Рет қаралды 24,180
Ի՜նչ մեծ գնով փրկեցիր ինձ
Եվ ինձ համար խաչվեցիր Դու,
Դու Քո մահով ապրեցրիր ինձ,
Իմ փոխարեն տանջվեցիր Դու:
Կրկներգ
Հիսու՛ս, Դու իմ Տե՛ր և իմ Աստվա՛ծ,
Հիսու՛ս, Քե՛զ եմ հուսացած:
Դու ես միայն, որ գիտես ինձ,
Եվ սիրտը իմ հայտնի է Քեզ,
Քո սերն էր, որ հպվեց սրտիս,
Եվ իմ հոգին օրհնում է Քեզ:
Կրկներգ
Դու ինձ խավարից հավետ փրկեցիր,
Լույսն է Քո իմ մեջ,
Եվ Քո սուրբ արյամբ ինձ ազատեցիր,
Քոնն եմ ես հավետ:
Եվ Քեզ եմ միայն ես պատկանում,
Ես Քեզ հետ եմ միշտ,
Ես Քո մեջ ունեմ խաղաղություն,
Քոնն եմ ես ընդմիշտ: