No video

Արցախից տեղահանված միայնակ տարեցները աջակցության կարիք ունեն

  Рет қаралды 1,299

Mediapoint

Mediapoint

6 ай бұрын

Ստեփան Բաղդասարյանը 2023թ․ սեպտեմբերին է Արցախից բռնի տեղահանվել։ Միայնակ տղամարդը, ով առողջական խնդիրներ ունի, ժամանակավոր բնակվում է Գորիսի հյուրանոցներից մեկում։ Պետության կողմից տրամադրված 50 հազար դրամ աջակցությամբ վճարում է կեցության համար։ Ծնվել է ադրբեջանական Մինգեչաուր քաղաքում։ Չորս տարեկան էր, երբ կորցրեց հորը, մայրը միայնակ է մեծացրել իրեն ու եղբայրներին։ «Մեր ընտանիքում բոլորս հայկական կրթություն ունենք»,-ասում է նա։ Դպրոցում գերազանաց առաջադիմության համար խորհուրդ էին տվել կրթությունը շարունակել ճարտարապետական ինստիտուտում, սակայն ընտանիքը միջոցներ չուներ։ «Որբ էի, տիրություն անող չկար, որ ուզածս կրթությունը ստանայի»,-ասում է նա։ Երբ ադրբեջանական քաղաքներում, որտեղ հայեր էին բնակվում, սկսցվեցին խժդժությունները հայերի դեմ, ծանթներից մեկից տեղեկացան, որ Մինգեչաուրում հայերի դեմ բռնություններ են նախապատրաստվում։ Եվ նրանց ընտանիքը տեղափոխվում է Մարտակերտ։ Ընտանիք կազմել, այդպես էլ չի հասցնում․ կամ հանգամանքներն էին խոչընդոտում կամ պատերազմական իրավիճակները։ Հիշում է առաջին սիրուն, ում լուսանկարն արդեն 48 տարի է խնամքով պահում է․ Այս անգամ էլ, սեպտեմբերին Արցախից հեռանալիս մի քանի կտոր իրերի հետ սիրելիի՝ Անժելայի մակագրությամբ նկարն էլ է վերցրել իր հետ։ Ասում է՝ փախցրին, տարան իր սիրած աղջկան։ Լսել է, որ Ռուսաստանում է ապրում։ Երկու եղբայրներից մեկը Շուշիում է ապրել, նա էլ երկու անգամ տուն-տեղ կորցրել է, տեղահանվելուց հետո ընտանիքով Երևանում են բնակվում, մյուս եղբայրն էլ վաղուց Ռուսաստանում է ապրում։ Ինքն էլ գնալու տեղ չունի, ասում է, որ դեռ կմնա Գորիսում, քանի որ Արցախին շատ մոտ է, հույսը չի կորցնում, որ մի օր կրկին Արցախ են վերադառնալու․«Դեռևս էդպիսի բան չի եղել, որ Արցախը հայաթափվի, ինչքան էլ որ պատերազմներ ենք տեսել․․․ հարկադրված լքեցինք, այլ ելք չկար»,-ասում է նա։ Պատմում է, որ տեղահանության օրերին, երբ Գորիս է եկել, տարբեր տեղեր է մնացել, հետո, առողջական վիճակի վատթարացման պատճառով հիվանդանոց է տեղափոխվել, բայց լիարժեք բուժում չի ստացել, ցավը մեղմելու համար դեղորայքային բուժում է ստացել, որը սակայն արդյունավետ չի եղել, հիվանդանոցում ասել են, որ համապատասխան դեղորայք չունեն, փորձել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը ուղեգրել՝ հրաժարվել է,ասելով, որ Երևանում մնալու հնարավորություն չունի։
Գորիսի համայնքապետարանի աջակցությամբ տեղավորվել է հյուրանոցներից մեկում, սակայն երբ սոցիալական աջակցությունից օգտվելու համար հյուրանոցներում ժամանակավոր բնակվող արցախցիները մինչև 2023թ․ նոյեմբերի 15-ը պետք է ազատեին հյուրանոցները, գնալու տեղ չուներ, վարձավճարներն էլ բարձր են, չի կարողացել հարմար տուն գտնել ։«Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության աշխատակցի նախաձեռնությամբ տեղավորել են հյուրանոցում, ինչպես նաև լուծել սննդի հարցը։ Հյուրանոցի հարևանությամբ գործող սննդի պատրաստման կետից օրական մեկ անգամ տաք ճաշ են տանում Ստեփանի համար։

Пікірлер
لااا! هذه البرتقالة مزعجة جدًا #قصير
00:15
One More Arabic
Рет қаралды 51 МЛН
The Joker saves Harley Quinn from drowning!#joker  #shorts
00:34
Untitled Joker
Рет қаралды 58 МЛН
Lehanga 🤣 #comedy #funny
00:31
Micky Makeover
Рет қаралды 28 МЛН
SPILLED CHOCKY MILK PRANK ON BROTHER 😂 #shorts
00:12
Savage Vlogs
Рет қаралды 44 МЛН
Արցախցի ուսուցիչը Քարաշենում
3:43
لااا! هذه البرتقالة مزعجة جدًا #قصير
00:15
One More Arabic
Рет қаралды 51 МЛН