Рет қаралды 6,680
Երբ 7 հոգուց բաղկացած «գող աղջիկների» խումբը գնում է վիճակը պատրաստելու ,այդ ժամանակ «Հայ համաբարձում» երգ ներքո տղաներից և աղջիկներից բաղկացած մյուս խումբը բարձրանում է հանդեր ծաղիկ հավաքելու, որպեսզի պսակներ գործեն, ծաղկփնջեր պատրաստեն ու վիճակը զարդարեն։
Հայ համբարձում համաբարձում,
Վիճակն էկավ համբարձում,
Վիճակի խաղ ասողին,
Բախտը բացվավ համբարձում։
Այ օրոն օրոն ծաղիկ,
Կարմիր ու տորոն ծաղիկ,
Ալվալա խալխ եմ կիտել,
Էն ել քեզ օրոն ծաղիկ։
Այ օրոն օրոն ծաղիկ,
Կարմիր ու տորոն ծաղիկ,
Տարեն մի հետ ես գալիս,
Գամ քեզ օրոն այ ծաղիկ։
Ծաղիկ քաղի դեղինա,
Իմ յարը ձեր գեղինա,
Հել ու մեխակ շատ ունեմ,
Հըրեն յարիս ձեռին ա։
Համբարձման վիճակ հանենք,
Մի լավ կեր ու խում անենք,
Աշնան անուշ օրերին,
Էհթիշամով քեզ տանենք։