Saxmos 17 / Սաղմոս 17

  Рет қаралды 4,263

God is love

God is love

Күн бұрын

17 Այսուհետեւ՝ Տիրոջ ծառայ Դաւթի՝ քաջամարտիկի մասին, որն օրհնութեան այս խօսքերը Տիրոջն ուղղեց այն օրը, երբ Տէրը փրկեց նրան բոլոր թշնամիների ու Սաւուղի ձեռքից. եւ ասաց. 2Սիրում եմ քեզ, Տէ՛ր, զօրութի՛ւն իմ. ո՛վ Տէր, պահպանի՛չ իմ, ապաւէ՛ն իմ եւ փրկի՛չ։ 3Աստուած օգնականս է, ես յոյսս դրել եմ նրա վրայ. իմ ապաւէնն է, փրկութեանս եղջիւրը, ինձ ընդունողը։ 4Օրհնելով կը կանչեմ Տիրոջը, եւ իմ թշնամիներից կ՚ազատուեմ։ 5Մահուան տառապանքը շրջապատեց ինձ, եւ անօրէնութեան հեղեղն ինձ վրդովեց։ 6Դժոխքի ցաւերը պաշարեցին ինձ, եւ մահացու վտանգներն ինձ հասան։ 7Նեղութեանս մէջ ես Տիրոջը դիմեցի եւ իմ Աստծուն աղաղակեցի. Նա լսեց ինձ եւ իմ աղօթքի ձայնն իր սուրբ տաճարից, նրան ուղղուած աղաղակս նրա ականջին է հասնելու։ 8Ցնցուեց ու դողաց երկիրը, եւ լեռների հիմքերը սասանուեցին ու խախտուեցին, քանզի բարկացաւ նրանց վրայ Աստուած։ 9Նրա բարկութիւնից ծուխ բարձրացաւ, երեսից հուր բորբոքուեց, եւ կայծակներ ճարճատեցին նրանից։ 10Ցածրացրեց նա երկինքն ու իջաւ, եւ նրա ոտքերի տակ մառախուղ էր։ 11Ելաւ նա քերովբէների վրայ ու թռաւ, սլացաւ հողմի թեւերով։ 12Խաւարն իր համար ծածկոյթ դարձրեց, եւ շուրջբոլորն իր տունը եղաւ՝ օդի ամպերի թանձր ջրերով։ 13Նա փայլատակեց նրանց առջեւ, ամպերը կարկուտ եւ հրեղէն կայծակներ արձակեցին։ 14Որոտաց Տէրն երկնքից, եւ Բարձրեալն իր ձայնը լսել տուեց կարկտով ու հուր կայծակներով։ 15Ուղարկեց իր նետերն ու ցրեց դրանք, շատացրեց իր կայծակները եւ սփռեց դրանք։ 16Քո զայրոյթից, Տէ՛ր, եւ քո բարկութեան հողմի շառաչից երեւացին ջրերի ակունքները, եւ յայտնուեցին հիմքերն աշխարհի։ 17Վերից փութալով՝ Տէրը վերցրեց ինձ, վերցրեց ինձ ջրերի հեղեղից։ 18Տէրը կը փրկի ինձ իմ զօրեղ թշնամիներից ու ինձ ատողներից, որոնք աւելի հզօր են, քան ես։ 19Նրանք ինձ վրայ հասան չարչարանքներիս օրերին, բայց Տէրն ինձ զօրութիւն տուեց 20ու անդորրութիւն պարգեւեց։ Եւ Տէրը կը փրկի ինձ, քանզի նա ինձ հաւանեց։ 21Տէրն ինձ կը հատուցի ըստ իմ արդարութեան, ըստ իմ անբծութեան կը հատուցի ինձ։ 22Ես կը պահեմ Տիրոջ ճանապարհը եւ իմ Աստծու դէմ ամբարշտութիւն չեմ անի։ 23Նրա բոլոր օրէնքներն իմ առջեւ են, նա արդարութիւնն իր չհեռացրեց ինձնից։ 24Եւ ես անբասիր կը լինեմ նրա հանդէպ, կը զգուշանամ իմ անօրէնութիւնից։ 25Տէրն ինձ կը հատուցի ըստ իմ արդարութեան, ըստ իմ ձեռքերի մաքրութեան, որ նրա աչքի առջեւ է։ 26Սրբի հետ սուրբ կը լինես, Տէ՛ր, անարատ մարդու հետ՝ անարատ։ 27Ընտրեալների հետ ընտրեալ կը լինես եւ խոտորուածներին կը կործանես։ 28Դու փրկում ես հեզ ժողովուրդներին, իսկ ամբարտաւանների աչքերը խոնարհեցնում։ 29Դու լոյս ես տալիս իմ ճրագին, Տէ՛ր. Աստուա՛ծ իմ, լուսաւորի՛ր ինձ խաւարում։ 30Քեզնով կը փրկուեմ ես փորձութիւնից, Աստծուս շնորհիւ պարիսպներ կը յաղթահարեմ։ 31Աստուա՛ծ իմ, անթերի են քո ճանապարհները, ընտիր են խօսքերը Տիրոջ, նա ապաւէնն է բոլոր նրանց, ովքեր յոյսը դրել են նրա վրայ. 32քանզի Տիրոջից բացի ո՞վ է Աստուած, կամ ո՞վ է Աստուած մեր Աստծուց բացի։ 33Աստուա՛ծ, դու ինձ ուժ պարգեւեցիր եւ իմ ճանապարհն անբիծ դարձրիր։ 34Ինձ ոտքեր տուիր եղջերուի ոտքերի նման, եւ բարձր տեղերի վրայ կանգնեցրիր ինձ։ 35Ձեռքերս վարժեցրիր պատերազմի, իսկ բազուկն իմ դարձրիր ինչպէս հաստ աղեղ։ 36Տուիր ինձ նաեւ քո փրկարար պաշտպանութիւնը։ Աջդ զօրավիգ եղաւ ինձ, իսկ խրատդ միշտ կանգուն պահեց. քո խրատն իմաստուն կը դարձնի ինձ։ 37Ընդարձակեցիր ուղիս իմ ոտքերի տակ, եւ ընթացքն իմ չտկարացաւ։ 38Հալածելով թշնամիներիս՝ ես կը հասնեմ նրանց ու ետ չեմ դառնայ, մինչեւ չոչնչացնեմ նրանց։ 39Ես կ՚ընկճեմ նրանց, որ այլեւս չկարողանան կանգնել, եւ նրանք կ՚ընկնեն իմ ոտքերի տակ։ 40Դու ինձ պատերազմելու զօրութիւն տուիր, դէմս ելնողներին ոտքերիս տակ գցեցիր։ 41Թշնամիներիս դու հալածեցիր, իսկ ինձ ատողներին ոչնչացրիր։ 42Աղաղակեցին նրանք, բայց չկար մէկը, որ փրկէր նրանց, կանչեցին Տիրոջը, բայց նա չլսեց նրանց։ 43Ես կը փշրեմ, հողմափոշի կը դարձնեմ նրանց, փողոցների ցեխի պէս կը տրորեմ նրանց։ 44Տէրն ինձ կը փրկի ժողովրդի ըմբոստութիւնից եւ ինձ հեթանոսների գլուխ կը կարգի։ 45Իմ չճանաչած ժողովուրդն ինձ ծառայեց եւ համակ ականջ դարձած՝ լսեց ինձ։ 46Օտարների որդիներն ինձ ստեցին, օտարների որդիները մաշուեցին՝ խոտորուելով իրենց շաւղից։ 47Կենդանի է Տէրն ու օրհնեալ է Աստուած, եւ թող բարձր լինի Աստուածն իմ փրկութեան։ 48Աստուածն իմ, որ լուծում է վրէժն իմ եւ ժողովուրդներին ինձ է հնազանդեցնում, 49որ փրկում է ինձ իմ գազազած թշնամիներից. դու բարձր դասեցիր ինձ իմ հակառակորդներից, անիրաւ մարդուց ազատեցիր ինձ։ 50Դրա համար գոհութիւն պիտի մատուցեմ քեզ հեթանոսների մէջ եւ քո անուանը սաղմոս պիտի երգեմ։ 51Դու փրկութեամբ մեծարեցիր թագաւորիդ՝ ողորմելով քո օծեալ Դաւթին ու նրա սերնդին յաւիտեանս յաւիտենից։ Սաղմոս Գլուխ 17

Пікірлер: 11
@LiliEgikyan
@LiliEgikyan Ай бұрын
🙏🏻ՀԱԼԵԼՈՒՅԱ ՀԻՍՈՒՍՍՍՍՍ🙏🏻
@sargisaxa6907
@sargisaxa6907 11 ай бұрын
Աստված մեզ ապավեն։❤
@gazesadoyan6718
@gazesadoyan6718 Жыл бұрын
Haleluya Amen 🙏🙏🙏
@marinebaghdasaryan6085
@marinebaghdasaryan6085 Жыл бұрын
🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏
@LiliEgikyan
@LiliEgikyan 3 ай бұрын
🙏🏻ԱՄԵՆ🙏🏻
@narinegevorgyan4299
@narinegevorgyan4299 11 ай бұрын
Ամեն🙏🙏🙏🙏🙏
@megitorosyan5750
@megitorosyan5750 7 ай бұрын
AMEN AMEN AMEN AMEN
@АкобГарибян
@АкобГарибян Жыл бұрын
ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏՈՒԱԾ ՄԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ ՓՐԿԻՉ ՄԵՐ ❤ ԴՈՒ ԳԻՏԵՍ ԻՆՉ Է ՊԵՏՔ ՄԵ՛Զ ❤ԴՈՒ ԳԻՏԵՍ ՈՐՆ Է ՃԻՇՏ ❤ՕԳՆԻՐ ՏԵ՛ՐՍ
@ԿարինեԲաբաջանյան
@ԿարինեԲաբաջանյան Жыл бұрын
❤❤❤Amen ❤❤❤
@tigranmkhitaryan1247
@tigranmkhitaryan1247 Жыл бұрын
Ալլէլույա Ամէն
@zaramargret6712
@zaramargret6712 Жыл бұрын
🙏🙏🙏🇦🇲❤️🇦🇲♾️♾️♾️
Saxmos 18 / Սաղմոս 18
2:24
Աստված Սեր Է Astvac Ser E
Рет қаралды 801
Из какого города смотришь? 😃
00:34
МЯТНАЯ ФАНТА
Рет қаралды 2,2 МЛН
Noodles Eating Challenge, So Magical! So Much Fun#Funnyfamily #Partygames #Funny
00:33
What type of pedestrian are you?😄 #tiktok #elsarca
00:28
Elsa Arca
Рет қаралды 28 МЛН
Disrespect or Respect 💔❤️
00:27
Thiago Productions
Рет қаралды 41 МЛН
Սաղմոս 17/ Saghmosner/ PSALMS
7:36
David Kyureghyan / Expository preaching
Рет қаралды 38 М.
Սաղմոս 17
6:54
София Спартаковна Бабаян
Рет қаралды 3,8 М.
ԴԱՒԻԹ ԹԱԳԱՒՈՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԻՒՆԸ
34:03
Ghevond Vardapet
Рет қаралды 14 М.
ՏԵՍԻԼՔ ԵՎ ՓՈՐՁՈւԹՅՈւՆ- Հովսեփ Մանուկյան | Tesilq ev pordzutyun- Hovsep Manukyan | 17.11.2024
1:03:18
«Կյանքի Խոսք» Գավառ / "Word of Life" Church Gavar
Рет қаралды 529
Սաղմոս 18(saxmos 18)
7:03
VEM studio
Рет қаралды 20 М.
Նարեկացու հատընտիր աղոթքներ
11:13
Ի Հարանց
Рет қаралды 1 МЛН
Saxmos 117 / Սաղմոս 117
3:39
Աստված Սեր Է Astvac Ser E
Рет қаралды 1,5 М.
ԱՄԵՆԱԿԱԼ ՏԵՐ ներիր իմ մեղքերը: Մանասե թագավորի աղոթքը
4:53
София Спартаковна Бабаян
Рет қаралды 120 М.
Saxmos 71 / Սաղմոս 71
2:59
Աստված Սեր Է Astvac Ser E
Рет қаралды 1,8 М.
Աստծուն պետք է ամենաընտիրը տալ
28:37
Հայր Միքայել Hayr Miqayel
Рет қаралды 3,2 М.
Из какого города смотришь? 😃
00:34
МЯТНАЯ ФАНТА
Рет қаралды 2,2 МЛН