Քարահունջ, Պարիս Հերունու 90-ամյակին նվիրված միջոցառում, 2023:

  Рет қаралды 3,003

Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն

Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն

7 ай бұрын

Այց ՔԱՐԱՀՈՒՆՋ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ՝ Հայոց ազգային պարերի օրվա ներքո:
Հունիսի 25-ին «Քարահունջ» հայագիտական մշակութային կենտրոնի անդամները ընկերների հետ հերթական անգամ այցելեց Սյունիքի Քարահունջ աստղադիտարանը։ Արշավախմբի կազմում էին՝ Նանա Հերունին, Նոնա Բունիատյանը, Հրաչյա Հակոբջանյանը, Թովմաս Բադալյանը, Զոհրաբ Մուղդուսյանը, Հովհաննես Պիկիչյանը, Գրիգոր Գինոսյանը։
Արշավը զուգակցվեց «Հազարաշեն» նախաձեռնության կողմից ծրագրած Հայկական պարին ու երգին նվիրված միջոցառմանը, որն իրականացվեց հունիսի 25-ի առավոտից։ Այն սկսվեց Երևանում՝ Մաշտոցի պողոտայի սկզբից՝ Հայկական պարի ճարտարագետ Սրբուհի Լիսիցյանի երբեմնի բնակության շենքի հուշաքարի մոտից, ուր համառոտ խոսքով ուրվագծվեց նրա կատարած տիեզերական մեծության աշխատանքի ծավալը հայկական պարի արձանագրառման ոլորտում, որով եղեռն ապրած ժողովրդի բազմաթիվ ու բազմազան պարեր փրկվեցին անհետացումից։
Երկար ճանապարհը դեպի Քարահունջ մեքենայում ուղեկցվում էր մեր Կենտրոնի կատարած աշխատանքների տարբեր դրվագների հուշերով, Երևանյան քաղաքային բանահյուսության հին երգերի կատարումներով։
Չնայած աստղադիտարանի վերաբերյալ վահանակի աղքատիկ տեղեկատվությանը՝ Քարահունջ հնավայրը մեզ դիմավորեց անսպասելիորեն լավ․ մուտքը երկու կողմից ուղեկցող մատաղ տնկիների ու վարդերի շարքեր, նորակառույց զուգարաններ, ցանկապատված, մաքուր տարածք․ հանգստանալու հարմարավետ նստարաններ:
«Քարահունջ կենտրոն»-ի և «Հազարաշեն» նախաձեռնության համատեղ միջոցառումը Քարահունջ աստղադիտարանում նվիրված էր ակադեմիկոս Պարիս Հերունու 90-ամյակին, ով երկար տարիներ հետազոտել է կառույցը: Այն սկսվեց Արևի տաճարի տարածքում, ուր Կենտրոնի հիմնադիր անդամ Հ․ Հակոբջանյանը հիշատակեց աստղագիտական տեսության հեղինակ` ռադիոֆիզիկոս, հնաստղագետ, ակադեմիկոս Պարիս Հերունուն, համառոտակի անդրադառձավ վերջինիս գործունեությանը, Քարահունջի՝ որպես աստղադիտարանի գիտական հիմնավորման և մեծ մտածողի մահվանից հետո նրա տեսությունը շարունակող գիտնականների կատարած հայտնագործություններն։
Պարիս Հերունու 90-ամյակին նվիրեց իր երգը գրող, երգահան, երգիչ Արսեն Համբարյանը: Միջոցառումը ավարտվեց շուրջպարով և ռազմական պարով «Արդվին Անսամբլ»-ի կատարմամբ:
Այնուհետև Մասնակիցները մեկնեցին Սիսիան, ուր Մշակույթի պալատի առջևից կազմակերպվեց 888 մետրանոց Հայոց Եռագույնի երթը մարզակենտրոնի փողոցներով, ուր այն, երբեմն պոռթկացող քամու տակ, հաճախ վեր էր ածվում ճախրի։ Այսպիսով հայկական ավանդական պարերի օրերը ևս մեկ առիթ հանդիսացան ծածանել աշխարհում ամենաերկար եռագույնը Սյունիքում։
www.carahunge.org

Пікірлер: 31
@mariananazoyan7336
@mariananazoyan7336 7 ай бұрын
ԱՊՐԵՔ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ ԼՈՒՅՍԸ ՏԱՐԱԾՎԻ, ՓԱՌՔ ՔԵԶ ՏԵՐ ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԹՈՂ ՔՈ ՓԱՌՔԸ ԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 🙏🙏🙏
@sonahovsepyan3593
@sonahovsepyan3593 7 ай бұрын
Դրախտի լույսերի մեջ լինես, Մեծն Հայորդի Պարիս Հերունի🙏🙏Կմնաս Հայոց Պատմության մեջ Հավերժ, քո հայրենատենչ գործերով🙏🙏❤️🙏🙏🙏🇦🇲
@GevEdgar
@GevEdgar 7 ай бұрын
ՍԹՈՈՒՆՀԵ՜ՆՋՆ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՔԱՐԱՀՈՒՆՋ, ԲԱՐԵԿԱՄՆԵ՛Ր
@aidamarkosyan8022
@aidamarkosyan8022 7 ай бұрын
ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԱՅ ՊԱՐԻՍ ՀԵՐՈՒՆԻ,ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ
@anivan-yl2cx
@anivan-yl2cx 7 ай бұрын
հայագիտական կենտրոնի սիրելի անդամներ ձեր հաղորդումները յութուբով միշտ դիտում եմ շատ ազգանվեր գործ եք անում,Պարիս Հերունին համաշխարային մեծություն է և արժանի է ավելիին, խոսում եմ ներկայով, որովհետև նա կենդանի է իր սիրելի Քարահունջի քարերի և երկնքի աստղերի նման, շատ շնորհակալություն❤❤❤❤💙💙💙💙🧡🧡🧡🧡
@lianaminasyan1783
@lianaminasyan1783 7 ай бұрын
Հաղորդաշարը էլ չկա, հաճույքով նայում էինք, միակ տեղը որ սնվում էինք...
@anivan-yl2cx
@anivan-yl2cx 7 ай бұрын
@@lianaminasyan1783 գուցե հաղորդումների համար տարածքի խնդիր ունեն, բայց դա լուծվող հարց է, քաղաքական գործիչների նման հեռախոսով կարելի է ղոսել, վստահ եմ շատերը յութուբյան ալիքներ ունեն, ֆեյսբուքի մասին էլ չեմ ասում, դիտորդներ հաստատ կլինեն
@user-lv5du3sy1x
@user-lv5du3sy1x 6 ай бұрын
Քարերի միջև եղած հեռավորության և ձայնի արագության միավորի միջև կապ կա...Սա սոսյաց անտառի խորհուրդն է,որտեղ քուրմ ֊ արքան գուշակություն է արել տերևի օգնությամբ,այսինքն `անհեթեթ և անհնարին և անշնորհակալ մի գործ,եթե զուտ դրա առարկայական իմաստն ենք որոնում, ինչպես Քարահունջը աստղադիտարան տեսնողները,ինչպես Ութնափիշտիմի նավը որպես նավ հասկացող և դրան Արարատի վրա փնտրող բախտախնդիրները... Սա չի կարող աստղադիտարան լինել դրա ֆիզիկական իմաստով, սա գերիրական աստղադիտարանն է, անշնչից֊ շնչավորի փոխակերպման մանրակերտն է` տիեզերքի բանը... Սա երկիր մոլորակի ( հյուսիս ֊ հարավ հեռավորության ոսկե հատման առանցքն է) և մեր ` մեր այբուբենի հնչյունային առարկայացումն է ,մարմին առած քարի տեսքով...
@SL-ku1no
@SL-ku1no 7 ай бұрын
Հպարտություն և ամոթ եմ ապրում , մենք պարզապես օտարամոլ ենք , սիրում ենք ուրիշինը մեծարել ` թողած մերը ։❤
@hasmikharutyunyan2499
@hasmikharutyunyan2499 7 ай бұрын
Հավերժի Հայաստան...🇦🇲🙏💥🗽🕊🥀
@aidamarkosyan8022
@aidamarkosyan8022 7 ай бұрын
ԵՂԻՑԻ՜ՄԵԾ ՀԱՅՔ
@lianaminasyan1783
@lianaminasyan1783 7 ай бұрын
Լարերն ուզում են որ երկտող թողնեք, ,, մենք կվերադառնանք ՛ մեր հողերը,,...
@user-um7zu1ju5d
@user-um7zu1ju5d 7 ай бұрын
Վերադառայիք' կես միլիոն հայ կյանքի տվին ձեր ղառաղռաբաղը " ազատագրելու", "Հայաստանի անկախանալու 😢😮😢 !!!) համար, ինչու էդ հրաշալի հողերը 30 տարի մնացին անտեր ? Հիմա, երբ էլ հայ չի մնացել քհրեաժին հուդայականներըդ "հողի" երազանքի տակ ուզում եք հայի դեր խաղաք???
@user-ny8ui8mv9m
@user-ny8ui8mv9m 7 ай бұрын
Если бы о наших чудесах знали сильные мира сего, были доказательства авторитетных западных учёных, уничтожили бы нас давно (" великие свершения должны быть у сильных") . Хорошо, что Наш Язык трудно учить. Это мы должны знать о своей истории и ценностях, чтоб понять о нашей обязанности перед человечеством (молча, мудро).
@vardanbahumyan5073
@vardanbahumyan5073 7 ай бұрын
❤💫🙏
@user-wh4ku7mp3p
@user-wh4ku7mp3p 7 ай бұрын
ԵՐԵՎԻ ՍԱ ՊԵՏՔ Է ՆՇՎԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ։
@mkrtichvardanyan2571
@mkrtichvardanyan2571 7 ай бұрын
малатци балшая бажествени сил пуская кажди год станить ишо болше лудея камац камац мотенум енк мер нахнинери иракан канкин тохаствац окни мер азгин балшоя спасиб
@anahitghazanchyan149
@anahitghazanchyan149 7 ай бұрын
Լույսերի մեջ մնա...........
@user-zc6sz1os9t
@user-zc6sz1os9t 7 ай бұрын
Мец баваканутюн стаца дителов.шноракалем.эсписи азгн чи карох чаратевел- амозвацем
@gabieva2
@gabieva2 7 ай бұрын
Ашота пилипосяна на мыло!
@anivan-yl2cx
@anivan-yl2cx 7 ай бұрын
հարգելի Արսեն Համբարյան 2007 թվին կենտրոն TV ով Ար ծրուն Պեպանյանի վերելք հաղորդաշարով հայկական այբուբենի հետ կապված հետաքրքիր բացահայտումներից էիք խոսում, նաև այն մասին որ տարվա 6 ամիսը իգական է մյոււս 6 ը արական, եթե հնարավոր է տեսանյութ նկարեք շատ հետաքրքիր էր, կարծում եմ մարդիկ սիրով կդիտեն, 16 տարի է անցել , կարծես երեկ լիներ
@marlenazakaryan3436
@marlenazakaryan3436 4 ай бұрын
Հարգի չէ՞ր, որ պետական մակարդակով, Մեծ շուքով նշվեր Պարիս Հերունու 90 ամյակը, այսինքն էշն ի՞նչ գիտե նուշն ինչ է!
@lianaminasyan1783
@lianaminasyan1783 7 ай бұрын
Հաճույքով կմասնակցեինք, կենտրոնը՛ ,,քարահունջ,, կազմակերպվում է պատմական լսումները ??
@AnI-Iso
@AnI-Iso 7 ай бұрын
Kann mir einer Vielleicht sagen wo die Engländer in Armenien Gelebt haben?? LG.
@anahitpaloyan2491
@anahitpaloyan2491 7 ай бұрын
es inch anorak haxordum er Paris Heruni mesutyan masin ed xrxroz@ gone makreik
@user-um7zu1ju5d
@user-um7zu1ju5d 7 ай бұрын
Սեփական (?) երկրին վերաներվում են չտես ավարառուների նման... սա ինչ նոր ցեղ է, հայերենով "զարգացած" 😮😢😮
@111yvytr
@111yvytr 7 ай бұрын
Շնորհավոր
@user-bm2gx8tr6f
@user-bm2gx8tr6f Ай бұрын
Сранк эшэн вочтэ гитнакан
아이스크림으로 체감되는 요즘 물가
00:16
진영민yeongmin
Рет қаралды 63 МЛН
Mom's Unique Approach to Teaching Kids Hygiene #shorts
00:16
Fabiosa Stories
Рет қаралды 31 МЛН
Stay on your way 🛤️✨
00:34
A4
Рет қаралды 14 МЛН
Clown takes blame for missing candy 🍬🤣 #shorts
00:49
Yoeslan
Рет қаралды 41 МЛН
ՄԻՆԱՍ, կյանքը և արվեստը, Նարեկ Ավետիսյան, 24.03.2023
1:38:39
Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն
Рет қаралды 1,9 М.
Պարիս Հերունու անվան փողոցի բացման արարողություն, 25․11․2023
1:47:11
Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն
Рет қаралды 15 М.
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ    ՔԱՐԱՀՈՒՆՋ   MENQ ENQ, MER SARER@  QARAHUNJ
30:22
ՁԱԳՈՒԿՆԵՐԻՍ  ՀԵՏ  ԱՐՏԱԿԻ  ԾՆՈՒՆԴԻՆ
1:06:21
Karen Grigoryan
Рет қаралды 761
hraparak- slabodka- urumi yapu 20052023
20:57
AR SEYAN
Рет қаралды 5 М.
Արթուր Շահնազարյան, ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, 05․05․2023
1:36:04
Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն
Рет қаралды 7 М.
Գորիս՝ փոքրիկ Եվրոպա Հայաստանում: Սյունիքի մարզ
13:06
아이스크림으로 체감되는 요즘 물가
00:16
진영민yeongmin
Рет қаралды 63 МЛН