Ապրես Սոնա ջան ։ Ամիրխանյանի երգերը շատ լավն են։Միշտ կատարեք։Հավատացեք ռաբիզն ասպարեզից դուրս կգա։
@ingamovsisyan73563 жыл бұрын
Արևոտ անձրևը մեղմ երգում է քեզ համար, Ու ժպտում կապույտ հեռվից ցողոտ մի ծիածան: Գարնան թովիչ բույրերն են տաք ալիքվում, Քեզ փարվում շնչով անուշ օրվա: Գարնան թովիչ բույրերն են քեզ համբուրում Քո հոգում բացում մի վառ, մի անծիր սիրո աշխարհ: Այս օրվա շողերը քեզ, ցողերը քեզ, հոգիս: Այս գարնան ժպիտը քեզ, համբույրը քեզ, անգինս: Եվ իմ սրտի դողերը քեզ, սիրելիս: Քեզ իմ երգը, մեր սիրուց ծնված: Եվ թող մեր մեջ մաղի անձրև մի վարար, Միշտ սիրո լույսով ցողա ու կապի լուսե կամար: Արևոտ անձրևը մեղմ երգում է քեզ համար, Ու ժպտում կապույտ հեռվից ցողոտ մի ծիածան: Գարնան թովիչ բույրերն են տաք ալիքվում, Քեզ փարվում շնչով անուշ օրվա: Եվ թող մեր մեջ մաղի անձրև մի վարար, Միշտ սիրո լույսով ցողա ու կապի լուսե կամար: Եվ թող մեր մեջ մաղի անձրև մի վարար, Միշտ սիրո լույսով ցողա ու կապի լուսե կամար: Միշտ սիրո լույսով ցողա ու կապի լուսե կամար:
@fahradferoyan65732 жыл бұрын
Այս երգչուհու կատարմամբ յուրաքանչյուր երգ հոգով ես զգում, հրաշք է։