Рет қаралды 1,314
Ժողովրդագրությունը պատմագիտության թերևս ամենամանրազնին աշխատանք պահանջող ճյուղն է: Աղբյուրները հաճախ քիչ են, ոչ հավաստի, պատառոտված: Խնդիրը բարդանում է նաև նրանով, որ հաճախ ժողովրդագրությունը օգատգործվել և օգտագործվում է քաղաքական նպատակներով: Սա նույնպես աղճատում է իրականությունը:
Արևմտյան Հայաստանի հայ բնակչության թվերը նույնպես տարբեր մանիպուլյացիաների և քաղաքական ստերի կամ չափազանցությունների առիթ են տալիս թե թուրքական, թե երբեմն անգամ հայկական կողմին: Իրական, մաքուր պատմագիտությունը, սակայն, քաղաքական նպատակներ չի հետապնդում և խնդիր ունի բացահայտել իրականությունը: Հարցը խրթին է, թվերը՝ աղճատված: Պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը Արևմտյան Հայաստանի հայերի իրական թվի մասին զրուցել է պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Թաթոյանի հետ:ական թվի մասին զրուցել է պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Թաթոյանի: