Ես գժվել եմ վաղուց շատ Իմ ասածը թանձր թույնա, Ես ապրել եմ կաղնուց շատ Իմ տերևը սեռի գույնա։ Ես խոսում եմ էնքան բարդ, Որ քիչ մարդիկ ինձ հասկանան Ու տալիս եմ էնքան քիչ, Որ ավելորդ բան չստանան։ Ցնորված եմ ես (հա) Մոլորվում ես դու (ու) Չես հասկանում ի՞նչա պետք Ու ի՞նչ ես ուզում դու (դա) Պինդ կապումա մեզ (հա) Ես քեզ ուղեցույց (դու) Վերցրու ինձնից մաքսիմալ, Վերցրու անհատույց։ Ես կրած ունեմ խոր ծերություն, Ես գոռացել եմ միշտ լռություն, Ես սիրում եմ շատ-շատ խորություն, Դեպի վեր, բայց հաստատ ոչ թողություն։ Ես գնում եմ վեր ու վերացում, Մտավոր քաշն է իմ գերացում, Ատելն իմ՝ չռփելու եմ վերածել, Օլիմպի ցանկում են ինձ գրանցել։ Ես ներում եմ շատ, բայց ներվում քիչ, Մենակ մտքով եմ ես մի՛շտ վարակիչ, Երբ զգաս, որ արդեն շատ եմ «զառանցում» Անցի առաջ ու շու՛տ արա շրջանցում։ Թե չէ բախվելու ենք մենք վայրենի, Բառապատերազմը ծննդավայրն է իմ, Չես կարալու ինձ ցած տապալել, Չեմ կարա պարտվելն իմ ես ընկալել։ Ինձ քաշում եք ցած, բաց թողեք թռչեմ, Ես նման չեմ ձեզ, հասարակ մարդ չեմ, Ազատությունն իմնա, ինձնից մի կառչեք, Հեռու մնացեք ինձնից, հո դուք վատ չե՞ք։ Հետո ի՞նչ, որ ունեմ շատ բարություն Ու չեմ սիրում անել բանաքաղություն, Ինձ պետք չի ոչ մի թույլատվություն, Որ լինեմ ունիկալ անհատականություն։ Ես գիտեմ, ո՞րնա ճիշտ ու ո՞րնա լավ, Կարևորը լինես դու միշտ ինքնաբավ, Էական չի, թե ով ինչ կարծիքա թքում Ամեն մեկն էլ միշտ իրա կողմա թեքում։ Դու՛ ես քո ծառան, քո՛ թագավորը, Միշտ պետքա գիտակցել, պահեր կա որը, Քո սրտին, շահին պիտ ծառայացնես Սխալը քոննա՛, լուծումը նույնպես։