսի համար😥😢 զզվում եմ արա ձեզնից❤️🇦🇲 արա էսքան Հայ?էսքան տաղանդավոր?աշխարհն վոսկու էտքան տաղանդ չունի ինչքան էս երկու անհատականությունները🇦🇲❤️💪👏 Ֆորշ էսի Հայ ազգի եւ Իտալացու համատեղումնա մեր Ազգի❤️🇦🇲 Արամ MP3 աշխարհի ջազմեններն կըերազեին գոնե մեկ ջազ,բլյուզ կատարեին❤️🇦🇲 Ախպերներս ձեր սրտին մեռնեմ էս երգը Չելենտանոն վոր լսի վազելով կգա Հայաստան վոր մեր էս երկու հրաշքների հետ երգի,նույնիսկ եթե հարկ լինի Հայերեն խոսալ սովորի։ Սա երգ չոր Հայեր,սա շեդեվր էր,երկու անարատ Հայի զավակների արարմամբ❤️🇦🇲💪👏🔥🔥🔥😥😢 ԿԵՑՑԵՔ ԲՐԱՎՈՈՈՈՈՈ🇦🇲💪👏 ԲԱՅՑ ՁԵՐ ԵՐԳԻ ՄԵՉ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՄԱՀԱՑՆՈՂ ՀՈԳԻ ԿԱ ՎՈՐԸ ԱՄԵՆ ՀԱՅԻ ՊԵՏՔԱ ԹԱՓ ՏԱ։ ՈՒՂԱԿԻ 7+ 7+
@yeranuhimantashyan8352
@yeranuhimantashyan8352 Жыл бұрын
Եթե....🤔🤔 Խենթանալու երաժշտություն ու բառեր։ ... Առանց ոչինչ ուրախության կտավ ներկող հին ջրաներկ...
@dayananadoyan669
@dayananadoyan669 2 жыл бұрын
Առանց կարդալու արդեն պարզ էր, որ Ավետ Բարսեղյանի ձեռագիրն է խոսքերում❤️👌
@AnushBalasanyan-u7w
@AnushBalasanyan-u7w 3 ай бұрын
Հանճարեղ, Ֆորշ, հզոր ես, բռավօօօօօօ ՄՊ3 ֊ ֆանտաստիկ ես երգում 🧡🧡🧡🧡🧡🧡🧡🧡🧡🧡🧡🧡
@aidamarkosyan8022
@aidamarkosyan8022 Жыл бұрын
Երգը,կատարումը հիասքանչ է, բայց մեր ԱԶԳԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՀԱՅԻ ՈԳԻՆ ԱՐԹՆԱՑՆՈՂ ԵՐԳԵՐ
@Школа8-л1ц
@Школа8-л1ц 2 жыл бұрын
Слушаю уже в 10й раз! И сколько ещё прослушаю ❤️‍🔥 🥺🫶
Live21 Forsh&ReMinor part 1
50:04
21TV
Рет қаралды 223 М.
Aram MP3 - Yerevi
3:24
Aram MP3
Рет қаралды 6 МЛН
Win This Dodgeball Game or DIE…
00:36
Alan Chikin Chow
Рет қаралды 38 МЛН
Aram MP3 - Siro Hasak
2:15
Aram MP3
Рет қаралды 3,9 МЛН
Hayko - Verev / Հայկո - Վերև
3:49
Hayko Official
Рет қаралды 13 МЛН
Katil - Kuzim I Կաթիլ - Կուզիմ (audio version)
5:56
Aram MP3 - Kuzes
3:49
Aram MP3
Рет қаралды 10 МЛН
Reincarnation - Սերն է պակասել
7:06
G A-yan
Рет қаралды 3,7 МЛН
Hayat Project - Գտնիմ Յարիս / Gtnim Yaris
4:03
«Hayat Project» Gyumri
Рет қаралды 6 МЛН
Aram Mp3 - Khamozem
3:56
Aram MP3
Рет қаралды 4,7 МЛН
Aram Mp3 - Lsir
3:43
Aram MP3
Рет қаралды 910 М.
Win This Dodgeball Game or DIE…
00:36
Alan Chikin Chow
Рет қаралды 38 МЛН