Рет қаралды 1,769
1987 թվականին, Հարություն Խաչատրյանի «Կոնդ» ֆիլմը փոխեց հայկական վավերագրական կինոյի ձեռագիրը, բայց, ֆիլմը Հայաստանում չընդունեցին:
Ավելին՝ համարեցին, որ այն խայտառակում է «ռեսպուբլիկան» և պահեցին:
Սակայն հեղինակները ֆիլմը գողացան, դուրս հանեցին Հայաստանից, տարան Կիևի, Մոսկվայի փառատոներ և ֆիլմը փառահեղ ճանապարհ անցավ՝ բերելով մրցանակներ, ճանաչում հայկական վավերագրական կինոյին և այլն...
«Կոնդ»-ն արժանացել է Մոսկվայի Երիտասարդ կինոգործիչների փառատոնի առաջին մրցանակին, 1988 թվականին արժանացել է Կիևի «Մոլոդոստ» միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակին՝ լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում, 1988 թվականին արժանացել է նաև Շվեյցարիայի միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին, իսկ 1989 թվականին դարձել է Մյունխենի Վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի լավագույն 4 ֆիլմերից մեկը և այլն։
ֆիլմի 25-ամյակի օրերին՝ 2011 թվականին webtv.am-ը Հարություն Խաչատրյանի հետ կրկին գնաց Կոնդ ...