Рет қаралды 39,249
Սևանի «ԱՎԵՏԱԲԵՐ» եկեղեցու երգչախումբ
Երբ ցուրտ ու թախծոտ պահեր են,
Սիրտս Քո կարիքն է զգում, ո՛վ Տեր,
Շուրջս ինձ կոտրող խոսքեր են,
Դու ես ինձ միայն պետք, ո՛վ իմ Տեր:
Ծովը ճեղքո՛ղ Տեր, եկ և հասիր,
Եկ, լեռն ուղղո՛ղ Տեր, եկ և ինձ հասիր:
Ո՛վ Տեր, թույլ տուր ինձ Քեզ մոտ գալ,
Քո ներկայության մեջ ուժ գտնել
Եվ ինձ միշտ Քո ձեռքերում զգալ,
«Դու ես, Տե՛ր, կարիքն իմ» Քեզ ասել:
Ծովը ճեղքո՛ղ Տեր, եկ և հասիր,
Եկ, լեռն ուղղո՛ղ Տեր, եկ և ինձ հասիր,
Մութը ճեղքո՛ղ Տեր, եկ և հասիր,
Տուր ինձ գրկել Քեզ, եկ և հասիր ինձ:
Տուր ինձ Քեզ մոտ գալ,
Ետ դառնալ Քեզ մոտ,
Գալ Քեզ մոտ,/3
Քեզ մոտ: