ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ - ՀԱՅԱԴԱՐԱՆ - Թատրոն 32

  Рет қаралды 42,348

32 ԹԱՏՐՈՆ Theatre 32

32 ԹԱՏՐՈՆ Theatre 32

Күн бұрын

Пікірлер: 24
@gyulnazhorikyan5784
@gyulnazhorikyan5784 11 ай бұрын
Ինչ լավնես Սամվել ջան հաճելի ու տաղանդավոր ։
@mariammelqumyan7381
@mariammelqumyan7381 6 жыл бұрын
Ես հիացած եմ Ձեր հաղորդումով
@hasmikharutyunyan2499
@hasmikharutyunyan2499 Жыл бұрын
Սամվել Թոփալյան...🌹🌹🌹🇦🇲🙏💫🕊
@Ash911nash
@Ash911nash 9 ай бұрын
Շնորհակալություն բոլորիդ 🎉
@Meridamania
@Meridamania 2 ай бұрын
Կարծես երկնքից մի քանի աստղ ընկել է ներքև 👏👏👏
@LenaTorosyan-q1s
@LenaTorosyan-q1s Жыл бұрын
Սոնա ջան գոնե ճիշտ կարդա բառերը
@geghammartirosyan2549
@geghammartirosyan2549 11 жыл бұрын
Աշուն է, անձրև... Ստվերներն անձև Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ Անձրև՜ ու անձրև ... Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ Անհանգստություն... Սպասիր, լսիր, ես չեմ կամենում Անցած լույսերից, անցած հույզերից Տառապել կրկին. Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից Իմ հիվանդ հոգին... Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում, Հեռացած ընկեր, մոռացած ընկեր, Ւնչո՞ւ ես հիշում. Դու այնտեղ էիր, այն աղմկահեր Կյանքի մշուշում... Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում - Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս... Ես ցուրտ մշուշում. Իմ հոգու համար չկա արշալույս - Անձրև՜ է, աշո՜ւն... Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի, Ճառադայթող քո աչքերով դու եկար, Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար, Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի... Կախարդ լուսնի հրապուրող շողի պես Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ, Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ, Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։ Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես, Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք, Քո աչքերում կա մի անանց զմայլանք. Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես... Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ, Գիշերային արեգակի ճառագայթ,- Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ, Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ... Օտար երկնքի կամարների տակ Երազիս տեսա մի չքնաղ աղջիկ. Ես՝ մի աղքատ մարդ մոլորաշրջիկ, Նա՝ երկնից թռած լուսե հրեշտակ... Ես ընկած էի օտար աշխարհում, Անարև երկնի կամարների տակ, Մեկը փայում էր իմ սիրտը մենակ Եվ իմ մութ հոգում լույսեր էր վառում։ Մեղմ ու սիրագին ժպտում էր նա ինձ Օտար կողմերում, լայն ճամփի վրա, Ես լսում էի խոսքերը նրա Եվ անուշ լալիս իմ անուրջ բախտից.. Խաղաղ գիշերով դու կըգաս ինձ մոտ, Քնքուշ ձեռներըդ ես կրհամբուրեմ , Կըցրեմ կյանքի հուշերը ցավոտ Ու հեքիաթային լույսեր կվառեմ... Երկար մազերդ կարձակես ազատ, Հիվանդ գլուխըդ կըդնես կրծքիս Կըլինես քնքո՜ւշ, մոտի՜կ, հարազատ,- Անուշ խոսքերով կըդյութես հոգիս... Պայծառ աշխարհում կըլինենք մենակ, Ցավ կյանքի մեռնող լույսերից խաբված, Կերազենք անհուշ, անվերջ ու անհագ,- Հեքիաթ աշխարհում առհավետ կապված... Շուտով կըլռե աղմուկը դաժան, Ու սիրտըս կզգա քայլերդ փափուկ. Դու նորից կիջնես, նուրբ իրիկնաժամ, Քո խաղաղ մ ութով գգվող-խուսափուկ։ Տխուր թևերըդ անձայն կըփռես, Կըգրկես հողը կանացի նազով, Երկնքում անուրջ աստղեր կըվառես, Կըլցնես հոգիս անուշ երազով։ Ցուրտ ցերեկներից հավիտյան դժգոհ՝ Սիրտս կարոտ է քո գգվանքներին. Դու ինձ չես խաբում, քնքուշ երեկո, Անուշ երեկո, մեղմ ու մտերիմ... Կընստեմ անվերջ, կընստեմ մենակ, Դու կըփարվես ինձ թևերով ճկուն, Քնքուշ կըգգվես հույս ու հիշատակ, Կըպարզես մեղմիկ ցոլքըդ իմ հոգուն։ Ձմռան գիշերն Է մեղմորեն ընկնում Եվ մեծ քաղաքի դեմքը մշուշում.- Ես դուրս եմ գալիս, փողոց եմ գնում Եվ երկա՜ր, երկա՜ր մայթերն եմ մաշում։ Բարձր տների պատուհաններում Պայծառ լույսերը հանգչում են մեկ-մեկ. Ես արդեն ոչինչ չեմ մտաբերում, Ւնձ համար չկա այսօր ու երեկ։ Կես գիշերն անցավ... Ես տուն չեմ գնում. Երկար, անդադար մայթերն եմ մաշում. Շրջում եմ անվերջ, երբեք չեմ հոգնում, Ոչինչ չեմ հիշում, ոչինչ չեմ հիշում... Լապտերը միգում մաղում է պաղ բոց, Ես աննպատակ շրջում եմ անվերջ. Ես լուռ անցնում եմ փողոցից փողոց Ու մեղմ լալիս եմ ցուրտ մշուշի մեջ Կյանքը լռում է, աղմուկը մեռնում. Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում Անցյալն ու ներկան իրար է խառնում, Ւմ սրտում ոսկե անձրև է մաղում։ Մի քնքուշ լույս կա իմ հոգու համար - Ամեն ինչ ունի չըմեռնող մի կյանք, Կա խորհրդավոր, դյութող մի խավար, Ուր բախտից քաղցր են տրտունջ ու տխրանք։ Մի քաղցըր վիշտ կա անդարձ անցածում, Վերհուշերի մեջ - մի անսուտ դրախտ, Մի անանց վայելք, անխաբ հիացում - Կյանքից գեղեցիկ ցնորական բախտ.. Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում, Դու դեռ ապրում ես երազի նման. - Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն Պայծառ պատկերըդ այս անապատում... Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել Ես ամենուրեք քե՛զ եմ որոնում. Դու, երազների լուսե օրրանում՝ Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել... Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել Երազանքներում իմ նվիրական. Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան, Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել... Անանց կարոտն է իմ սիրտը տանջում, -Արդյոք ո՞ւր ես դու, արդյոք ո՞ւր ես դու. Քո անուշ ձայնն է հնչում ու կանչում, - Բայց դու անհաս ես, հավիտյան հեռու... Ելնում եմ դարձյալ անվերջ ճանապարհ, -Կըժպտա՞ս արդյոք, լուսեղեն երազ. Կրցրե՞ս սրտիս թախիծը խավար, Կընետե՞ս անուշ ցոլքերըդ վրաս... Թափառում եմ ու կարոտով կանչում, - Արդյոք կգտնե՞մ աշխարհում անհուն.- Բոլոր խոսքերում քո ձայնն է հնչում, - Բայց անհայտ ես դու, դու չունես անուն... Երեկոն փըռեց իր թևերը մութ, Անուշ նիրհեցին երկինք ու երկիր.- Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր, Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ։ Լայն ըստվերները ընկան անաղմուկ, Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ... Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ, Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ... Կրծքիս դիր դեմքը քո տխրադալուկ, Մոռացիր կյանքի տառապանքը մութ, Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ, Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ... Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ, Ննջեցին անուշ երկինք ու երկիր. Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր, Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ... Իմ մոլոր ճամփին դու անկարծ իջար Քո գիշերային մեղմաշունչ մութով Եվ զարդարեցիր քո անուշ սուտով Իմ տըխուր կյանքի մշուշը խավար։ Սրինգե ձայնըդ հնչեց մութերում Աղբյուրի նըման զվարթակարկաչ. Գարնան խոսքերով կարմիր ու կանաչ Դու ինձ կանչեցիր դեպի քո հեոուն։ Ուրիշ ափերի թովիչ ձայնի պես, Քո շարժումները ուրվականային Ստվերապաճույճ իրիկնապահին Շղթայեցին ինձ օղակով անտես... Իրար ձուլվեցին իմ մեջ մահ ու կյանք, Հոգիս մատնեցի քո մառախուղին, Ընղմիշտ օրհնեցի անհաստատ ուղին, Ուր փարոսում ես դո՛ւ, քաղցր պատրանք.. Ես կըգամ, երբ դու մենակ կըմնաս Տրտում իրիկվա ըստվերների տակ, Երբ դու կըթաղես տենչերըդ խորտակ. Եվ վհատությամբ երբ կըհեռանաս... Ես կըգամ, որպես մոռացված մի երգ, Հյուսված աղոթքից, սիրուց ու ծաղկից. Քո մեռած սրտում կըլինի թախիծ, Ես կըկանչեմ քեզ դեպի ալլ եզերք։ Ես կըգամ, երբ դու կըլինես տրտում, Երբ երազներըդ հավետ կըմեռնեն, Ձեռքըդ կըբռնեմ, ցավըդ կըմբռնեմ, Կըվառեմ ուրիշ լույսեր քո հոդում... Մռայլ թաղումի ջահերի նըման Մեկը աստղերն է վառում տխրությամբ. Ւմ հոգու վրա իջել է մի ամպ, Իմ սրտի պայծառ ծաղիկներն ընկա՛ն։ Հիվանդ քնքշությամբ երկինք է պարզում. Մեռնող ծաղիկը իր բույրը վերջին. Իմ ջերմ աղոթքի խոսքերը չնչին - Հեռավո՛ր, քեղնից սեր չեն աղերսում։ Իմ սրտում միայն սառած հեկեկանք Բայց արցունք չըկա իմ սև օրերում. Մեռնում է սիրտըս անհուն խավարում, Եվ դու կա՞ս արդյոք, լուսե անրջանք... Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում, Իրիկնաժամին նստում եմ մենակ Կանաչ առվի մոտ, ուռիների տակ, Ու հոգնած սիրտըս էլ չի դժգոհում։ Անցած օրերի հուշերն եմ թերթում Եվ խաղաղ սրտով, անխռռվ-մենակ, Քնքուշ երգերից հյուսում եմ մանյակ, Որ պճնեմ սիրով պատկերըդ տրտում։ Եվ իմ մութ կյանքի սևերում դժկամ՝ Ես գիտեմ, պիտի ժպտաս, լուսավոր, Պիտի ողջունես ուղիս հեռավոր. - Սրբազա՜ն երազ, կարոտալի՜ ժամ. Արդյոք ո՞ւր ես դու... Ա՜խ, արդյոք դու ո՞ր Ճանապարհների հեռուն ես մաշում. Երջանի՞կ ես, թե՞ լուռ ու մենավոր Անդարձ օրերի գարունն ես հիշում։ Արդյոք քո սրտում ի՞նչ հույս է փայլում, Ո՞ր հողն է գգվում քայլերըդ փափուկ, Ո՞ր ջուրն է արդյոք յուր լույս հայելում Մեղմով փաղաքշում դեմքըդ խուսափուկ։ Արդյոք խաղա՞ղ Է սիրտրդ փոթորկոտ, Արդյոք անցյալի լույսերը մեռած Չե՞ն հուզում սիրտըդ, իմ հոգու կարոտ, Իմ քնքուշ սիրած, իմ անդա՛րձ երազ։ Իմաստուն խոսքեր սովորեցի ես, Որ հրապուրեմ զորությամբ մթին, Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ, Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին։ Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն, Թալիսմանները՝ մեռած և անուժ, Հըմայք և դյութանք անզոր են քո դեմ... - Արդյոք ո՞վ գիտե անունըդ անուշ... Հեռու ես անհաս, իմ լուսե երազ, Բայց քեզ է սիրտըս փայփայում թաքուն, Փռված է լույսըդ շուրջըս և վրաս, Անհուն աշխարհում և իմ հեզ հոգում։ Քո հեռու երկրի ուղին չըգիտեմ.- Գուցե ես ինքըս ստեղծել եմ քեզ, Աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ, Հըրամայել եմ, որ վրաս իշխես։ Եվ քաղցր է լինել քո կամքի գերին, Քո չարությունը բարիք համարել - Կրծքաբաց ելնել ընդդեմ քո սրին Եվ այդ մահաբեր ձեռքը համբուրել...
@nellikhachatryan3921
@nellikhachatryan3921 10 жыл бұрын
ՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի, Ճառադայթող քո աչքերով դու եկար, Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար, Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի... Կախարդ լուսնի հրապուրող շողի պես Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ, Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ, Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։ Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես, Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք, Քո աչքերում կա մի անանց զմայլանք. Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես... Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ, Գիշերային արեգակի ճառագայթ,- Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ, Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ...
@nellikhachatryan3921
@nellikhachatryan3921 10 жыл бұрын
Տխուր մեռան կապուտաչյա Երազները երկնաշող.- Գագաթներից ես ցած իջա Անդունդները սիրտ մաշող... էլ ոչ մի թև ինձ, չի տանի Դեպի բարձունքն արծաթյա. - Խենթ անկումիս գերեզմանի Խավարներում ինձ գթա՛ ... Ցուրտ է դարձյալ, մութ՝իմ ուղին, Սրտումս մահ և աշուն Մոռացել եմ ես ամենքին, Միայն քեզ եմ ես հիշում... Միայն ք՛եզ եմ ես աղոթում, Քո հրաշքին անպատիր. - Հայտնըվի՛ր սև անապատում - Ամոքիր ու ազատվիր...
@Раф-и4ф
@Раф-и4ф 4 жыл бұрын
Вы сууупер!!!!!!!!!
@marineqeshishyan8864
@marineqeshishyan8864 4 жыл бұрын
Շնորհակալւթյւն
@Sahak911
@Sahak911 9 жыл бұрын
Ապրելուց քաղցր է մեռնել Քեզ համար...
@АнаитБагаян
@АнаитБагаян 3 жыл бұрын
🙏🙏🙏
@СоняГалстян-н7э
@СоняГалстян-н7э 3 жыл бұрын
Мер лавагуйн банастехцнери ишатакн вар пахох еритасарднерин цанканум эм кянки у стехцагорцутян еркар у ерчаник чанапар. Гехецик, аздецик ахордум э. Шноракалутюн тесаоловакнери амар.
@arusavagyan1976
@arusavagyan1976 2 жыл бұрын
Հիանալի է
@ДжеммаШахназарян-г9р
@ДжеммаШахназарян-г9р 3 жыл бұрын
Եթե հնարավորե երաժշտությունը փոխեք Նյարդայնացնող է։ Չկարողացանք բանաստեղծությունը լսել։
@radikhambarcumyan7951
@radikhambarcumyan7951 8 жыл бұрын
shat lavna
@maretkarapetyan8930
@maretkarapetyan8930 10 ай бұрын
@hovsepbodoyan3424
@hovsepbodoyan3424 9 жыл бұрын
Երկու ուրվական Ես եմ դու ես ես ու դու
@geghammartirosyan2549
@geghammartirosyan2549 11 жыл бұрын
shat kuzenay mi or ira het anckacney
@gsslevonovna8330
@gsslevonovna8330 7 жыл бұрын
lav e vor karox enq tanotanal mer groxneri stextagortutynnerin miayn qich en texekutynner@ hnaravorutyan sepqum avelacreq pasharner@
@gradybraylen3569
@gradybraylen3569 3 жыл бұрын
Pro tip : you can watch movies on Flixzone. Me and my gf have been using them for watching a lot of movies during the lockdown.
@josephkendall8976
@josephkendall8976 3 жыл бұрын
@Grady Braylen Yea, been using Flixzone for months myself :D
@sarokarapetyan9304
@sarokarapetyan9304 4 жыл бұрын
Erajshtutjun@ barcra
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ - ՀԱՅԱԴԱՐԱՆ - Թատրոն 32
26:43
32 ԹԱՏՐՈՆ Theatre 32
Рет қаралды 58 М.
Try Not To Laugh 😅 the Best of BoxtoxTv 👌
00:18
boxtoxtv
Рет қаралды 7 МЛН
This dad wins Halloween! 🎃💀
01:00
Justin Flom
Рет қаралды 53 МЛН
Mom had to stand up for the whole family!❤️😍😁
00:39
HD Stand Up 43 /New Season/ - Երևանի մասին
27:59
HD Production
Рет қаралды 119 М.
ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ | «Ֆայտոն Ալեքը»
11:03
Mr. Gasparyan
Рет қаралды 160 М.
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ - ՀԱՅԱԴԱՐԱՆ - Թատրոն 32
25:06
32 ԹԱՏՐՈՆ Theatre 32
Рет қаралды 16 М.
webtv.am / ԵՐԿՈՒ ՀԱՆՃԱՐԻ ԶՐՈՒՅՑ ...
34:16
Webtv.am
Рет қаралды 96 М.
1999 թ. հոկտեմբերի 27  Փաստավավերագրական ֆիլմ
27:55
Հովհաննես Շիրազ "Հայոց Դանթեականը"
35:34
Christine Qriston
Рет қаралды 111 М.
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ
16:36
sargisnajaryan
Рет қаралды 76 М.
Try Not To Laugh 😅 the Best of BoxtoxTv 👌
00:18
boxtoxtv
Рет қаралды 7 МЛН