Աստված թող Ձեզ առողջություն եւ հաջողություն պարգեւի, թող ընտանիքդ` բալիկներով, թոռներով երբեք բժշկի կարիք չունենան։ Ես այդ ճանապարհով մաքառեցի ուղիղ 1 տարի... սոսկալի եւ աննկարագրելի է։ Ոչ ոքի չեմ ցանկանում, որ տեսնի դա։ Այդ պահին, որ Դուք հանձն առել եք վիրահատությունը, հիվանդը եւ նրա հարազատները գիտեք չէ` ինչ հավատով են լցվել, չնայած հոգու խորքում ըմբռնել են ամեն ինչ, բայց Դուք մի ողջ ընտանիք ապրեցրել եք` թեկուզ ժամանակավոր, իսկ մարդ արարածն այնքաաաան պինդ է, աստիճանաբար ընտելանում է ամենասարսափելիին։ Դուք իսկական բժիշկ եք` հավատարիմ Ձեր աստվածային կոչմանը։ Շնորհակալություն Ձեզ։