Рет қаралды 148,521
5 կգ սմբուկ (կշռում ենք խորովելուց հետո, երբ նաեւ ավելորդ հյութը քամված կլինի )
1.2 կգ պղպեղ (կշռում ենք խորովելուց ու մաքրելուց հետո) կեսը կանաչ, կեսը ' կարմիր )
350 գ սոխ
250 գ գազար ըստ բաղադրատոմսի ( բայց ես ավելացնում եմ 600-750 գ)
90 գ շաքարավազ ( 350 գ-ից ավել գազար օգտագործելու դեպքում շաքարավազը 1-2 գդալով պակաս լցրեք, որպեսզի շատ քաղցր չստացվի )
100 գ աղ (համը ստուգեք, ավելացրեք քիչ-քիչ)
900 մլ բուսայուղ
500 գ տոմատի մածուկ
350 մլ ջուր
կանաչի ' ոչ մեծ կապ (մաղադանոս) (ըստ բաղադրատոմսի պահանջվում է մաղադանոս և սամիթ, յուրաքանչյուրից կես կապ )
_համեմունքներ _
1 թ /գ կծու պղպեղ (ցանկալի է չիլի )
1 ճ/գ սև պղպեղ
1ճ/գ կարմիր քաղցր պղպեղ
☝️Համեմունքներն ավելացնելուց ու մի լավ խառնելուց հետո ( մոտ 5 րոպե անց) մի քանի գդալ զանգվածից արագ սառեցրեք սառնարանում կամ նույնիսկ սառցարանում և փորձեք համը։ անհրաժեշտության դեպքում համեմունքները կարող եք լրացնել։
Ըստ նախասիրության, համեմունքները կարող եք փոփոխել, ավելացնել պակաս, ստուգելուց հետո միայն ավելացնել պահանջվող ծավալը։
☝️Բաղադրատոմսը պահանջում է կշեռք։
առհասարակ, ցանկալի է, եթե դեռ չունեք, ձեռք բերել խոհանոցային ոչ շատ թանկ կշեռք։ վստահեցնում եմ, անգամ շատ հասարակ կշեռքները, ինչպես իմ դեպքւոմ է, տարիներ շարունակ հավատարիմ ծառայում են։