Рет қаралды 2,637
music and lyrics Srbuhi Simonyan
Guitar by Vardan Hovhannisyan
Photo by Ruben Dallakyan
Created at Life 12 Records
PH Production
Executive Producer/ Garik Karapetyan
Առաջարկությունների, կամ համագործակցելու համար զանգահարեք +374 77032713
#SrbuhiSimonyan #Poqrikgcik #Premiere
《Փոքրիկ գծիկ》
Ոչ ոք չգիտի այսօր նախապես,
Թե ինչ է սպասվում վաղը ինձ և քեզ,
Թե ով կլինի քեզ որպես ընկեր,
Ով կշշնջա ջերմ սիրո խոսքեր։
Ով կպարգևի քեզ զավակներ,
Որ մի սրտի մեջ կթողնես փշեր,
Որ մեկի առջև սիրտդ կբանաս,
Ում առջև անգամ դուռդ կփակես։
Մեկի հետ կապրես առանց սիրելու,
Մեկին սիրելով գուցե անվերջ սպասես ,
Մեկի հետ կապրես առանց սիրվելու,
Մեկին սիրելով գուցե անվերջ սպասես։
Կրկներգ։
Անցյալում եղած սխալի ցավով,
Եվ ապագայում սպասվողի ահով,
Ոչ մի օր չապրած իսկական ներկան,
Կգնաս կորցրած կյանքն ափսոսալով։
Կյանքը առեղծված իր իմաստի մեջ,
Մի փոքրիկ գծիկ երկու թվի մեջ,
Կյանքը առեղծված իր իմաստի մեջ,
Մի փոքրիկ գծիկ երկու թվի մեջ։
Իմ Եսը այնքան սնել եմ փառքով,
Հուզմունք ապրելու որակի հաշվին,
Դարձա անտարբեր ու եսակենտրոն
Եվ զարմանում եմ, ո՞նց ճանաչեցիք,
Լռել եմ այնտեղ, ուր պետք էր գոռալ,
Գոռացել այնտեղ, ուր պետք էր լսել,
Մի տեղ փորձելուվ միշտ անկեղծանալ,
Մեկին փորձելով միշտ հավասարվել։
Կորցրեցի մի շատ կարևոր որակ հայտնվել տեղում ճիշտ ժամանակին,
Կորցրեցի մի շատ կարևոր որակ,
Հայտնվել տեղում ճիշտ ժամանակին։
Կրկներգ։