«Վերնատուն»․ Տարիքի մասին մոռանում ես, երբ սիրած գործով ես զբաղվում․ Հարություն Խաչատրյան 13.01.2025

  Рет қаралды 241

Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia

Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia

Күн бұрын

Կինոռեժիսոր, վավերագրող, ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանը օրերս նշեց իր 70 -ամյակը։
«Տարիքի մասին միշտ մոռանում ես, երբ աշխատանքի մեջ ես ու քո գործին նվիրված։ Ինձ մոտ բավական էներգիա և ցանկություն կա աշխատելու», - ասում է կինոռեժիսորը։
Հարություն Խաչատրյանը խոսում է մասնագիտությունն ընտրելու դրդապատճառների, հիասթափությունների, ձախողումների ու հաջողությունների, նկարահանած ֆիլմերի թեմաների ու մտահոգությունների մասին։
Պատմում է, որ մեծ դժվարությամբ է ընդունվել ինստիտուտ, իսկ ընդունվելուց հետո լուրջ և խորությամբ է ուսումնասիրել կինոն։
1981 թվականին նկարված «Մեր թաղի ձայները» դիպլոմային աշխատանքը չի պահպանվել, ասում է ավելի ուշ նկարված «Կոնդ» ֆիլմը, դիպլոմային աշխատանքի այլ տարբերակն է, որը Հայաստանի կինեմատոգրաֆիստների կողմից չընդունվեց։
Նրան մեղադրում էին ոչ պրոֆեսիոնալության և հայ ժողովրդին վարկաբեկելու մեջ։ Ֆիլմի ճակատագիրը փոխվեց, երբ ընկերներով այն գողացան լաբորատորիայից և Կիևի փառատոն տարան։
Կիևում արժանանալով գլխավոր մրցանակի, այն ցուցադրվեց և մրցանակների արժանացավ նաև Մոսկվայում, Թբիլիսիում, Մյունխենում և այլուր։
«Ես նկարում եմ թեմաներ և պատմություններ, որոնք ինձ անհանգստացնում են։ Իմ ֆիլմերը ուրախացնելու և զբաղեցնելու համար չեն, դրանք մարդու ճակատագրի, երկրի ճակատագրի մասին են, որոնց շուրջ ես կուզեի, որ հանդիսատեսը մտածեր, անհանգստանար, ելքեր գտներ, խոսեր դրա մասին։ Իմ ֆիլմերը մի քիչ տարբերվում էին այն ֆիլմերից, որոնք Հայաստանում սովոր էին նկարելու։ Դրանք կիսադոկումենտալ, կիսախաղարկային, կիսապոետիկ և կիսաիրական էին», - ասում է Հարություն Խաչատրյանը։
Կինոռեժիսորը բարձր է գնահատում կինոյով զբաղվող կանանց ակտիվությունը։ «Էսօր կանայք մեծ հաջողություններ են ունենում կինոյում, առաջներում երբեք չեն ունեցել։ Կանայք շատ հետաքրքիր դոկումենտալիստներ են ինձ համար, որովհետև շատ նուրբ են, շատ հետաքրքիր հայացք ու անհանգստություններ ունեն։ Իրենց նկարած ֆիլմերը աշխարհով մեկ ցուցադրվում են»։
Կինոռեժիսորի երազանքը ազատ կինոդպրոց հիմնելն է։ «Ուզում ենք ստեղծել ազատ կինոդպրոց, որը պետական կարգավիճակներից հեռու կլինի։ Ազատությունը շատ կարևոր է կինոյի համար։ Ես կարծում եմ, որ կգտնենք ֆինանսավորում, այդ դպրոցը ստեղծելու համար, որը լավ տեխնիկա, հնարավորություններ և լավ դասախոսներ կունենա»։

Пікірлер
Enceinte et en Bazard: Les Chroniques du Nettoyage ! 🚽✨
00:21
Two More French
Рет қаралды 42 МЛН
Cheerleader Transformation That Left Everyone Speechless! #shorts
00:27
Fabiosa Best Lifehacks
Рет қаралды 16 МЛН
小丑教训坏蛋 #小丑 #天使 #shorts
00:49
好人小丑
Рет қаралды 54 МЛН
Сестра обхитрила!
00:17
Victoria Portfolio
Рет қаралды 958 М.
«Վերնատուն». Խմբագրի խոհանոց կամ «Հայերենի համար սեղմել՝ 1». 08.01.2025
30:07
Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia
Рет қаралды 284
«Առանց տողատակի»․Հայաստանը պատրաստ չէ հիբրիդային պատերազմին 05.02.2025
34:27
Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia
Рет қаралды 1,9 М.
«Առանց տողատակի»․ Հայցերը միջազգային ատյաններից հետ կանչել չի կարելի 04.02.2025
31:06
Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia
Рет қаралды 612
Enceinte et en Bazard: Les Chroniques du Nettoyage ! 🚽✨
00:21
Two More French
Рет қаралды 42 МЛН