Սաղմոս 17/ Saghmosner/ PSALMS

  Рет қаралды 35,737

David Kyureghyan / Expository preaching

David Kyureghyan / Expository preaching

Күн бұрын

📖Կարդաց/ Սարգիս Նաջարյան
🎶 soundtrack/ Avatar
________________________________
17 ԴԱՒԹԻ ՅԱՂԹԱԿԱՆ ԵՐԳԸ 1 Այսուհետեւ՝ Տիրոջ ծառայ Դաւթի՝ քաջամարտիկի մասին, որն օրհնութեան այս խօսքերը Տիրոջն ուղղեց այն օրը, երբ Տէրը փրկեց նրան բոլոր թշնամիների ու Սաւուղի ձեռքից. եւ ասաց. 2 Սիրում եմ քեզ, Տէ՛ր, զօրութի՛ւն իմ. ո՛վ Տէր, պահպանի՛չ իմ, ապաւէ՛ն իմ եւ փրկի՛չ: 3 Աստուած օգնականս է, ես յոյսս դրել եմ նրա վրայ. իմ ապաւէնն է, փրկութեանս եղջիւրը, ինձ ընդունողը: 4 Օրհնելով կը կանչեմ Տիրոջը, եւ իմ թշնամիներից կ՚ազատուեմ: 5 Մահուան տառապանքը շրջապատեց ինձ, եւ անօրէնութեան հեղեղն ինձ վրդովեց: 6 Դժոխքի ցաւերը պաշարեցին ինձ, եւ մահացու վտանգներն ինձ հասան: 7 Նեղութեանս մէջ ես Տիրոջը դիմեցի եւ իմ Աստծուն աղաղակեցի. Նա լսեց ինձ եւ իմ աղօթքի ձայնն իր սուրբ տաճարից, նրան ուղղուած աղաղակս նրա ականջին է հասնելու: 8 Ցնցուեց ու դողաց երկիրը, եւ լեռների հիմքերը սասանուեցին ու խախտուեցին, քանզի բարկացաւ նրանց վրայ Աստուած: 9 Նրա բարկութիւնից ծուխ բարձրացաւ, երեսից հուր բորբոքուեց, եւ կայծակներ ճարճատեցին նրանից: 10 Ցածրացրեց նա երկինքն ու իջաւ, եւ նրա ոտքերի տակ մառախուղ էր: 11 Ելաւ նա քերովբէների վրայ ու թռաւ, սլացաւ հողմի թեւերով: 12 Խաւարն իր համար ծածկոյթ դարձրեց, եւ շուրջբոլորն իր տունը եղաւ՝ օդի ամպերի թանձր ջրերով: 13 Նա փայլատակեց նրանց առջեւ, ամպերը կարկուտ եւ հրեղէն կայծակներ արձակեցին: 14 Որոտաց Տէրն երկնքից, եւ Բարձրեալն իր ձայնը լսել տուեց կարկտով ու հուր կայծակներով: 15 Ուղարկեց իր նետերն ու ցրեց դրանք, շատացրեց իր կայծակները եւ սփռեց դրանք: 16 Քո զայրոյթից, Տէ՛ր, եւ քո բարկութեան հողմի շառաչից երեւացին ջրերի ակունքները, եւ յայտնուեցին հիմքերն աշխարհի: 17 Վերից փութալով՝ Տէրը վերցրեց ինձ, վերցրեց ինձ ջրերի հեղեղից: 18 Տէրը կը փրկի ինձ իմ զօրեղ թշնամիներից ու ինձ ատողներից, որոնք աւելի հզօր են, քան ես: 19 Նրանք ինձ վրայ հասան չարչարանքներիս օրերին, բայց Տէրն ինձ զօրութիւն տուեց 20 ու անդորրութիւն պարգեւեց: Եւ Տէրը կը փրկի ինձ, քանզի նա ինձ հաւանեց: 21 Տէրն ինձ կը հատուցի ըստ իմ արդարութեան, ըստ իմ անբծութեան կը հատուցի ինձ: 22 Ես կը պահեմ Տիրոջ ճանապարհը եւ իմ Աստծու դէմ ամբարշտութիւն չեմ անի: 23 Նրա բոլոր օրէնքներն իմ առջեւ են, նա արդարութիւնն իր չհեռացրեց ինձնից: 24 Եւ ես անբասիր կը լինեմ նրա հանդէպ, կը զգուշանամ իմ անօրէնութիւնից: 25 Տէրն ինձ կը հատուցի ըստ իմ արդարութեան, ըստ իմ ձեռքերի մաքրութեան, որ նրա աչքի առջեւ է: 26 Սրբի հետ սուրբ կը լինես, Տէ՛ր, անարատ մարդու հետ՝ անարատ: 27 Ընտրեալների հետ ընտրեալ կը լինես եւ խոտորուածներին կը կործանես: 28 Դու փրկում ես հեզ ժողովուրդներին, իսկ ամբարտաւանների աչքերը խոնարհեցնում: 29 Դու լոյս ես տալիս իմ ճրագին, Տէ՛ր. Աստուա՛ծ իմ, լուսաւորի՛ր ինձ խաւարում: 30 Քեզնով կը փրկուեմ ես փորձութիւնից, Աստծուս շնորհիւ պարիսպներ կը յաղթահարեմ: 31 Աստուա՛ծ իմ, անթերի են քո ճանապարհները, ընտիր են խօսքերը Տիրոջ, նա ապաւէնն է բոլոր նրանց, ովքեր յոյսը դրել են նրա վրայ. 32 քանզի Տիրոջից բացի ո՞վ է Աստուած, կամ ո՞վ է Աստուած մեր Աստծուց բացի: 33 Աստուա՛ծ, դու ինձ ուժ պարգեւեցիր եւ իմ ճանապարհն անբիծ դարձրիր: 34 Ինձ ոտքեր տուիր եղջերուի ոտքերի նման, եւ բարձր տեղերի վրայ կանգնեցրիր ինձ: 35 Ձեռքերս վարժեցրիր պատերազմի, իսկ բազուկն իմ դարձրիր ինչպէս հաստ աղեղ: 36 Տուիր ինձ նաեւ քո փրկարար պաշտպանութիւնը: Աջդ զօրավիգ եղաւ ինձ, իսկ խրատդ միշտ կանգուն պահեց. քո խրատն իմաստուն կը դարձնի ինձ: 37 Ընդարձակեցիր ուղիս իմ ոտքերի տակ, եւ ընթացքն իմ չտկարացաւ: 38 Հալածելով թշնամիներիս՝ ես կը հասնեմ նրանց ու ետ չեմ դառնայ, մինչեւ չոչնչացնեմ նրանց: 39 Ես կ՚ընկճեմ նրանց, որ այլեւս չկարողանան կանգնել, եւ նրանք կ՚ընկնեն իմ ոտքերի տակ: 40 Դու ինձ պատերազմելու զօրութիւն տուիր, դէմս ելնողներին ոտքերիս տակ գցեցիր: 41 Թշնամիներիս դու հալածեցիր, իսկ ինձ ատողներին ոչնչացրիր: 42 Աղաղակեցին նրանք, բայց չկար մէկը, որ փրկէր նրանց, կանչեցին Տիրոջը, բայց նա չլսեց նրանց: 43 Ես կը փշրեմ, հողմափոշի կը դարձնեմ նրանց, փողոցների ցեխի պէս կը տրորեմ նրանց: 44 Տէրն ինձ կը փրկի ժողովրդի ըմբոստութիւնից եւ ինձ հեթանոսների գլուխ կը կարգի: 45 Իմ չճանաչած ժողովուրդն ինձ ծառայեց եւ համակ ականջ դարձած՝ լսեց ինձ: 46 Օտարների որդիներն ինձ ստեցին, օտարների որդիները մաշուեցին՝ խոտորուելով իրենց շաւղից: 47 Կենդանի է Տէրն ու օրհնեալ է Աստուած, եւ թող բարձր լինի Աստուածն իմ փրկութեան: 48 Աստուածն իմ, որ լուծում է վրէժն իմ եւ ժողովուրդներին ինձ է հնազանդեցնում, 49 որ փրկում է ինձ իմ գազազած թշնամիներից. դու բարձր դասեցիր ինձ իմ հակառակորդներից, անիրաւ մարդուց ազատեցիր ինձ: 50 Դրա համար գոհութիւն պիտի մատուցեմ քեզ հեթանոսների մէջ եւ քո անուանը սաղմոս պիտի երգեմ: 51 Դու փրկութեամբ մեծարեցիր թագաւորիդ՝ ողորմելով քո օծեալ Դաւթին ու նրա սերնդին յաւիտեանս յաւիտենից:
Facebook- / 100007149492550
#psalms #եկեղեցի #սաղմոս #bible #hogevor #biblestudy #քարոզ #prayer #prayforarmenia #prayfortheworld

Пікірлер: 91
@manikishkhanyan6481
@manikishkhanyan6481 Жыл бұрын
Ամեն:
@nunegrigoryan2425
@nunegrigoryan2425 Жыл бұрын
Ամեն
@shushanserobyan4379
@shushanserobyan4379 8 ай бұрын
Amen
@zaruhinazaryan2287
@zaruhinazaryan2287 Жыл бұрын
🙏🙏🙏🙏🙏
@zaragasparyan9217
@zaragasparyan9217 Жыл бұрын
Փառք քեզ Տեր,որ մեր ապավենը միայն Դու ես։Ամեննննն։
@Andranik1
@Andranik1 Жыл бұрын
Amen u amen
@LiliEgikyan
@LiliEgikyan Ай бұрын
🙏🏻ԱՄԵՆ🙏🏻
@совкусомизапахом
@совкусомизапахом Жыл бұрын
Ամեն🙏🙏🙏
@shushikhakobyan1113
@shushikhakobyan1113 Жыл бұрын
Ամեն Տեր Փառք պատիվ գոհություն,Հորը ,Որդուն եվ Սուրբ Հոգուն
@ГаянеНикогосян-й2щ
@ГаянеНикогосян-й2щ Жыл бұрын
Аствац им зорацру им азгин аес джвар жаманакнерум
@АсмикМириджанян
@АсмикМириджанян Жыл бұрын
Փառք Տիրոջը ։ԱՄԵՆ
@АрминеВарданян-н3й
@АрминеВарданян-н3й Жыл бұрын
🙏🙏🙏
@sargisaxa6907
@sargisaxa6907 8 ай бұрын
Ալելույա Ամեն։❤
@JULIA-w6u9v
@JULIA-w6u9v Жыл бұрын
Аминь. Господь🙏🙏🙏
@G.G92
@G.G92 Жыл бұрын
Ամեն.....
@sarosaro5618
@sarosaro5618 Жыл бұрын
Փառք տիրոջը փ։րկի հայոց աշխարը եվ ողորմի մեր հոգիները մեղքերից
@arturkarapetyan3933
@arturkarapetyan3933 Жыл бұрын
ՓԱՌՔ ՀՈՐԸ,ՈՐԴՈՒՆ և ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ ԱՅԺՄ և ՄԻՇՏ և ՀԱՎԻՏՅԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ ԱՄԵՆ....
@Кнарик-и1т
@Кнарик-и1т Ай бұрын
Amen, orhni Ter inc ev im tunn.
@Jasmine-zr2sl
@Jasmine-zr2sl Жыл бұрын
Ամեն❤օրհնեալ լինեք
@shushikhakobyan1113
@shushikhakobyan1113 Жыл бұрын
Ամեն,Տեր ողերմիր ողջ գերդաստանիս,ապաշխարություն տուր։
@davidkyureghyan
@davidkyureghyan Жыл бұрын
Ամեն
@ejminkhashaki6187
@ejminkhashaki6187 Жыл бұрын
Սաղմոս 20 Շնորհակալութիւն։
@Crypto-mrypto99999
@Crypto-mrypto99999 5 ай бұрын
Parq Tiroje🙌🏻
@АсмикМириджанян
@АсмикМириджанян Жыл бұрын
Փառք քեզ ՏԵՐ Աստված
@AlvinaHovakimian
@AlvinaHovakimian Жыл бұрын
Parq qez im Ter 🙏🏻🙏🏻🙏🏻 Amen 🙏🏻
@gayane56
@gayane56 Жыл бұрын
Փառք հավիտյանս հավիտենից Ամեն
@mariamgituni9531
@mariamgituni9531 Жыл бұрын
🙏🏻🙏🏻🙏🏻
@alisvardanyan6939
@alisvardanyan6939 Жыл бұрын
Ամեն
@arkadimeliqyan5293
@arkadimeliqyan5293 Жыл бұрын
☝️⏳🙏🧖‍♂️👑💎
@annamkrtchyan1362
@annamkrtchyan1362 Жыл бұрын
Ամեն Փարք քեզ Տեր իմ Աստված օրհնյալ ես Տեր իմ 🙏🏻🙏🏻🙏🏻
@davidkyureghyan
@davidkyureghyan Жыл бұрын
Ամեն
@aidater-arutyunyan1737
@aidater-arutyunyan1737 Жыл бұрын
ԱՄԵՆ...🙏🙏🙏
@astghtigrani2821
@astghtigrani2821 Жыл бұрын
Ամեն ու Ամեն 🙏🏽
@Axpzsds_3A37
@Axpzsds_3A37 6 ай бұрын
Օրհնյալ լինի հայ ազգի Միակ եւ Ճըշ մարիտ Աստվածը'Հայրը Որդին եւ Սուրբ Հոգին
@hovenhoven7936
@hovenhoven7936 Жыл бұрын
🙏🏻 🙏🏻 🙏🏻ԱՄԷՆ🙏🏻 🙏🏻 🙏🏻
@silvakahkejian3307
@silvakahkejian3307 Жыл бұрын
Ամէն : 🙏🙏🙏🙏🙏
@narinegevorgyan4299
@narinegevorgyan4299 Жыл бұрын
Амен 🙏🙏🙏🙏🙏
@marinebaghdasaryan6085
@marinebaghdasaryan6085 Жыл бұрын
Ամեն Ամեն Ամեն
@lusvardegoryan1884
@lusvardegoryan1884 Жыл бұрын
Ամեն 🙏🙏🙏
@rozatovmasyan995
@rozatovmasyan995 Жыл бұрын
ԱՄԵՆ, ԱՄԵՆ ԱՄԵՆ 🙏🙏🙏 ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՁԵԶ 🙏🙏🙏🕊️🕊️🕊️
@martiroslalayan5344
@martiroslalayan5344 Жыл бұрын
ԱՄԵՆ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ ԴՈՒՔ ԵՔ ՄԻԱԿ ԾՇՄԱՐԻՏ ԱՍՏՎԱԾ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ
@ЛусинеЧилингарян-ы7с
@ЛусинеЧилингарян-ы7с Жыл бұрын
Аео Ев Амэн
@liliknavasardyan1803
@liliknavasardyan1803 Жыл бұрын
Ամեն🙏🙏🙏
@artenyanarmine8224
@artenyanarmine8224 Жыл бұрын
Տերը օրհնի
@davidkyureghyan
@davidkyureghyan Жыл бұрын
Նմանապես
@mariambozelik
@mariambozelik Жыл бұрын
Ամեն🙏🙏🙏 Ամեն🙏 Ամեն🙏 Աստված օրհնի Ձեզ🙏 ❤🙏
@amalyamuradyan280
@amalyamuradyan280 Жыл бұрын
։
@JULIA-w6u9v
@JULIA-w6u9v Жыл бұрын
Амень🙏🙏
@Er_imser
@Er_imser Жыл бұрын
Ամեն: Փառք քեզ իմ ողորմած ու գթասիրտ Աստված Հիսուս Քրիստոս, պաշտում եմ Քեզ❤
@davidkyureghyan
@davidkyureghyan Жыл бұрын
Ամեն
@КнарикСимонян-н2с
@КнарикСимонян-н2с Жыл бұрын
Амен терери тер
@НателаАмирагян-л5ж
@НателаАмирагян-л5ж 3 күн бұрын
Փառք իմ ՏԻՐՈՉԸ Փառք իմ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆը❤❤❤
@АкобГарибян
@АкобГарибян 11 ай бұрын
ՃՇՄԱՐԻՏ ԵՍ ՏԵ՛Ր ԻՄ ԱՍՏՈՒԱԾ ԻՄ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ ՓՐԿԻՉ ՄԵՐ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ ՏԵ՛Ր ԻՄ ❤ ՈՂՈՐՄՅԱ ՔՈ ԱՐԱՐԱԾՈԾ ԵՎ Ի՛ՆՁ ԲԱԶՄԱՄԵՂԻՍ
@gayanetigranyan5886
@gayanetigranyan5886 Жыл бұрын
🙏🙏
@davidgalstyan3956
@davidgalstyan3956 Жыл бұрын
❤❤❤❤❤❤❤
@AsyaSargsyan-yh2jb
@AsyaSargsyan-yh2jb 2 ай бұрын
Աստված իմ ամբողջ սրտով քեզ եմ ապավինում և Քո բաց ձեռքերի մեջ եմ հանձնում իմ զավակների անձերը , դու մեր պաշտպանն ես և Փրկիչը ,իմ հույսը քո վրա է...
@karmendemirchyan3147
@karmendemirchyan3147 Жыл бұрын
Ove kartum?🙏
@davidkyureghyan
@davidkyureghyan Жыл бұрын
Սարգիս Նաջարյանը 🙏🏽
@nellysimon5759
@nellysimon5759 5 ай бұрын
Ամեն❤🙏🙏🙏
@LiliEgikyan
@LiliEgikyan 5 ай бұрын
🙏ԱՄԵՆ🙏
@РузаннаАсулян-я1ь
@РузаннаАсулян-я1ь Жыл бұрын
🕊🙌🙌🙌🕊
@JULIA-w6u9v
@JULIA-w6u9v Жыл бұрын
🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏❤️
@narinegevorgyan4299
@narinegevorgyan4299 11 ай бұрын
Park im Prkich Hisus Xristosin havityan Amen ✝️🇦🇲🙏
@armensargsyan210
@armensargsyan210 5 ай бұрын
Փառավորվի Տիրոջ անունը
@LiliEgikyan
@LiliEgikyan 2 ай бұрын
🙏🏻ՓԱՌՔ ՏԻՐՈՋԸ🙏🏻
@MarìaKhachatryan-j3i
@MarìaKhachatryan-j3i 7 ай бұрын
Խաղաղություն 🙏🙏🕯🕯
@zarah1392
@zarah1392 6 ай бұрын
ԱՄԵՆ 🙏🙏🙏🙏🙏🙏🙏
@ԱննաԿառախայան
@ԱննաԿառախայան 6 ай бұрын
Фарк кез вор кеакыт зоцир инц амар Анна Амен😢
@elmiraabrahamyan8908
@elmiraabrahamyan8908 7 ай бұрын
Ամեն
@armensargsyan210
@armensargsyan210 5 ай бұрын
Ամեն
@gegeciksargsyan1716
@gegeciksargsyan1716 22 күн бұрын
Սա18 սաղմոսն է հայերերենում❤
@davitnersisyan1439
@davitnersisyan1439 Жыл бұрын
Ով է կարդում կասեք❤
@davidkyureghyan
@davidkyureghyan Жыл бұрын
Սարգիս Նաջարյանը
@davitnersisyan1439
@davitnersisyan1439 Жыл бұрын
@@davidkyureghyan 🇦🇲🙏Ձայնից անգամ օրհնվում ես,շնորհակալ եմ🇦🇲🙏
@davidkyureghyan
@davidkyureghyan Жыл бұрын
@@davitnersisyan1439 Այո, Ձեզ նույնպես շնորհակալություն
@VarduhiGrigoryan-v2e
@VarduhiGrigoryan-v2e 2 ай бұрын
Parq qez mer ter u prkich Astvac 🙏🙏🙏🙏Amen
@zaramargret6712
@zaramargret6712 4 ай бұрын
🙏🙏🙏💞💞💞💐💐💐♾️♾️♾️
@tamaraavakjan9957
@tamaraavakjan9957 11 ай бұрын
Տե՛ր ողորմիյա քո արարածներին 🙏🙏🙏🙏❤
@ВероникаМаркосян-п7й
@ВероникаМаркосян-п7й 11 ай бұрын
🙏🙏🙏🙏🙏
@AparShababyan
@AparShababyan 3 ай бұрын
Amen
@dav-boyan..
@dav-boyan.. 6 ай бұрын
❤❤
@arminevardazaryan9241
@arminevardazaryan9241 6 ай бұрын
🙏🙏
@armenuhikarapetyan316
@armenuhikarapetyan316 9 ай бұрын
ԱՄԵՆ🎉🎉🎉🎉🎉🎉🎉
@user-vs6oo5iy8f
@user-vs6oo5iy8f Ай бұрын
Սաղմոս 18
@ТатевикБарсегян-ы3ч
@ТатевикБарсегян-ы3ч 10 ай бұрын
ԱՄԵՆ ❤
@LiliEgikyan
@LiliEgikyan Ай бұрын
🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻
@AllaAgabekyan-ll9hf
@AllaAgabekyan-ll9hf Жыл бұрын
Սարգիս Նաջարյանի ձայնն է,էջն ումն է? Ինչու օրիգինալը չկա...
@davidkyureghyan
@davidkyureghyan Жыл бұрын
Բարև ձեզ: Շնորհակալություն արձագանքի համար : Էջը իմ անձնականն է (Դավիթ Կյուրեղյանինը), իսկ եթե ցանկանում եք Սաղմոսների ընթերցումը լսել առանց երաժշտության և բառերը տեսնելու, կարող եք պարզապես գրել Սաղմոսներ յություբում: Սրանք իմ պատրաստածներն են: Շնորհակալություն
@svetlanatovmasyan7449
@svetlanatovmasyan7449 11 ай бұрын
Փառք տիրոջը փառք քեզ իմ փրկիչ
@anahitnalbandian3243
@anahitnalbandian3243 10 ай бұрын
ձեր. ձայնը. Աստուծոյ. է. ուրիշները. խոսում են. չի. ընդունվում. փառք. Աստուծոյ. ձեր. ձայնը. Սաղմոս. 77. փառք. Հիսուսին. Հոր. Փառքո. համար. Ամեն
Սաղմոս 1 վերլուծություն    saxmos 1
19:10
HOGEVOR QAROZNER
Рет қаралды 4,2 М.
Առավոտյան աղոթք/Aravotyan axotq
6:34
ՈՒՂԵՐՁ
Рет қаралды 408 М.
когда не обедаешь в школе // EVA mash
00:57
EVA mash
Рет қаралды 3,7 МЛН
Սաղմոս 21/ Saghmosner/ PSALMS
5:06
David Kyureghyan / Expository preaching
Рет қаралды 12 М.
Ինչպես աղոթել - Inchpes Axotel
35:20
Օնլայն Աստվածաշունչ
Рет қаралды 95 М.
Սաղմոսներ 29,30,31/Saghmosner /PSALMS
7:53
David Kyureghyan / Expository preaching
Рет қаралды 2,9 М.
Նարեկացի․ բժշկության աղոթք
20:16
Ի Հարանց
Рет қаралды 141 М.
Saxmos 17 / Սաղմոս 17
7:04
Աստված Սեր Է Astvac Ser E
Рет қаралды 4,1 М.
Զորավոր աղոթք. Սուրբ Եփրեմ Ասորի
24:23
Հայր Աղան Երնջակյան
Рет қаралды 1,2 МЛН
Saxmos 118 / Սաղմոս 118
19:16
Աստված Սեր Է Astvac Ser E
Рет қаралды 17 М.
Սաղմոսներ 34,35 /Psalms /Saghmosner
6:54
David Kyureghyan / Expository preaching
Рет қаралды 3,3 М.