Рет қаралды 130,448
ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻՆ - Արթուր և Արաքսյա Սուքիասյանները ընտանիք կազմեցին և սկսեցին ապրել․․․ մուրացկանությամբ և աղբ թափելու դիմաց ստացած գումարով: Ընտանիքում ծնված երկու երեխաներն՝ Անդրանիկն ու Արփինինեն, շարունկեցին ծնողների «գործը»։ Իսկ, երբ վերջիններս բաժանվեցին, երեխաների մայրը՝Արաքսյան, առանց ամուսնու իմացության, հանձնեց նրանց մանկատուն։ 11 տարի մանկատանը անցկացնելուց հետո,Արփինեն և Անդրանիկը վերադարձան հոր մոտ, քանի որ նրանց մայրն այդ պահին հերթական անգամ ազատազրկման մեջ էր։ Այսօր, ինչպես և նախկինում, Սուքիասյանները ապրում են մուրացկանությամբ։ Համենայն դեպս, այդ «հնագույն արհեստով» շարունակում են զբաղվել Անդրանիկն ու Արթուրը։ Իսկ Արփինեն, հրաժարվելով իր՝ հաշմանդամության կարգ ունեցող, հորից ու եղբորից, ամիսներ առաջ, տեղափոխվեց մորաքրոջ՝ Լալա Գրիգորյանի, մոտ:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԹԻՎ 1 ԹՈՔ ՇՈՈՒ
երկուշաբթի-ուրբաթ 18:30 ATV-ի եթերում!!