Հրաշալի թարգմանություն Եղա այս տաղանդաշատ մարդու համերգին Կեցցեք Լսում ես նրա կատարումն ու տեսնում ես Շառլ լեգենդին
@shotja14 жыл бұрын
Ինչքան չքնաղ է, երբ սիրո մասին այդպես գեղեցիկ են երգում: Հոյակապ կատարում, աննման թարգմանություն: Երևի առաջին անգամ կյանքումս, երբ թարգմանված գործն ու օրիգինալը անկրկնելի համահունչ են իրար: Մեր երգարվեստի բարձրագույն նմուշներ են Ձեր բոլոր կատարումները! Շատ երջանիկ եմ Ձեր ժամանակակիցը լինելու համար: Դուք երգում եք այնպես, ինչպես Շառլը կերգեր, եթե երգեր հայերեն, այսինքն նույն ոգով, իհարկե, անկրկնելի, փայլուն կատարում է: Երջանիկ եղեք!Հարգանքներով Շողակաթ Հախվերդյան
@themarsius2 жыл бұрын
Այս հրաշք երգն անգիր գիտեմ Ազնավուրի կատարմամբ: Շնորհակալություն. ոչ միայն հիասթափություն չապրեցի, այլև մեծապես վայելեցի և տեքստը և Ձեր կատարումը: Եվ կլիպը...
@Satminasyan2 жыл бұрын
Երբ սիրում ես ինձ Դա քամին է աշնան Փեշերիդ հետ խաղում Եւ անձրևն է գարնան Որ դեմքիս է մաղում Երբ սիրում ես ինձ Դա արևն է այրող Թափանցում մաշկիս տակ Ու զեփյուռն է շոյող Իր շնչով մեղմ ու տաք Երբ սիրում ես ինձ Դա և այս է և այն Անսկիզբ ու անվերջ Ու հազար ու մի բան Որ լցվում է իմ մեջ Եվ խլում իմ ուժերը Երբ սիրու՜մ ես ինձ Դա քո ճիչն է մարող Մեր սիրո անկողնում Որ տալիս է ինձ դող Աչքերիս մեջ լցնում Քնքշանքի արցունքները Երբ սիրում ես ինձ Դա դժոխքն է մեր դեմ Դիվային խաղերով Եվ երկինք ու եդեմ Տրված՝ Աստծու ձեռքով Երբ սիրում ես ինձ Դա լույսի մեջ մթան Մեր բերկրանքն է վառվող Եւ փրփուրն օվկիանի Մատներիդ մեջ հալվող Երբ սիրում ես ինձ Դա մարմինս է կրքոտ Քո ձեռքով խմորված Քո մարմնին այնքան մոտ Հևասպառ ու քամված Ու մեր մեղմ գգվանքները Երբ սիրու՜մ ես ինձ Դա մեր հևքն է քնքուշ Գիշերվա մեջ անհուն Տրտունջները անուժ Որ մեռնում են դառնում Մեր վերջին տարփանքները Երբ սիրում ես ինձ Երբ սիրում ես ինձ Երբ սիրում ես ինձ
@tadcotadco63442 жыл бұрын
մեր ֆրանսիական գրականության ուսուցիչն էր Պերճը Զեյթունի №48 ֆրանսիական թեքումով դպրոցում։ Նաև ֆրանսերեն ներկայացումներ էր բեմադրում դպրոցում, բայց ինձ երբեք չէր վերցնում: Երևի անտաղանդ էի։ ) Հետո տեղափոխվեց ԱՄՆ ու մեր ֆրանսերենի ուսուցչուհու՝ Թագուկ Որբերյանի որդու՝ Ռուբեն Որբերյանի հետ հսկայական բարեգործական ակցիաներ կազմակերպեցին 90-ականների սկզբներին դեպի Հայաստան։ Էն սոված տարիներին գլխավոր համակարգողներն էին ամերիկյա օգնության։ Հայասեր, ընտիր տղա ա
@ЛусинеАйвазян-ч6жАй бұрын
Շնորհակալ եմ այսչափ կիրթ կատարման համար։ Առողջ եղեք❤
@jenniferclayborne3654 жыл бұрын
I'm in love. No matter what language this song is sung in, I get that same feeling every time. Beautiful 😍