Рет қаралды 25,530
0գօստոսի 10-ի առավոտյան, ԼՂՀ Մարտունի քաղաքի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար: Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակի բազմամարդ լինելու պատճառը գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային հերոս, Մոնթե Մելքոնյանի անվան, Մարտունի-2 զորամասի նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունն էր: Միջոցառման հենց սկզբում նորակոչիկները երդվեցին, իսկ հետո բացվեց միտինգը՝ նվիրված զինվորական երդման հանդիսավոր արարողությանը: Մանրամասները՝ shamshyan.com/h...