Рет қаралды 69,502
Մի ժամանակ աշխատատեղերով ամբողջությամբ ապահովված Թումանյան քաղաքը ինքն էր աշխատանք առաջարկում հարևան բնակավայրերին: Անկախությունից հետո պատկերը փոխվել է: Շագրենյան կաշվի նման փոքրացած քաղաքում յուրաքանչյուրն իր իմացած կերպով է իր գլուխը պահում: Մեր գործընկերներըհանդիպել, զրուցել են Թումանյանում ապրող Արտաշես Ազարյանի հետ, որն այծեր է պահում։ Տեսանյութի հերոսը տարիներ առաջ արտագնա աշխատանքի է մեկնած եղել, բայց հասկացել է, որ առանց հայրենի Թումանյանի ու առանց այծերի չի կարող ապրել։ Մանրամասները տեսանյութում։