No video

Մեր մեծերը - Գուրգեն Ջանիբեկյան

  Рет қаралды 7,880

Samvel

Samvel

Күн бұрын

Գուրգեն Ջանիբեկի Ջանիբեկյան (Տեր--Խաչատրյան), (1897 - 1978), հայ թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1967) ԽՍՀՄ Պետական մրցանակակիր (1952)։
Գուրգեն Ջանիբեկյանը խորհրդահայ թատրոնում ստեղծել է ազգային տիպական բնավորություններ և ցայտուն դերապատկերներ:
Գուրգեն Ջանիբեկյանը 1917 թ-ին ավարտել է Երևանի ուսուցչական ռուսական սեմինարիան: 20 տարեկանից ելույթներ է ունեցել սիրողական թատերախմբերում, մասնակցել Մկրտիչ և Սյուզան Գարագաշների օպերետային, 1920 թ-ին՝ Զարիֆյան-Աբելյան խմբերի ներկայացումներին: 1922 թ-ից խաղացել է Ամո Խարազյանի շրջիկ թատրոնում, Արմեն Արմենյանի թատերախմբում (Ալեքսանդրապոլ), Թիֆլիսի Հայ դրամայի թատրոնում: 1924 թ-ից Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան թատրոն) դերասան էր (1965--67 թթ-ին՝ նաև տնօրեն): 1940--49 թթ-ին եղել է Հայկական թատերական ընկերության առաջին նախագահը: 1947--49 թթ-ին դասավանդել է Երևանի թատերական ինստիտուտում:
Ջանիբեկյանը Գրիգոր աղայի կերպարի (Վրթանես Փափազյանի «Ժայռ») լավագույն մարմնավորողն էր խորհրդահայ բեմում. այդ դերակատարումն իր կատարելությամբ մտել է հայ թատրոնի պատմության գոհարների շարքը: Դերերից են նաև՝ Բագրատ (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»), Գառնակերյան (Նաիրի Զարյանի «Փորձադաշտ»), Մարգար (Արամաշոտ Պապայանի «Աշխարհն, այո՜, շուռ է եկել»), Իվան Գոռլով (Ալեքսանդր Կոռնեյչուկի «Ռազմաճակատ»), Վառավին (Ալեքսանդր Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ»), Սոլոմոն (Արթուր Միլլերի «Գինը»), Կլաուզեն (Գերհարդ Հաուպտմանի «Մայրամուտից առաջ»), Օթելլո, Քենտ (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա»), Ջեմս Բրոուդի (Արչիբալդ Կրոնինի «Բրոուդիի ամրոցը»): Ջանիբեկյանը ռադիո- և հեռուստաբեմադրություններում խաղացել է շուրջ 100 դեր:
Ջանիբեկյանի արվեստին բնորոշ էր համառ ու անկոտրում բնավորությամբ կերպարների սոցիալ-կենցաղային ճշգրիտ ու ցայտուն վերարտադրությունը, կատարման հրաշալի տեխնիկան. «հակառակորդ» դերերի լավագույն մեկնաբաններից էր: Բեմադրել է պիեսներ Սունդուկյանի անվան թատրոնում (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը», «Վարդանանքը»՝ ըստ Դերենիկ Դեմիրճյանի):
Կատակերգական դերերում Ջանիբեկյանը հակվել է երգիծանքի սուր, հաճախ՝
գրոտեսկային շեշտադրումների:
Նկարահանվել է կինոյում («Զանգեզուր», 1938 թ., «Ամպրոպի արահետով», 1956 թ., «Հյուսիսային ծիածան», 1960 թ., «Սարոյան եղբայրներ», 1968 թ. «Հնձան», 1973 թ., «Ժայռ», 1973 թ., բոլորը՝ Հայֆիլմ, և այլն):
Ջանիբեկյանը հեղինակ է բեմավորումների (ոչ բեմական գրական երկի հարմարեցումը բեմի պահանջներին), թարգմանությունների, «Բարեկամներիս մասին» (1965 թ.) և «Իմ աշխարհից» (2 գրքով, 1977--80 թթ.) հուշերի գրքերի:
Գուրգեն Ջանիբեկյանն արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (1952 թ.), նրա անունով Երևանում կոչվել է փողոց:

Пікірлер: 5
Մեր մեծերը - Խաչիկ Դաշտենց
34:35
Samvel
Рет қаралды 4,2 М.
Մեր մեծերը - Իսրայել Օրի
38:52
Samvel
Рет қаралды 9 М.
Пройди игру и получи 5 чупа-чупсов (2024)
00:49
Екатерина Ковалева
Рет қаралды 4,1 МЛН
WILL IT BURST?
00:31
Natan por Aí
Рет қаралды 20 МЛН
王子原来是假正经#艾莎
00:39
在逃的公主
Рет қаралды 9 МЛН
Magic trick 🪄😁
00:13
Andrey Grechka
Рет қаралды 52 МЛН
Հորս վերջին մռունչը - Հովհաննես Շիազ
1:41
Poeziayi Ankyun - Poetry Corner
Рет қаралды 1,9 М.
Մեր մեծերը - Մակար Եկմալյան
29:33
Samvel
Рет қаралды 2,6 М.
Հայի ուժը - Բերքանուշ
21:25
Samvel
Рет қаралды 3,3 М.
Մեր մեծերը - Հակոբ Հակոբյան
41:59
Samvel
Рет қаралды 2,5 М.
Մեր մեծերը - Համո Սահյան
48:47
Samvel
Рет қаралды 23 М.
Մեր մեծերը - Ղևոնդ Ալիշան
29:57
Samvel
Рет қаралды 11 М.
Пройди игру и получи 5 чупа-чупсов (2024)
00:49
Екатерина Ковалева
Рет қаралды 4,1 МЛН