@armcomedy-ի տղաներ ջան , շնորհակալությում հաղորդման հեղիմակ-վարող Նարեկին ձեզ հյուրընկալելու համար 💙 Ձեր եթերից «գողացա» ու հայտնաբերեցի տիկին Ալինայի և #117 էպիզոդները❣️❣️❣️
@vahekhachaturian24249 ай бұрын
chisht es asm bayc siktir exi
@AloBlo-ll6ql7 ай бұрын
1000% ճշմարտություն։ Ու պետք է ազգային հարստություններին հաճախ ի ցույց բերել, որպեսզի զարգանանք, կրթվենք, մաքրվենք։
@anushikalvandyan102 Жыл бұрын
ես հիացած եմ, ոչ մի գրամ նեգատիվ ու բողոք չկար էս կնոջ մեջ, հանդուրժողականության ու ներդաշնակության օրինակ ♥
@silvaatoyan4464 Жыл бұрын
Ես google podcast-ով էի լսում, էնքան հետաքրքիր էր, էկա KZbin, որ անպայման տիկին Փահլևանյանին դեմքով էլ ճանաչեմ։ Ինչքան բան չգիտենք մենք մեր մասին ու ինչ հանճարեղ մարդկանց չենք ճանաչում։ Նարեկ ջան, շնորհակալություն էս զրույցի համար։ Ուղղակի հրաշք էր էս կինը ու իր գիտելիքը ❤
@lenakarapetyan42336 ай бұрын
Շնորհակալ եմ տիկին Փահլևանյան, ձեր խոսքը կարծես դասական երաժշտություն լինի։ Շնորհակալ եմ ❤
@vardanerevan Жыл бұрын
"Քաղաքագետներից" հետո կարծես թե մեծ դոզայով մաքուր օդ մտավ մարմնիս մեջ...Շնորհակալություն։❤
@annaaghajanyan7712 Жыл бұрын
Իմ սիրելի Ալինա Աշոտովնա!!! Որքան էի Ձեզ կարոտել, Ձեր մեղմիկ ու հուսադրող ձայնը. Առավոտս ձեզանով սկսվեց, ուսանողական տարիների քաղցր հուշերով…Հաճելի էմոցիաների տարափ էր… Շնորկալությու էս զրույցի համար թե Ձեզ , թե Նարեկին! ❤
@anahitpoghosyan5314 Жыл бұрын
Բանիմաց,կիրթ և համեստ հյուր էր Նարեկ ջան:Երանի շատ մարդ լսի,,ինչքան կարոտ ենք նման մարդկանց լսել,սովորել,ՄԱՔՐՎԵԼ
@arshaluysmushkambaryan6158 Жыл бұрын
Տիկին Փահլևանյանի նման հյուրերի շատ հրավիրեք։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար❤
@nare891 Жыл бұрын
Ինչքան անհրաժեշտ է հիմա մեր ազգին այս տեսակ հաղորդումները❤ Հրաշք մասնագետ,հիանալի ուսուցչուհի,հայուհու իսկական արիստոկրատ կերպար:
@marinadellalyan2100 Жыл бұрын
Հանրագիտարանային գիտելիքների շտեմարան, սիրելի ու թանկագին տիկին Ալինա Փահլևանյան, անչափ շնորհակալ եմ այս զրույցի համար: Գրկում եմ Ձեզ պինդ:
@Gogi-e7m Жыл бұрын
Շնորհակալություն տիկին Ալինային և հաղորդման հեղինակներին։ Կեցցե'ք, հրաշալի հյուր ունեք👌
@tamarakocharyan8419 Жыл бұрын
Վայ,այս ինչ հրաշալի հյուր էր,այս ինչքաաաան բան սովորեցի,ինչքաաան ուրախ եմ,որ դեռ կան մեր շրջապատում այս կարգի բանիմաց,կիրթ,ուսուցանող մարդիկ։Մի քանի անգամ հետուառաջ անելով լսում եմ յուրաքանչյուր միտքը։Շնորհակալություն ,Նարեկ ջան,պարգևած հրաշալի զգացողությունների համար,ճանաչելու համար,մեր ազգի մարգարիտներից է տիկին Ալինան,🥰❤
@lusineisraelyan582 Жыл бұрын
Վաղուց այսպիսի հաճույք չէի ստացել։ Շնորհակալություն հարցազրույցի համար։
@gayanesahakyan5251 Жыл бұрын
Նարեկի՝ ամեն անգամ իր համար մի նոր բան բացահայտելուց «մանկական» անկեղծ զարմանքն ու հետաքրքրությունը ուղղակի նախանձելի ա: Ցավոք, շատերը սովորելու, անընդհատ զարգանալու էդ խանդավառությունը չունեն, կամ կորցրել են: Շատերին էլ թվում ա, որ իրենք արդեն ամեն ինչ գիտեն, ինչ էլ, որ չգիտեն՝ էդ պարզապես անպետք ու ավելորդ ինֆորմացիա ա:
@user_am.216 ай бұрын
Երգով են ասել ու արել ամեն ինչ,դրա համար ագրեսիա չի եղեյ,էմոցիաները ուղղել են օգուտ բերեյռւն,հրաշք🧡
@lilithovhannisyan2408 Жыл бұрын
Նարեկ ջան մեծ բավականություն ստացա։ Շնորհակալություն Հատկապես հիմա գտեք, պեղեք այս գոհարները, որ թաքնված են մասնագիտական բուհերում, թող բոլորս լսենք,կրթվենք, լիանանք ու հարստանանք այն գիտելիքներով, որոնց ծարավ ենք։
@marinematevosyan4400 Жыл бұрын
Տիկին Ալինան հայտնություն է ինձ համար։Խոնարհումը Ձեզ հարգարժան տիկին ❤
@narekpetrosyan3209 ай бұрын
Պապից թոռանը անցնում է են շերտերում, որոնք անմիջականորեն հողի հետ են կապված. It's profound truth and truly striking
@gohararistakesyan44449 ай бұрын
Ուղղակի հիացած եմ, ինչքան բան իմացա մեր մշակույթի մասին, որ չգիտեի, հպարտ եմ, որ ունենք Ձեր նման հայեցի, կիրթ, բարեհամբույր ու իր ժողովրդին ու գործին նվիրված մեծատառով Մարդ ու Մասնագետ։ Ուրախացա, որ մեր հազարամյակների պատմություն ունեցող մշակույթը մանկապարտեզից սկսած սովորում են։ Շնորհակալ եմ հաղորդավարին' անչափ հետաքրքիր հաղորդման համար։
@lilitgrigoryan5973 Жыл бұрын
Շնորհակալ եմ անչափ նման հյուր հրավիրելու համար,շատ մեծ բավականություն ստացա այս հաղորդումից։
@goharvardumyan2405 Жыл бұрын
Հիասքանչ տիկին Ալինան հոյակապ բացատրում ու մեկնաբանում է մեր երաժշտարվեստը! Հազար շնորհակալություն!
@annagrigoryan5551 Жыл бұрын
Ձեզ լսելուց հետո դժվար է վերադառնալ ներկա երբ ամեն ինչ հերքվում է Շնորհակալություն ❤❤❤
@GGT-sg1sc Жыл бұрын
Հաճույքով դիտեցի և լսեցի Ձեզ, կգրկեի Ձեզ ու իմ տատիկի ջերմությունն ու կարոտը կառնեի, տիկին Ալինա ....... Շատ երիտասարդ ձայն ունեք:
@Menua61 Жыл бұрын
Արտակարգ գրագետ ուսուցողական հաղորդում է. Բռավո!!!
@gaaaaaaf Жыл бұрын
Շնորհակալ եմ այս հարցազրույցի համար:Գրագետ խոսք,հաճելի ձայն, անթերի պրոֆեսիոնալիզմ:Այս դժվար օրերին սա հոգու բալասան է:Չնայած էլի հուզվում էի լսելուց,արժեքավոր խոսքը այնքան հավադեպ է, որ անկախ քեզնից հուզվում ես:
@tatevtalking Жыл бұрын
բախտավոր եմ, որ 1 տարի հաճախել եմ տիկին Փահլևանյանի դասերին և սովորել եմ խազագրությունը (հայկական նոտագրությունը): ❤
@silvaantonyan965810 ай бұрын
Ցանկացած տարիքի մարդու համար տիկին Փահլևանյանը մեծ ուսուցիչ է։Շնորհակալություն ։
@nagringhesrabyan18473 ай бұрын
Հրաշալի է Ձեզ լսելը, խնդրում եմ էլի հրավիրեք, անվերջ ուզում ենք լսել և սովորեցնել մեր աշակերտներին
@АрменуиМкртчян-н7р Жыл бұрын
Տիկին Ալինա, թող երկար դեռ շարունակվի ձեր ազգանվեր գործունեությունը ի շահ մեր մշակույթի եւ հարատեվության:
@GayaneP9 ай бұрын
Շատ կարևոր հաղորդում🙂
@syuzannaxaratyan6206 Жыл бұрын
Շնորհակալություն ահռելի աշխատանքի , այսքան որակ ու իմաստ փոխանցելու համար❤❤
@cocokirakos-ws3fy7 ай бұрын
Բոլոր գործերս թոշեցի ու վաելիցի ձեր հաղորդումը։ Հարգանքներս տիկին Ալինա
@lauranersisyan5696 Жыл бұрын
Ամեն շաբաթ սպասում էի ժողովրդական ստեղծագործության ու հայ երաժշտական գրականության դասերին, որովհետև ամեն անգամ զարմանում էի, հիանում ու ավելի շատ սիրում մեր երգն ու երաժշտությունը։ Մենք հիանում ենք ենք կույր Բախով, չիմանալով որ ունենք այնպիսի մի հզոր երաժիշտ, ինչպիսին է Նիկողայոս Տիգրանյանը, ով, ցավոք, նույնպես կույր էր։ Հայերը իրենց մշակույթին ծանոթ չեն, շատ ենք օտարվել, մինչդեռ մերն այնքան անաղարտ է, այնքան գեղեցիկ, այնքան զարմանալի ու այնքան մերն է։ Շատ շնորհակալ եմ այս հարցազրույցի համար։ Հույս ունեմ՝ դեռ առիթներ շատ կունենանք տիկին Փահլևանյանին լսելու։
@vivienshagan6663 Жыл бұрын
էդ ո՞րտեղ եք կարդացել, որ բախը կույր է եղել, կասե՞ք, ԲԱԽ - ը լավ տեսողություն ուներ, էդ Բեթհովենն է խլացել եվ նույնիսկ այդպես չափավարել է իր գործը նվագող սիմֆոնիկ նվագախումբը
@arturmkrtchyan8300 Жыл бұрын
Բախը առհասարակ ունեցել է վատ տեսողություն, բայց կուրացել է աչքի 2 անհաջող վիրահատությունների պատճառով,ինչից էլ ամիսներ անց մահացել է։ @@vivienshagan6663
@animartirossian8020 Жыл бұрын
Շնորհակալություն տիկին Փահլևանյանին լսելու հնարավորության համար ❤
@anahitoganesian1866 Жыл бұрын
Շատ հաճելի և ուսուցողական հաղորդում է՝ դաս։ Հատկապես հիացած եմ Նարեկի անկեղծ միջամտություններով։ ❤Հիմնվորված ու ներդաշնակ զրույց է։ Շնոհակալ եմ
@hasmikgrigoryan25606 ай бұрын
Որպես երաժշտությունից հեռու մարդ, էնքան հիացած եմ այս թողարհումով։ Լիքը նոր, հետաքրքիր ու անսպասելի բաներ լսեցի ու իմացա։ Յուրաքանչյուր հայ պետք է անպայման լսի այս անչափ կարևոր ու արժեքավոր զրույցը։ Մի տեսակ վերաիմաստավորվեց իմ համար ժողովրդական երգարվեստը։
@garnik75012 күн бұрын
Ես էսպես ուշադիր, կյանքումս ո'չ ոքի չեմ լսել,ապրես Նարեկ ջան, մեր ազգի համար մեծ բան ես անում,հիացած եմ անչափ 👏🏻👏🏻👏🏻
@anushrstakyan7741 Жыл бұрын
Հրաշքը տիկին Ալինան է , էէէս ինչ բավականություն ստացա ❤❤❤❤շնորհակալ ենք : Եթերները լցրեք նման նվիրյալներով: Անսահման սիրեցի պրոֆեսիոնալ տիկնոջը❤❤❤
@Irenaa26 Жыл бұрын
Շնորհակալություն նման արժեքավոր զրույցի համար💛💛💛Տիկին Ալինային էլ երկար տարիների կյանք նորանոր սերունդների իր մտքի ու հոգու գանձերը փոխանցելու համար💛💛🥰🥰
@TheLevonk Жыл бұрын
Ամեն մի բառը դիսերտացիայի մի լավ թեմա է, լավ ֆիլմի սցենար։ Ալինա Աշոտովնա ջան, դուք Հայաստանի պարծանքն եք և խիղճը։
Շնորհակալ եմ: Սենց էմոցիաներ երբեք չեմ ապրել, մեր երգերի, մեր երաժշտության հանդեպ, ամեն թեմայից մի քանի անգամ փշաքաղվել եմ, հուզվել: Երկար կյանք տիկին Փահլեվանյանին:
@A.B.G1989 Жыл бұрын
Ֆանտաստիկ հարցազրույց, երաժշտությունից բացարձակ հեռու լինելով, հետաքրքրությամբ լսեցի ու ոգեշնչվեցի. Շնորհակալ ենք նման հյուրի համար
@zareh111152Ай бұрын
Խոնարհումի արժանի Մարդ-մասնագետ, Աստված պահապան։❤
@yelizavetater-simonyan9040 Жыл бұрын
Իմ շատ սիրելի Ալինա Աշոտովնա, պաշտում էի Ձեր դասերը։ Այսքան գեղեցիկ ներկայացնել մեր ազգայինը մշակույթը, գերագույն հաճույք է ևս մեկ անգամ լսել Ձեզ։ Շնորհակալություն։ ❤
@borisvardanyan5104 Жыл бұрын
Շնորհակալություն Նարեկ ջան։ Եթե կարող եք Արուսյակ Սահակյանին էլ հյուրընկալեք, էպոսի մասին էլ լսենք❤
@alinagevorgyan693011 ай бұрын
Շնորհակալ եմ հաղորդման համար։ ❤
@anushharutyunyan4649 Жыл бұрын
Ինչ հարստացնող էր։ Այնքան ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա լսել տիկին Ալինային։ Շնարհակալություն հաղորդման համար։
@emmapetrosyan5656 Жыл бұрын
Ալինա ջան, շատ լավ մասնագիտական վերլուծում ժողովրդական երգի
@siranushpahlevanyan Жыл бұрын
Ինչքան գրագետ ու բանիմաց 👏🏻👏🏻👏🏻
@tatevikbarseghyan3282 Жыл бұрын
Ինչ լավ թողարկում էր: Նենց հաճույքով ու ջերմությամբ լցվելով եմ նայել 🤍
@SatenikSamvelyan-y1n Жыл бұрын
Եւս մեկ հրաշալի հյուր, շնորհակալություն Նարեկ ջան։ Տիկին Փահլեւանյանը ուղղակի մի քանի մակարդակով բարձրացրեց իմ ազգային գիտակցությունը։ Հիացած եմ, թող բազմապատկվեն Ձեզ նման ազգային Հրաշալիքները։
@anahitharutyunyan63419 ай бұрын
Հմայված մեր Հայ Տիկնոջով։ Հաճելի կին, հարուստ ներաշխարհով եվ ինֆորմացիայով։ Հպարտանում մեր այսպիսի հայերով։ Սիրտս լցվում է մեծագույն բավականությամբ։ Աստված օրհնի հայ ազգս🙏🏻🙏🏻🙏🏻։ Շնորհակալություն
@stepankhalatyanviolinist Жыл бұрын
Շնորհակալություն տիկին Պահլևանյանին հյուրընկալելու համար։ Պետք է լսել և անգիր անել...
@lusinenazaryan7889 Жыл бұрын
Նարեկ ջան, շնորհակալություն մեզ՝ տիկին Ալինային և մյուս հետաքրքիր մարդկանց լսելու հնարավորություն տալու համար
@galyakirakosyan Жыл бұрын
Էն դեպքերից, որ որոշ ժամանակ հետո նորից եմ լսելու ու շատ անգամներ❤
@karmirArev Жыл бұрын
🧘♂️ գրագետ մարդկանց լսելը հաճելի է ու օգտակար.
@varduhikarapetyan2709 Жыл бұрын
Մեծագույն բավականությամբ լսեցի֊դիտեցի ձեր զրույցը տիկին Ալին Փահլեվանյանի հետ։շնորհակալություն։խնդրում եմ էլի հրավիրել նրան։շատ բան սովորեցի։մեր ազգային գանձերից է տիկին Փահլեվանյանը
@susanhakobyan676 Жыл бұрын
Էնքան հաճելի էր լսել տիկին Փահլևանյանին,շատ ականջահաճո էր։Շնորհակալություն նման դասախոսության համար։
@narinemikayelyan8715 Жыл бұрын
Էս ինչ հոյակապ զրույց էր, այնպես թևավորեց, շատ շնորհակալ եմ Նարեկ ջան․․․
@silviahakobjanyan8741 Жыл бұрын
Երբ զրույցի ընթացքում մի քանի անգամ փշաքաղվում ես հայ լինելու հպարտությունից։ Շնորհակալություն այսքան մեծ գիտելիքն առատաձեռն փոխանցելու համար։ Չկար ոչ մի բացասական նոտա դեպի այլ մշակույթներ, ու չեք ստիպում ազգայինը գնահատել, այլ, ինչպես նշեցինք, վարակիչ էր ))
@mariammkrtchyan874 Жыл бұрын
Գերագույն հաճույք ստացա)) Ինչքան հաճելի էր լսելը, նույնիսկ քիչ էր։ Ու շատ-շատ կարեւոր է մեր արժեքների ճանաչումը ու իմացությունը՝ մեր մշակույթը մեր դեմքն է։ Հաճելի կլինի ձեր փոդքաստում էլի նման մշակույթ կրող մարդկանց հյուրընկալեք❤️ Ապրեք շատ
@tatevikgrigoryan62109 ай бұрын
Շնորհակալություն
@hasykh-yan691011 ай бұрын
Ֆանտաստիկ հետաքրքիր ու տաքուք զրույց❤ Առանց հուզվել հնարավոր չի դիտել 🙏🏻
@hripsimeghevondyan2594 Жыл бұрын
Շնորհահալ եմ շատ, տատիս կարոտը առա
@arminebalasanyan1403Ай бұрын
Երրորդ անգամ եմ լսում,որքա՜ն հաճելի է ամեն րոպեն: Ապրեք երկար, տիկին Փահլևանյան:
@RozaAvagyan-fc1qn Жыл бұрын
Հիանալի էր, Որպես ուսուցիչ այնքան անհրաժեշտ էր այս պոդքասթը։ Շնորհակալ եմ Կուզեմ համայն հայերը լսեն այս զրույցըէ
@anahitmuradyan500 Жыл бұрын
Նախորդ հաղորդումը նայեցի՝ մտածեցի որ ամենահաջողվածն եր, հետո սա նայեցի մեկ շնչի վրա, շատ հետաքրքիր էր։
@Levon-Barseghyan11 ай бұрын
Շնորհակալություն ձեզ։
@tamarakocharyan8419 Жыл бұрын
Բա հայերենը․․․ինչքան սիրուն բառեր լսեցի
@hasmikhayrapetyan20769 ай бұрын
Շնորհակալ եմ,անչափ շնորհակալ եմ,շա՜տ հետաքրքիր էր, շա՜տ ուսանելի։Սա հենց այն էր, ինչ պետք էր ինձ ու ինչի մասին կուզեի լսել❤
@sarikkhudanyan8774 Жыл бұрын
Հրապուրվեցի անչափ հյուրի հարուստ ու շատ հետաքրքիր տեղեկատվությամբ որ անպայման կուզեմ իմ ընկերները նույնպես հաղորդակցվեն😇
Հրաշալի է, ուսուցողական։ Բազմաթիվ անգամներ զրուցեցի, համաձայնեցի ու հակադրվեցի…
@marzpetpotoyan-6729 ай бұрын
Մեր հրաշալի Տիկին Փահլևանյան 👏
@tigranmatinyan4701 Жыл бұрын
Էս անգամվանը միակն է, որ արագացված չեմ լսում, որ շուտ չվերջանա... 🥰
@meriarm9 ай бұрын
Մեծագույն հաճույք ստացա, շնորհակալություն, Նարեկ ջան: Ինչպիսի կիրթ, բանիմաց ու բաց մտահորիզոնով կին` թե սեփական արժեքը իմացող, թե մյուսներինը գնահատող: Նաև հաճելի էր լսել շատ գեղեցիկ հայերեն:
Նարեկ ջան,երանի ձեզ,որ Հայրիկ Մուրադյանի հետ աշխատած մտավորականի հետ շփվելու հնարավորություն եք ունեցել....
@svetlanasargsyan564811 ай бұрын
Անչափ շնորհակալ եմ այս ընտիր զրուցի համար։ Իսկապես շաաատ ինֆորմատիվ է։ Տիկին Ալինայի առաջին անգամ եմ լսում ու հաճույքով կլսեյի ամեն օր❤
@davitvatyan Жыл бұрын
Հրաշք կին, համեստ, ամենքի հանդեպ հարգալից, բանիմաց Շնորհակալություն
@anahitandreasyan2486 Жыл бұрын
Բացառիկ ու հոգեցունց զրույց էր,շնորհակալ եմ Ձեզ❤️
@YourguideinArmenia Жыл бұрын
Շնորհակալ ենք, զորանա՜ք։ Նարեկ ջան, այս օրերին արժի նաև Խաչիկ գյուղի քահանա Տեր Հովհաննեսին հրավիրել, սատարող, աջակցող մարդ է
@Анжела-ш6ц10 ай бұрын
Շատ հաճելի է տեսնել և լսել տիկին Փահլևանյանին։ Ապրեք Նարեկ ջան ճիշտ հյուր հրավիրելու համար։❤❤❤❤
@armeneganyan1266 Жыл бұрын
Ինչ խելացի տիկին ա։ ինչքան ճիշտ գրագետ մատչելիա խոսուշ❤❤❤❤՝
@tatevikphilipp Жыл бұрын
Վայ, Նարեկ ջան, երախտապարտ եմ քեզ, էս հրաշք հյուրի համար 🫶 Եթե հնարավոր է, խնդրում եմ հրավիրի Արուսյակ Սահակյանին։ Նա բանասաց- ազգագրագետ է ու Սասնա Ծռերի փայլուն մասնագետ։ Մի ազգային գանձ էլ ինքն է։ 🤗
@ruzanvaragavan5856 Жыл бұрын
Շնորհակալ եմ այս հետաքրքիր զրույցի համար։ մեր արմատները պետք է իմանանք ու հասկանանք
@SalomeEngybaryan10 ай бұрын
Հրաշալի զրույց էր՝ հրաշալի հյուրի հետ. լուսավոր, լավատես, իմաստուն, իսկական մտավորական։ Շնորհակալ եմ ☀️
@svetaadamyan3403 Жыл бұрын
Շշմելու ինֆորմացիա էր, շնորհակալ եմ այս ամենը մեզ փոխանցելու համար։
Շնորհակալություն Նարեկին, հյուրերի մասով ընտրողական լինելու համար: 😊
@BarseghyanSona10 ай бұрын
Հարգանքներս ՛ հիացած եմ❤❤
@shmavonavetisyan3194 Жыл бұрын
Շատ շնորհակալ եմ Նարեկ Ամիրխանյան ջան
@VeraVar-ty2bj10 ай бұрын
Շատ հաճելի է լսել տիկնոջը
@areviksargsyan7071 Жыл бұрын
Հիանալի զրույց ու հրաշք զրուցակից 💜💜 Շնորհակալ եմ շա՜տ 🥰
@anushsargsyan5582 Жыл бұрын
Լսում ես և կրթվում։ Շատ հաճելի է լսել նման մարդկանց❤
@varuzhanmargaryan3547 Жыл бұрын
Բաց Դաս - Սիրելի պրոֆեսոր` տիկ. Ալինա Փահլեվանյան ինչպես միշտ հիանացմունքով լսեցի: Շնորհակալություն նաեւ հաղորդավար `Նարեկին հետաքրքիր ուսուցողական, հիանալի զրույց կազմակերպելու համար:
@gayanebabajanyan1987Ай бұрын
Հիանալի անձնաորություն! Շնորհակալություն շատ հետաքրքիր և բովանդակալի զրույցի համար 👍👏❤️💐🙏
@Mherhenry Жыл бұрын
Նարեկ ջան, անչափ շնորհակալ եմ այս անչափ կարևոր հարցազրույցի համար։ Սա երևի պետք ա պահեմ, հետո էրեխեքիս, թոռներիս լսացնեմ ․․․