Հեշտացված, արագ շերտավոր խմոր՝ առանց մարգարին քսելու/ամեն ինչի համար/ հեշտ կտրվածք/ թիթեռնիկներ

  Рет қаралды 385,405

Arusyak Hokhikyan

Arusyak Hokhikyan

Жыл бұрын

խմորը 1-2 օր կարելի է պահել սառնարանում, դրանից երկար պահելու դեպքում պահպանում ենք ՍԱՌՑԱՐԱՆՈՒՄ։
Խմորի համար ( եթե այս կտրվածքով եք թխելու, կտրել ցանկալի է շատ ավելի շեղ, որպեսզի շերտերը հաստատ բացվեն ու գեղեցիկ թիթեռնիկ ստացվի։ քիչ շեղությոն պատճառով մի քանիսը շրջվել էին ու ավելի քիչ բացվել )
5 դեղնուց
1 ճ/գ քացախի էսենցիա /70 տոկոս/ կարելի է նաև քացախ
2 ճ/գ օղի
1թ/գ կիտրոնաթթու /լիմոնի աղ/
1 թ գդալ աղ
200 մլ բուսայուղ
1 լ ջուր
1 կգ կարագ կամ մարգարին
Խորիզի համար
ԽՈՐԻԶԻ համար
70 գ փափուկ կարագ
3-4 ճ/գ շաքարավազ
վանիլին
150 գ ալյուր /
ալյուրի քանակը կարող է տարբերվել ամեն անգամ՝ կախված տարբեր հանգամանքներից, հետևաբար ավելացնում ենք քիչ-քիչ ու ստանում անհրաժեշտ վիճակի փշուր ( խորիզի բաղադրության մեջ շաքարավազ շատ ավելացնելու կարիքը չկա։ Խորիզի համը կախված է ոչ այնքան շաքարավազի քանակից, որքան կարագի համից ու երակից։ Որակյալ կարագով կամ յուղով խորիզը շատ համեղ է անգամ առանց մեծ քանակի շաքարավազ օգտագործելու։ Ի դեպ, հատկապես կտրատված գաթաներն ու շերտավոր խմորով գաթաները
շաքարի մեծ քանակից կարող են չորանալ ու ծանրանալ։

Пікірлер: 553
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
իմ մյուս բոլոր բաղադրատոմսերին, նորություններին ու քննարկումներին մասնակցելու համար միացեք իմ ֆեյսբուքյան խմբին այս հղումով 👇 facebook.com/groups/arusyak/?ref=share
@anahiteghinyan1093
@anahiteghinyan1093 Жыл бұрын
❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤
@qnarikqocharyan4831
@qnarikqocharyan4831 11 ай бұрын
1:37
@karinepoghosyan5027
@karinepoghosyan5027 11 ай бұрын
​@@anahiteghinyan1093 ¥o¥o¥o¥¥o¥oo¥¥o¥o¥o¥o¥o¥¥o¥¥o¥¥o¥o¥o¥¥¥o¥¥o¥o¥o£¥
@annaharutyunyan2134
@annaharutyunyan2134 5 ай бұрын
Շնորհակալություն ,իհարկե կմիանան ձեր բաղադրատոմսերի ճշգրտության վրա անգամ կասկած չկա ամեն բան հստակ եք ներկայացնում։
@natalyaalvandyan8831
@natalyaalvandyan8831 5 ай бұрын
😅😊😊😢😂😮😮❤
@anahitsargsyan1638
@anahitsargsyan1638 4 ай бұрын
Աղջիկս, հայերենը քո բերանով գեղեցիկ է հնչում: Այսքան մաքուր և գրագետ.... + կատարած աշխատանքը միայն գովեստի է արժանի։ Միշտ մնա այդպես պայծառ ու գեղեցիկ ❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 4 ай бұрын
Շնորհակալ եմ շատ ☺️😊
@varsenikmovsesyan5050
@varsenikmovsesyan5050 Жыл бұрын
Ապրեք Արուսյակ ջան մեր Արցախի դեդոի բաբոի նկարով շապիկը հագել եք💖🙏🕊️🙏
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Ի աջակցություն մեր հպարտ ու չհանձվող հայրենակիցների 💪✊
@user-xr3qd8ii6d
@user-xr3qd8ii6d 9 ай бұрын
Արուսյակ ջան միշտ մեծ հաճույքով եմ դիտում ձեր տեսահոլովակները եւ միշտ հմայվում եմ ձեր խոսքով; պատրաստման վարպետությամբ եւ իհարկե պատրաստված պրոդուկտի վերջնական արդյունքից։Ցանկանում եմ ձեզ առողջություն ; ընտանեկան երջանկություն։ՄԻՇՏ լինեք այդպես ժպտերես եւ մեզ ներկայացնեք անհամար համեղ բաղադրատոմսեր։Աստված ձեզ պահապան🙏🌹🌹🌹
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 9 ай бұрын
Շնորհակալ եմ անչափ նման ջերմ արձագանքի ու մաղթանքների համար) Անչափ հաճելի է
@goharsargsyan4893
@goharsargsyan4893 Жыл бұрын
Ինչ լավն ես Արուսյակ ջան
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
🌺🌺🌺
@karinesargisjan3819
@karinesargisjan3819 Жыл бұрын
Շատ հաճելի է ձեզ լսել և դիտել շնորհակալություն գեղեցիկ հայուհի
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ ))))
@user-uc8mt6gi3b
@user-uc8mt6gi3b Жыл бұрын
Աստված օրհնե քեզ Արուսյակ ջան ել ավելի համեղ նորություններ պատրաստես մեզ համար միշտ կարելի է սովորել
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ )
@nellikhachatryan3458
@nellikhachatryan3458 Жыл бұрын
Հարգելի Արուսյակ ,շատ շնորհակալ եմ գաթայի այս բաղադրատոմսի համար և այդքան մանրամասն բացատրելու համար ։ Պատրաստել եմ և ստացվել են շատ գեղեցիկ ու համեղ գաթաներ ❤️
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շատ ուրախ եմ Ձեր ստացած արդյունքի համար։ Անուշ լինի 😘
@g.b.8072
@g.b.8072 4 ай бұрын
Ինչպես միշտ ընտիր և ախորժելի❤❤👏💐
@user-xw5ht1sc7c
@user-xw5ht1sc7c 6 күн бұрын
Спасибо за рецепт,как всегда всё супер
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 6 күн бұрын
Благодарю ☀️
@user-cz8by8ub2v
@user-cz8by8ub2v Ай бұрын
Արուսյակ ջան շատ համով տեսք ուեն ապրես❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Ай бұрын
☺️☺️☺️
@vornameenachnamee685
@vornameenachnamee685 11 ай бұрын
Հիանալ կարելի է ձեր յուրաքանչյուր շարժ ու ձեվից ու պատրաստած ամեն ինչից։ Օրհնի ծնունդ իմ կիրթ աղջիկ Արուսյակ։Ներող եղիր իմ հուշելուս համար բարեվելու ձեվի պատրվակով , ուղղակի չեի նայել ժամկետը։ Ես հետո իմ ասածի համար անհարմար զգացի։😊😢
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 11 ай бұрын
Անհարմար զգալու ոչինչ չկա ))) Ես Սիրով ընդունում եմ Սիրով ու բարին կամենալով արված ցանկացած դիտարկում։ Շնորհակալ եմ 🥰
@user-to7op6vq8h
@user-to7op6vq8h Жыл бұрын
Ոչ միայն գեղեցիկ ես,այլև շատ շնորհքով։
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ ))) Հաճելի է շատ 🤗
@luissargesyan6131
@luissargesyan6131 Жыл бұрын
Артакарг бахадратомс.йвнали ардюнк.бравоо Арусяк джан🖒🖒💋💋❤❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ գնահատականի համար ❤️
@lilikhayrapetyan3821
@lilikhayrapetyan3821 Жыл бұрын
Բարև ձեզ,շատ հաճելի Արուսյակ,ես գիտեմ,որ ալյուրով շաղախված մարգարինն ենք քսում շերտերին,/պատճառը էլ չգրեմ/,այս դեպքում ինչպես է,որ մեջը դրվում է ուղղակի մարգարինը և այդքան լավ է ստացվում,կամ մեկ դեպքում տաք ջուր է օգտագործվում,այս դեպքում սառը,։Ստացվում է,որ շատ վախենալ պետք չէ։Արուսյակ ջան,հնարավոր է ,որ օղուց խմորը մի տեսակ ձգվի,շնորհակալություն,դուք միշտ անկրկնելի եք❤❤🥰
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Մարգարինի հետ ալյուրը ավելացնում են ուղղակի կայունությունը ավելացնելու համար։ Կարելի է հենց այդ խմորը առանց ալյուրի, միայն մարգարինով, եթե վստահ եք, որ ջերմային ռեժիմն ու մնացածը հստակ պահպանելու եք, որ կայունության խնդիր չի լինելու։ Ձեր նշած այլ ու այս խմորի մեջ կա տարբերոյուն։ Այս խմորի շերտերը ոչ թե լիարժեք իրարից պոկվում, առանձնանում ու դրանից է խմորը բարձրանում, այլ առաջացած շերտերի արանքում մնացած օդն է ուռչում ու բարձրացնում խմորը, տեսանելի դարձնում շերտերը որոնք երևում են, բայց լիարժեք իրարից չեն պոկվում։ Հետեաբար, էս խմորով շատ լավ փքված սրդյունք է ստացվում, բայց հովհարի պես բացված խմոր, ինչպես իմ մյուս շերտավորները դեպքւոմ է, չի լինում, դա հնարավոր է միայն շերտերին համաչափ շերտով մարգարինը քսելով։ Ու բնականաբար, էս խմորի դեպքում ջերմային ռեժիմն էլ չի պահպանվում, էստեղ նաեւ մի շերտը չի կայունանում, որ հետո հաջորդը գրտնակենք, նոր շերտ առաջանա։ Բնականաբար, նշածս տարբերությունները դրանից են գալիս։ Այսինքն, մենք ենք որոշում։ Եթե ուզում ենք լրիվ թերթիկ որով իրարից պոկված ու դրանով առանձնացող խմոր, սպա ժամանակ ու ջանք է պետք, եթե ուղղակի ուզում ենք փքված, շերտավորված խմոր, որի շերտերը գրքի թերթիկների պես ձքվելով երևում են գեղեցիկ, բայց լիարժեք չեն պոկվում, այդ դեպքւոմ այս տարվերակն է շատ հարմար։ Ես կասեի ավելին։ Շատերը մարգարինը քսելով այն երկար ժամանակ պահանջող խնորներից էլ այսպիսի արդյունք են ստանում, չեն կարողանւոմդ տանակ լիարժեք թերթիկները իրարից պոկված խմոր, քանի որ անգամ այդ դեպքւոմ լիարժեք պայմաններին չեն հետևում, հավասար չեն քսում և այլն։ Նման դեպքում, իհարկե, ավելի նախընտրելի է շատ չչարչարվել ու անել այս տարբերակը։ Հաճախ ինձ ասում են, ինչի ես չարչարվում, մենք մարգարինը մեջը դրած գրտնակում ենք ու ընտիր է լինում։ Բայց իհարկե իրենք նկատի ունեն էսպես ուռած խմորները, իսկ ինձ համար իդեալական արդյունքը էն է, երբ խմորը բացվում է շերտերով, ոչ թե շերտերի արանքում մնացած օդի ուտելուց
@lilikhayrapetyan3821
@lilikhayrapetyan3821 Жыл бұрын
Շատ շնորհակալություն,ձեզ եռանդ և առողջություն❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 6 ай бұрын
Շնորհակալ եմ )
@anahitxachatryan1691
@anahitxachatryan1691 Жыл бұрын
ընտիր 👍👍👍👏👏👏🌹🌹🌹
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ 🌼🌼🌼
@narinesamvel5651
@narinesamvel5651 Жыл бұрын
Ողջույն Արուսյակ ջան հերթական համեղությունը և գեղեցկությունը ,շնորհակալ եմ կիսվելու համար սիրելիս ❤❤❤❤❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ գնատականի ու ջերմ խոսքերի համար
@elenaprazyan9320
@elenaprazyan9320 Жыл бұрын
Arusyak jan krkin angam hiaca dzer patrastacov, urax em vor du kas❤❤❤❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ ) Անչափ հաճելի է ստանալ նման արձագանք 🤗
@annagrigoryan6065
@annagrigoryan6065 2 ай бұрын
Մեկել հնարավոր է ստանալ 6 գունդ
@anahitmakaryan7424
@anahitmakaryan7424 Жыл бұрын
Shnorhakalutyun Arusyak jan❤❤❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Սիրով )
@0174able
@0174able 7 ай бұрын
Շնորյակալություն Արուսյակ ջան բաղադրատոմսի և մանրամասն բացատրելու համար։ Միայն մի հարց ունեմ, մեզ մոտ 70% անոց քացախ չկա։ հիմնականում 7%ից ոչ բարձր են։ Հիմա ես ինչքան՞ քացախ լցնեմ խմորին։ Մտածում եմ ընդհանուր ջրից 10 գդալ նվազեցնեմ և ավելացնեմ նույնքան քացախ, բայց մի տեսակ շատ չի՞ ստացվի։ Մի բան ասեք գնամ պատրաստեմ ❤։
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 7 ай бұрын
Նույն քանակի այծ տոկոսի քացախ օգտագործեք։ Նորմալ է
@karinamelkonian7571
@karinamelkonian7571 Жыл бұрын
Спасибо Арусяк джан.
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
На здоровье 🤗😚
@user-du8sb2fp9t
@user-du8sb2fp9t Жыл бұрын
Շատ ապրեք,շատ մատչելի բացատրեցիք։❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ գնահատականի համար ❤️
@user-jw8vy1cd4i
@user-jw8vy1cd4i Жыл бұрын
Ապրես աղջիկս հիանալի է քո բաղադրատոմսերը
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ ))
@karinemerlqonyan3968
@karinemerlqonyan3968 9 ай бұрын
Apres Arusyak jan.
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 9 ай бұрын
Սիրով )
@susikgevorgyan258
@susikgevorgyan258 Ай бұрын
Դուք շատ հաճելի եք շատ ,հավանում եմ ձեզ ախորժելի թխվածքներն անկրկնելի են ստացվում ❤ շատ մատչելի եք բացատրում ապրեք։
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Ай бұрын
Շնորհակալ եմ, որ գնահատում եք 🥰🥰🥰☺️
@user-iy1ys2bl1i
@user-iy1ys2bl1i 9 ай бұрын
Бари ор Арусяк джан ес шат шноракалем дзер твац цуцакиц шат лав стацвец.❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 9 ай бұрын
Անուշ լինի
@user-ml3zh7gf9p
@user-ml3zh7gf9p 10 ай бұрын
Շատ ընտիրա ապրես
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 10 ай бұрын
Սիրով )
@hripsimegrigoryan506
@hripsimegrigoryan506 6 ай бұрын
ապրես պարզ բացատրելու համար
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 6 ай бұрын
Սիրով)
@karinearutyunyan6733
@karinearutyunyan6733 Жыл бұрын
Du hrashg es❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
🌺🌺🌺
@MarinSargsyancookforyou
@MarinSargsyancookforyou Жыл бұрын
Ընտիր բաղադրատոմս է ապրես Արուսյակ ջան ❤❤❤❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ )
@lyudmilamovsisyan6816
@lyudmilamovsisyan6816 3 ай бұрын
Shat mersi incnkan lav ev arag bacayrecikshat hacnelier
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 3 ай бұрын
Շնորհակալ եմ )
@heghinekirakosyan6259
@heghinekirakosyan6259 Жыл бұрын
Շատ լավ ես բացատրում,ապրես հայուհի գեղեցիկ❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ գնահատականի համար ❤️
@nazikgalstyan2950
@nazikgalstyan2950 6 ай бұрын
Shat lav stacvec shnorhakalem baxadratomsi hamar
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 6 ай бұрын
Սիրով 🥰
@ruzantunyan5816
@ruzantunyan5816 5 ай бұрын
Ապրես Արուսյակ ջան, այնքան լավ եք բացատրում։ Հիացած եմ ձեզանով։ Շնորհակալություն։❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 5 ай бұрын
Շնորհակալ եմ գնահատականի համար 💋🥰
@inmyrichkitchen9997
@inmyrichkitchen9997 Жыл бұрын
Արուսյակ ջան ,շատ շքեղ ստացվեցին 💋🌈🌞
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ շատ 🤗
@lusineeghshatyan9422
@lusineeghshatyan9422 5 ай бұрын
Աստված օրհնի
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 5 ай бұрын
Բոլորիս 😊
@user-sw9ns9lz3r
@user-sw9ns9lz3r Жыл бұрын
Спасибо Арюсак джан шат ынтира❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ )
@marinekarapetyan7111
@marinekarapetyan7111 Жыл бұрын
​@@arusyakhokhikyan9342 😅
@lsoft9103
@lsoft9103 Жыл бұрын
Ես պատրաատեցի շատ լավ ստացվեց։Շնորհակալություն❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Անուշ լինի 🤗
@lusinebabayan382
@lusinebabayan382 Жыл бұрын
Shnorhakal em Arusyak jan❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Սիրով 🌺
@user-bz6bj7bu6b
@user-bz6bj7bu6b 10 ай бұрын
Шат лав бахадратомсе, апрек шат, ампайман айс бт-ел кпорцем. ❤❤❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 10 ай бұрын
Անուշ լինի
@user-yi4cb2ug2g
@user-yi4cb2ug2g Жыл бұрын
Шикарно!Внятно,аккуратно и красиво!🔥👏👏👏
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Спасибо 🤗
@narinemiqayelyan369
@narinemiqayelyan369 Жыл бұрын
Արուսյակ ջան շնորհակալություն բաղադրատոմսի համար 👍👍🌼🌼🌼🌼🌼🌼
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Սիրով 🌺
@user-sg5mc3um8r
@user-sg5mc3um8r 5 ай бұрын
​@@arusyakhokhikyan93421:06
@kimaabrahamyan4792
@kimaabrahamyan4792 Жыл бұрын
Ամեն ինչ ընտիր էր, ես կփորձեմ բուսայուղով, բայց կարագով
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
👍👍👍
@vazchinoyan
@vazchinoyan Жыл бұрын
շատ գեղեցիկը է
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ )
@aidahanisyan800
@aidahanisyan800 Жыл бұрын
Շատ գեղեցիկ ստացվեց, համն էլ երևի անմահական, ես նախքան խորիզը ավելացնելը շերտի երեսին ձվի սպիտակուց եմ քսում, որ խորիզը չթափվի (պատահում է խորիզը չոր է ստացվում)։
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Խորիզը ճիշտ պատրաստելու դեպքում, մեկ էլ եթե խմորը շատ բարակ չգրտնակեք, խորիզը չի թափվի։ Մեկ էլ փորձեք կորիզը պատրաստել ոչ թե հալած, այլ փափուկ կարագով
@grehov1955
@grehov1955 Жыл бұрын
Շատ լավն է , կփորձեմ անպայման, երանի իմ մոտ էլ էդպիսին ստացվի👍👍👍👍🌹🌹🌹հատուկ շնորհակալություն մորաքրոջը 🌹🌹🌹
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Անպայման կստացվի, կարևորը, նշածս մանրամասները չմոռանաք )))
@naraavetisyan5098
@naraavetisyan5098 Жыл бұрын
😘😘😘👍👍👍խոսքերն ավելորդեն ապրեք շատ Արուսյակ ջան.
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Սիրով ❤️
@areviksavtalyan2484
@areviksavtalyan2484 Жыл бұрын
Շատ շքեղ է ապրեք Արուսյակ ջան
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ գնատականի համար )
@user-vv9zp7vs2l
@user-vv9zp7vs2l 4 ай бұрын
Молодец ,всё чётко и доступно👍🙏🏼🙏🏼❤️❤️❤️
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 4 ай бұрын
Շնորհակալ եմ )
@user-vv9zp7vs2l
@user-vv9zp7vs2l 4 ай бұрын
@@arusyakhokhikyan9342 🥰🥰
@astxhovhannisyan8959
@astxhovhannisyan8959 Жыл бұрын
Հրաշք ❤❤❤❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
❤️❤️❤️
@magamaga47
@magamaga47 Жыл бұрын
Հրաշք խմոր💞
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ )
@user-td6gg6lq5s
@user-td6gg6lq5s Жыл бұрын
Арусяк джан,какая ты замечательная! Я с большим удовольствием слушаю и радуюсь,что вы с твоим супругом есть у нас.Я ваша поклонница,горжусь вами и люблю слушать и тебя и Наири.Умницы,побольше бы таких примерных семей, и у нас было бы счастливое будущее.❤❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Спасибо Вам 🌺 Приятно знать, что твои старания ценят 🤗☺️
@HexineXachatryan-nm7gs
@HexineXachatryan-nm7gs 3 ай бұрын
Շատ եմ սիրում ձեզ ,իմ շատ սիրելի Արուսյակ ջան ։Այս խմորը պատրաստել եմ առաջին անգամ շատ լավ է ստացվել ,դրանից հետո պատրաստել եմ մի երեք անգամ չի ստացվել առաջինի պես ինչից կարող է լինել։
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 3 ай бұрын
Նման խմորների դեպքում ավելի կարևոր է Ձեր աշխատանքը, քան բացադրատոմսը։ Ես նշել եմ բոլոր կարևոր կետերը։ Դրանցից ցանկացածի խախտման դեպքում հնարավոր է։
@larisabaghdasaryan5588
@larisabaghdasaryan5588 10 ай бұрын
Ձեր բոլոր բաղադրամասերը շատ լավն են յուրահատուկ ❤❤❤❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 10 ай бұрын
Շնորհակալ եմ )
@user-ws1oi9no7f
@user-ws1oi9no7f 2 ай бұрын
Շնորհակալություն Ձեզ ❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 2 ай бұрын
Սիրով 🌷
@shushanikhovhannisyan6662
@shushanikhovhannisyan6662 Жыл бұрын
Բարի օր Արուսյակ ջան💋🤗😘💜💕
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Ողջույն 😊
@veronpalyan7638
@veronpalyan7638 Жыл бұрын
Ապրես Արուսյակ ջան , շնորհակալություն բաղադրատոմսի համար
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Խնդրեմ, սիրունս 😘
@samvelabrahamyan2988
@samvelabrahamyan2988 9 ай бұрын
Ttttt5yyyyyyyyyyy
@karinesargsyan8230
@karinesargsyan8230 6 ай бұрын
Շնորհակալություն հիասքանչ հայուհի։ Աստված օհրնի քեզ։
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 6 ай бұрын
🌷🌷🌷💋💋💋
@hasmikixohanoc
@hasmikixohanoc Жыл бұрын
Շատ շքեղ է ստացվել Արուսյակ ջան 💖😘
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ )
@alvardtsaturyan2911
@alvardtsaturyan2911 Жыл бұрын
Aprek Arusiak jan❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Սիրով 👍🌺
@karapetyan7777
@karapetyan7777 Жыл бұрын
Ինչ լավ ես մատուցում ամեն ինչ Արուսյակ ջան։ Իսկ պատրաստածտ վերջնա 🇦🇲🇨🇵👍🥰🙋‍♀️
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ )
@annagrigoryan6065
@annagrigoryan6065 2 ай бұрын
Տնական օղի կլինի այս պահին չունեմ խանութի
@larisaaghababyan2492
@larisaaghababyan2492 5 ай бұрын
Հիանալի է քո պատրաստած ամեն ինչը 🎉🎉🎉🎉🎉❤❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 5 ай бұрын
Շնորհակալ եմ )
@nairazalyan8989
@nairazalyan8989 Жыл бұрын
Իմ համովիկ ❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
🤗🤗🌼🌼🌼
@tamaragrigoryan334
@tamaragrigoryan334 Жыл бұрын
Շատ հաճելի է նայել հաջողված արդյունքը,շատ լավ ստացվեց,շնորհակալություն։🌹🌹🙏🙏🙏🙏
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ ))
@user-yu7vh6wk3h
@user-yu7vh6wk3h Жыл бұрын
Շնորհակալ եմ շատ բաղադրատոմսի համար, իրոք որ շատ լավն է 👍👍👍👍
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Սիրով 🌺
@user-to7op6vq8h
@user-to7op6vq8h Жыл бұрын
Արդեն փորձել եմ,հրաշք խմոր է, рекомендую.
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ վստահության համար ❤️
@armenihirevazyan3749
@armenihirevazyan3749 Жыл бұрын
Շատ սիրուն են,համն էլ պատկերացնում եմ
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ )))
@lilitbabayan6627
@lilitbabayan6627 5 ай бұрын
Շատ գեղեցիկ տեսք ունի
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 5 ай бұрын
Շնորհակալ եմ գնահատականի համար 🌷🌷🌷
@user-kc2kt4yn4t
@user-kc2kt4yn4t 5 ай бұрын
Շատ շնորհակալ եմ Արուսյակ ջան իրոք հրաշալի խմոր էր ես պատրաստեցի ճիշտ ձեր պատրաստածի պես և ընտիր ստացվեց
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 5 ай бұрын
Շատ ուրախ եմ Ձեզ համար։ Անուշ լինի
@mariamhakobyan6256
@mariamhakobyan6256 24 күн бұрын
Շատ լավ բացատրում եք ու փորձել եմ շատ լավա ստացվում
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 24 күн бұрын
👍👍☺️☺️☺️☺️☺️
@dianamarkosyan9643
@dianamarkosyan9643 9 ай бұрын
Наша обоятелная,кросивая армянка,у вас красивие и умелие руки.Всегда смотрю ваши ролики,иногда готовлю.Сегодня решила написат.Остовайтесь токой позетивной и будте здорови.
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 9 ай бұрын
Շնորհակալ եմ անչափ 🥰🥰💋💋
@user-ox3jh9xt1e
@user-ox3jh9xt1e 5 ай бұрын
Умница ❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 5 ай бұрын
😊😊😊😊😊😊
@user-tn3rm3vo6f
@user-tn3rm3vo6f Жыл бұрын
Шат апрес Арусяк джан
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Սիրով ☺️
@user-nw4jw3pn6j
@user-nw4jw3pn6j Жыл бұрын
Անպայման կփորցեմ պատրաստել, շնորհակալություն 👋🌹
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Սիրով ))) Ձեզ հաջողություն 🤗
@nunelalayan9427
@nunelalayan9427 Жыл бұрын
Շատ լավն է տեսքը։Համոզվա եմ ,որ համն էլ անմահական է։ 🌹🌹🌹
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ ))) Այո, շատ թեթև ու համեղ են ստացվում
@karinesahakyan9346
@karinesahakyan9346 Жыл бұрын
Շատ շնորհակալ եմ գեղեցիկ բացատրելու և հոյակապ բաղադրատոմսի համար.
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Սիրով 🌺
@user-xf6kj4ds7u
@user-xf6kj4ds7u 5 ай бұрын
Շատ հաճելիե ձեզ լսել ❤❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 5 ай бұрын
Շնորհակալ եմ 🥰🥰🥰🥰
@user-xy9lj9lx5e
@user-xy9lj9lx5e 2 ай бұрын
Апрс Ду ахчикс шат гехецикес бацатрум ес мец си́ров лсум эм❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 2 ай бұрын
Շնորհակալ եմ անչափ ☺️
@AA-yo7lo
@AA-yo7lo Жыл бұрын
Ապրես Արուսյակ ջան շատ մատչելի բաղադրատոմս է 👍👍👍🥰😘💋💋💋
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ գնահատականի համար ❤️
@user-jm9vz4ym7j
@user-jm9vz4ym7j Жыл бұрын
բայց ինչն էլ մատչելի մի գուցե մատչելի է բայց շատ վնասակար 200մլ ձեթ.1կգ մարգարին կան քիչ կարագով սլայոնի խմորներ արդյունքում նույն տեսքը ունեն Արուսյակը շատ լավ է պատրաստում ու բացատրում
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 6 ай бұрын
Մատչելին էստեղ լավ բացատրելուն էր վերաբերում)
@M.kar.
@M.kar. 5 ай бұрын
Շաջ ապրեք մանրամասն ներկայացրելու համար տեխնիկական խմորի պատրաստման համար շատ կարևոր է։
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 5 ай бұрын
👍👍👍👍🥰
@user-lb7eq4us1x
@user-lb7eq4us1x Жыл бұрын
Շատ գեղեցիկ է ստացվել ։Ապրես Արուսյակ ջան։ Շատ հաճույքով էք բացատրում։🥰🥰
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ գնատականի համար 💋
@nenagarto8333
@nenagarto8333 Жыл бұрын
Այս Բաղադրատոմսով թխում եմ արդեն մի քանի տարի,շատ լավն է,կասեմ` ամենալավը😊
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
👍👍👍
@user-os4ge5mi3b
@user-os4ge5mi3b 6 ай бұрын
Հավանեցինք շատ լավ բացատրում էք
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 6 ай бұрын
Շնորհակալ եմ գնահատականի համար 🥰
@anahitharutyunyan8438
@anahitharutyunyan8438 Жыл бұрын
Բարև ձեզ այո շատ լավ խմոր է այդ բաղադրիչներով ես էլ եմ պատրաստել բայց սպիտակուցները չեմ հանել էլի շատ լավն է լինում շատ համեղ խմոր է
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Այո, կարելի է ամբողջական ձվով, պարզապես դեղնուցներով խմորը ավելի փխրուն ու նուրբ է ստացվում։
@anahitharutyunyan8438
@anahitharutyunyan8438 Жыл бұрын
Հա նոր թխած ժամանակ փխրուն է հետո թացի նման
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 6 ай бұрын
👍
@nunugrigoryan4154
@nunugrigoryan4154 6 ай бұрын
Апрес Арусяк джан шат дурс екав❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 6 ай бұрын
Սիրով 🌷
@karinekarapetyan711
@karinekarapetyan711 Жыл бұрын
Es vaxuc patrastum em ays baxadratoms ov iroq hrashq xmor e. Ares Arusyak jan
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ արձագանքելու համար ☀️
@user-up9ng9qq5e
@user-up9ng9qq5e 6 ай бұрын
Огромное спасибо за рецепт правдо поняла я на 50 процентов язык армянский но и этого мне хватило понять как делать ❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 6 ай бұрын
У меня есть и русский канал. Там все эти видео только с русским переводом. Канал называется Кухня Армянки. Ищите Кухня Армянки Арусяк, так легко найдёте
@user-xy2yo8uz3y
@user-xy2yo8uz3y 5 ай бұрын
😘😘😘😘😘😘👍👍👍👍շքեղություն,
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 5 ай бұрын
Շնորհակալ եմ )
@S7S7820
@S7S7820 Жыл бұрын
Շնորհակալություն Արուսյակ ջան ։ Հավատացեք` կարագով էլ կարելի է այսպիսի գեղեցիկ գաթաներ ստանալ։ Եվ եթե նույնիսկ չստացվի էլ,կարծում եմ ավելի լավ է ,որ շատ գեղեցիկ չլինի,բայց առողջարար լինի սնունդը։ Շատ կարևոր է ,թե մենք ինչ ենք ուտում։ Իզուր չեն այսքան հիվանդությունները մեր երկրում։Բնակչության 80֊90% տրանսուղեր(մարգարին,բուսաան յուղեր,չհաշված շուկայի անորակ լաթնամթերքը) են օգտագործում։Բայց գոնե ինչը որ կարող ենք չանել,չանենք,չթունավորենք մեր օրգանիզմը։ Ամենայն հարգանքով եմ վերաբերվում Ձեր կոնտենտին,ուղղակի գրում եմ,որ մեր սիրելի հարենակիցները կարդան։ Ոմանք նույնիսկ գաղափար էլ չունեն դրանց մասին 🙏⚘
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ։ Լրիվ համամիտ եմ )
@jemajavoyan5673
@jemajavoyan5673 Жыл бұрын
9😅😅❤
@annasardaryan7615
@annasardaryan7615 Жыл бұрын
Արուսյակ ջան ոնց կտրեմ որ էդպես վեհերի նման բացվի?դուք ընթացքում ձեռքերով օգնում եք խմորին որ բացվի?
@arminesimonyan4685
@arminesimonyan4685 Жыл бұрын
@shakehdeghoyan5115
@shakehdeghoyan5115 9 ай бұрын
Իսկ ինչպե՞ս վստահ լինենք, որ կարագը կարագ է🙄🙄
@manyamelqonyan
@manyamelqonyan 11 ай бұрын
Es xoshor ksirem.amen inch xoshor kenem
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 11 ай бұрын
👍👍
@user-to7uc3wl2y
@user-to7uc3wl2y 3 ай бұрын
Շատ հԱճելի տիկին եք
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 3 ай бұрын
Շնորհակալ եմ ☺️🌷🌷🌷
@araksimirzakhanian1961
@araksimirzakhanian1961 Жыл бұрын
ՄԱՏԵՐԴ ՀԱՎԵՐԺ ԴԱԼԱՐ ՄՆԱ ԿՈԻԿԼԵՍ,ՀԻՍՈԻՍԻ ՕՐՀՆՅԱԼ ԱՋԸ ՁԵ՛Ր ԳԼԽԻՑ ԱՆՊԱԿԱՍ ԼԻՆԻ ՀԱՎԵՐԺ ❤❤❤❤❤❤❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ անչափ ❤️
@user-hf8nk1fq7c
@user-hf8nk1fq7c Жыл бұрын
АПРЕК АРУСЯК ДЖАН❤❤❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Սիրով 🌺
@user-eg5ef9cr3f
@user-eg5ef9cr3f Жыл бұрын
Спасибо большое 😘 Арусяк ջաաաան 💋 💋 💋 благодаря вам у меня уже получается слоёное тесто, прямо сегодня попробовала и отлично получились, ваши три рецепти пробовала и все хорошо получается, вы умница и красавица ❤❤❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Спасибо Вам за доверие 🤗
@hasmikharutyunyan2499
@hasmikharutyunyan2499 2 ай бұрын
Շնորհակալ եմ շատ։❤ Մի հարց`առանց բուսայուղի հնարավո՞ր է նույն արդյունքը ստանալ։
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 2 ай бұрын
Եթե ուղղակի հանեք, ոչ. Կարող ոք փոխարինել մարգարինով, բայց բուսայուղով ավելի թեթև է բարձրանում, քանի որ բուսյաուղը էմուլգատոր է
@ArpikHarutyunyan-yz8gh
@ArpikHarutyunyan-yz8gh 2 ай бұрын
Ռշտա հալվա
@hidrobagre86
@hidrobagre86 4 ай бұрын
Հիանալի էր❤ Դիտողները նաև գրագետ հայերեն կսովորեն։😊❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 4 ай бұрын
🥰🥰🥰☺️
@cookingwithmimmo
@cookingwithmimmo Жыл бұрын
Դուք շատ լավ եք պատրաստում, ինձ դուր է գալիս ձեր բաղադրատոմսը
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ 😊😊😊
@david9510258
@david9510258 Жыл бұрын
Արւսյակ ջան ես հիանում եմ ձեր աշխատանքով , շատ հավեսով ւ մաքւր աշխատանք, շնորհակալւթյւն 😊
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Սիրով 🌺
@user-rk5bn5iz7h
@user-rk5bn5iz7h 3 ай бұрын
Barev Arusjak Hoxikjan jan karox enk xmor@ ev margarin @ bajanel 6 gndi voch mi xndir chi lini ajdpes gnder@ pokr chen lini❤❤❤❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 3 ай бұрын
Ոչ մի խնդիր։ Մի քիչ փոքր կլինի այս չափից, բայց էլի շատ հարմար չափս է
@gayanemartirosyan8410
@gayanemartirosyan8410 10 ай бұрын
Ընտիրություու՜ուն, խոսքերն ավելորդ են, ես էլ եմ երազում նման արդյունք ստանամ😘
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 10 ай бұрын
Ոչ ոք էլ բնածին թխող չի, բոլորս էլ փորձելով ենք սովորում)) Էնպես որ անպայման փորձեք, եթե ուզում եք լավ արդյունք ստանալ
@gayanemartirosyan8410
@gayanemartirosyan8410 10 ай бұрын
​@@arusyakhokhikyan9342 ջան😘🥰❤❤❤
How To Choose Ramen Date Night 🍜
00:58
Jojo Sim
Рет қаралды 59 МЛН
GADGETS VS HACKS || Random Useful Tools For your child #hacks #gadgets
00:35
FLIP FLOP Hacks
Рет қаралды 103 МЛН
Зомби Апокалипсис  часть 1 🤯#shorts
00:29
INNA SERG
Рет қаралды 7 МЛН
ՈւՆԻՎԵՐՍԱԼ ՇԵՐՏԱՎՈՐ ԽՄՈՐ/ ԿԱՐԱԳ, թե՞ ՄԱՐԳԱՐԻՆ
19:55
Аза Геворгян На Армянском Языке
Рет қаралды 62 М.
How To Choose Ramen Date Night 🍜
00:58
Jojo Sim
Рет қаралды 59 МЛН